Վրաստանի արդարադատության նախարարությունը հրապարակել է առաջին կիսամյակի արդյունքներով օտարերկրացիների հետ ամուսնությունների վիճակագրական տվյալներ է ներկայացրել:Ինչպես հայտնում է «Oxu.Az»՝ հղում անելով «Взгляд» թերթին, ըստ վիճակագրության, Վրաստանի 465 քաղաքացի ամուսնացել է ՌԴ-ի քաղաքացիների հետԼ Թուրքիայի քաղաքացիների հետ ամուսնացել է 186 վրացի, երրոդ հորիզոնականում է Ադրբեջանը՝ (105), չորորդ տեղում Հունաստանը՝ (96) և հինգերորդ տեղում Հայաստանը՝ 63:

Ինչ վերաբերվում է վրացի տղամարդկանց, ապա բոլոր օտարերկացիներից նրանք ցանկացել են ամուսնանալ ՌԴ-ի քաղաքացի կանանց հետ: Առաջին կես տարում Վրաստանի 891 քաղաքցի ամուսնացել է ՌԴ-ի կանանց հետ: Ադրբեջանուհիների հետ է ամուսնացել Վրաստանի 227 քաղաքացի, հայուհիների հետ՝ 188-ը: Չորրորդ տեղում են Ուկրաինայի քաղաքացիները՝վրացի տղամարդիկ ամուսնացել են 175 ուկրաինուհիների հետ:Ամերիկուհիները հինգերորդ հորիզոնականում են՝ (30):