Վրաստանում խոսում են նոր տոնակատարության մասին: Վրացիները պատրաստվում են նշել Վրացական ազգային հագուստի օրը: Այս նախաձեռնությունը արդեն հավանության է արժանացել համացանցում: Այժմ որոշիչ խոսքը նախագահինն է, խորհրդարանինը և վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանինը, ում նախորդ տարվա սեպտեմբերին այս նախաձեռնության հեղինակները պաշտոնական դիմում են ուղարկել: Այս առիթով` Facebook սոցիալական կայքում բացվել է հատուկ էջ, որտեղ էլ տեղադրվել է պաշտոնական դիմումը:

Գաղափարի հեղինակների կարծիքով` Վրաստանում, որպես հնագույն ավանդույթների, բանահյուսության և պատմության երկիր, պետք է նշվի ազգային հագուստի օրը: Դա երկրին հնարավորություն կտա ներկայացնել արտասահմանցի քաղաքացիներին իրենց ազգային ավանդույթներն ու արժեքները:

«Նման օրեր կան աշխարհի շատ երկրներում, այյդ թվում Իտալիայում, Շվեդիայում, Բուլղարիայում, Ղազախստանում, Իրանում, Հունաստանում և այլն: Նման տոնական օրվա հիմնումը թույլ կտա պահպանել վրացական ավանդույթները»,- գտնում եմ գաղափարի հեղինակները:

Տոնակատարության պաշտոնական օրը, ըստ նախագծի հեղինակների, կլինի մայիսի 18-ը: Վրաստաննի բնակիչները, ինչպես նաև արտասահմանցի հյուրերը վրացական իրական մշակույթի մի մասը դառնալու հնարավորություն կստանան: Կկարողանան դիտել ազգային հագուստները, մարտական զենքերը, լսել ագային բանահյուսություն, փորձել տիպիկ վրացական ճաշատեսակներ:

Հեղինակների խնդրանքով` վերը նշված օրը պետք է պաշտոնապես նշվի օրացույցի մեջ, որպես տոնական:

«Մենք այդ նպատակով առաջարկում ենք առանձնացնել մայիսի 18-ը: Մեր հաշվարկներով նշված օրը 60 տարների ընթացքում 18 անգամ համընկնում է ազատ օրվա հետ: Այդ օրը նաև չի համընկնում ոչ մի այլ տոնի հետ և այն մոտ է Վրաստանի անկախության տոնին»,- նշված է դիմումի մեջ, որի նախաձեռնողներն են «Շավպարոսնեբի», «Չախոսնեբի» կազմակերպությունները, «Ռուստավելի» թատրոնը և այլն…

Տոնակատարության կազմակերպման ընթացքի և օրվա հետ կապված կարծիքները տարբեր էին: Քննարկման մասնակիցների մի մասը համարում է, որ ազգային հագուստեր կարելը թանկ հաճույք է, այնպես որ նախ անհրաժեշտ է մասնագիտացվաց արտադրություն ստեղծել` պետության ֆինանսավորմամբ: Այդ հագուստների գները պետք է բոլորին հասանելի լինեն: Այդպիսի մոտեցումը կնպաստի հայրենասիրական ոգու ամրացմանը: Քննարկողների մյուս մասը գտնում է, որ նման տոնը կզարդարեր «Թբիլիսոբան»` Քաղաքի տոնը, որի տոնախմբությանը մասնակցելու համար մարդիկ Վրաստանի տարբեր անկյուններից կհավաքվեին և կկրեին ազգային հագուստներ:

Պարուհի Նինո Կվելաշվիլին հիացած է այդ գաղափարից: «Երջանկություն է, որ կնա մարդիկ, ովքեր կիսում են ինձ հետ իմ գաղափարները: Ես պատկերացնում եմ, թե որքան գեղեցիկ կարող է լինել այդ օրը: Միշտ երազել եմ, որպեսզի մարդիկ փողոցներում հհագնված լինեն ինչպես ես: Նրանք կդադարեին ինձ նայել այնպես, ասես ես խելքից պակաս եմ: Եվ ահա` երազանքները իրականանում են»,- ասում է Նինոն:

Վրացական ազգային հագուստի մասսայականացման և մարդկանց կենցաղ մտցնելու նպատակով Վրաստանում արդեն վաղուց կան չախոսանների (մարդիկ, ովքեր ազգային հագուստ են կրում և հավատաիմ են մնում ավանդական արժեքներին) մի քանի միություններ:

1921թ.-ին երիտասարդ չորս իտելիգենտներ` Կոնստանտին Գամսախուրդիան, Վախթանգ Կոտետիշվիլին, Պավլե Ինգորոկվան և Ալեկսանդր Աբաշելն սկսեցին կրել սև «չոխո-ախալուխի» (ազգային հագուստ) ի նշան սգի կորսված անկախության համար: Այսօր, բացի «Չախոսան 1973»-ի, Վրաստանում գործում են ևես երկու նման միություն: Դրանք են «Վրաստանի չախոսանների միությունը», որի նախագահն է Վրաստանի Կաթողիկոս, Պատրիարք Իլիա Երկրորդը և 2006թ.-ին հիմնադրված «Վրաստանի ասպետ-չախոսանների խումբը», որը ղեկավարում է կինոգետ, պրոֆեսոր Գիորիյ Դոլիձեն:

Նոր տոնակատարության հիմնման նախագծի նախաձեռնողները ավելի քան կես տարի է աշխատում են այս գաղափարի կատարելագործման վրա և համալրվում են գաղափարակիցներով: Մի քանի կուսակցություններ և կազմակերպություններ արդեն հետաքրքրված են այս նախագծով և արձագանքել են աջակցության կոչին: Դա է պատճառը, որ գաղափարի կողմնակիցները լավատեսորեն են տրամադրված և վստահ են, որ խորհրդաանը դրական որոշում կկայացնի:

Գաղափարի հեղինակներից մեկի` Դավիթ Գոգլիչիձեի խոսքերով` կարևորը քաղաքական շրջաններում հետաքրքված և միասնական լինելն է: Այն դեպքում, եթե խորհրդարանը չընդունի իրենց առաջարկը, կազմակերպիչները խնդրագիր կկազմեն և ստորագրահավաք կսկսեն:

Նախաձեռնողները չեն կասկածում, որ Վրաստանում շատերը կաջակցեն իրենց: Ո՞ր մի վրացին չի ցանկանա տարին մեկ անգամ արտահայտել իր սերրը սեփական մշակույթի, ազգային հագուստների նկատմամաբ, ո՞վ կհրաժարվի դուրս գալ ավանդական հանդերձանքով և անգամ դաշույն կրել: Ո՞վ չի ցանկանա այդ տեսքով անցնել Թբիլիսիի հին թաղամասերով և սելֆիներ անել:

Գաղափարի համաձայն` ազգային հագուստի օրը պետք է նշվի Վրաստանի ողջ տարածքում, պետք է ներկայացվեց երկրի տարբեր տարածաշրջաններին հատուկ ազգային հագուստներ: «Հրաշալի կլինի, եթե աշխարհը տեսնի, որ մենք հարուստ մշակույթ ունեցող ազգ ենք: Ինչպես նաև շատ կարևոր է ցույց տալ, թե որքան շատ են Վրաստանում ֆոլկլորային խմբերը` այդ օրը բեմ դուրս գալու պատրաստակամությամբ»,- նշեց Դավիթ Գոգլիչիձեն:

Ազգային հագուստի օրը նշելու նախաձեռնությանն է միացել «Վրաստանի երիտասարդների ազգային շարժում» ոչ պետական կազմակերպությունը:  Կազմակերպության նախագահ Ելենա Լորտկիպանիձեի խոսքերով` ազգային արժեքների մասսայականացմանը վերաբերող ցանկացած նման գաղափարի պետք է մոտենալ հոգատարությամբ և ոգևորությամբ: Իսկ Ազգային հագուստի օրը կարող է դառնալ այնպիսին, երբ մթնոլորտը կգրավի զբոսաշրջիկներին, ինչպես նաև կոգևորի նոր սերնդին:

«Պատկերացրեք մի օր, երբ քաղաքի փողոցներով կսկսեն քայլել մարդիկ` ազգային հագուստներով, իսկ կենտրոնական հրապարակներում կներկայացվեն տարբեր անսամբլներ, ցուցահանդեսներ: Ազգային հագուստը համարվում է մշակույթային ժառանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Այն հանդիսանում է ազգային բնավորության, կենսակերպի և պատմության արտացոլանքը»,- հայտնեց Dalma News-ին Ելենա Լորտկիպաձեն:

Մշակութաբանների կարծիքով` վրացական ազգային հագուստը պարզապես հանդերձանք չէ: Դա վրացական մշակույթի կարևոր մասն է և այդ պատմությունը ստեղծվում էր երկրի տարբեր անկյուններին համաձայն, տարբեր ժամանակաշրջաններում և տարատեսակ իրադարձությունների ազդեցությամբ: Ազգային հագուստը հանդիսանում է ազգի հոգևոր և նյութական կարգավիճակի արտացոլանքը:

«Հարգելի լսարան, մեր նախագիծն է նոր տոնական օր ստեղծել Վրաստանի համար: Մենք ոչ ոքի չենք ստիպում հագնել ազգայի հագուստ: Ձեր կամքն ազատ է: Եկեք պարզապես մի փոքրիկ աշխարհ ստեղծենք` վրացիները վրացական հանդերձանքով»,- գրված է Facebook սոցիալական ցանցում:

Շորենա Պապաշվիլի