Վրաստանի պատրիարքարանը կոչ է անում ինչպես վրացական, այնպես էլ ադրբեջանական իշխանություններին բոլոր ջանքերը գործադրել Ադրբեջանի հյուսիս-արևմտյան Գախիի շրջանում գտնվող Սուրբ Գեորգիի Կուրմուխիի ուղղափառ վանքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված, որը հազարով և տասնյակ հազարավոր հավատացյալների կրոնական զգացմունքների առհամարանք է: Այդ մասին Ipn.ge-ի փոխանցմամբ նշված է պատրիարքության հայտարարության մեջ:

Համացանցում տարածված է այսպես կոչված տեսահոլովակ կամ գեղարվեստական ֆիլիմից մի հատված, որը նկարահանվել է վրացական Սուրբ Գեորգիի Կուրմուխիի վանքում, որը գտնվում է պատմական Էրետիի շրջանում, որն այս պահին գտնվում է Ադրբեջանի տարածքում:

Տեսարանը մոտավորապես այսպիսին է՝անհայտ տղամարդ և կինը, որոնք ցանկություն ունեն գտնել ինչ-որ գանձեր, փայտի հարվածելով երկու կաթոլիկ վանականների գլխին, հագնում են նրանց հագուստը և մտնում տաճար: Թաքստոցնում նրանք գտնվում են իրենց հետաքրքող իրերը: Կինը փախչում է թանկարժեք իրով, իսկ տղամարդը մնում է և արևելյան մարտարվեստի հնարքներ գործադրելով կարողանում է պաշտպանվել հոգևորականներից, որոք կաթոլիկ վանականների հագուստ են կրում:

Այդ ամենը տեղի է ունենում եկեղեցում, նրա կենտրոնական հատվածում, որտեղ գտնվում է զոհասեղանը, որը հազարավոր և տասնյակ հազարավոր մարդկանց կրոնական զգացմունքների ոտնահարում է:Այն մարդիկ, ովքեր չեն նկարահանել կադրերը, խաղահրապարակի են վերածել այն տարածքը, որը ինչպես ուղղափառ քրիստոնյաների, այնպես էլ մահմեդականների համար երկրպագության տարածք է:Այնտեղ դարեր շարունակ ոտաբոբիկ մուտք են գործել հավատացյալները և օգնություն են խնդրել սուրբ Գեորգիից:

Վրաստանի պատրիարքություն կոչ է անում ինչպես վրացական, այնպես էլ ադրբեջանական իշխանություններին անհապաղ հետաքննել այդ փաստը և ժամանակին համապատասխան քայլեր ձեռնարկել»,-նշված է Վրաստանի պատրիարքարանի տարածած հաղորդագրության մեջ: