Վրացական երաժշտությունը յուրահատուկ է իր հնչեղության ոճով: Բազում դարերի ընթացքում այն նշանակալի տեղ է զբաղեցրել սահմանակից երկրների մշակույթների մեջ: Վրացական երաժշտության արմատները ավելի քան 3 հազարամյակ հետ են գնում, սակայն մինչ օրս չէր հրապարակվել վրացական ազգային երաժշտական արվեստին նվիրված որևէ մասշտաբային աշխատություն:

Չնայած նրան, որ հանրագիտարանների և բառարանների կազմումը Վրաստանում հին ավանդույթ է՝ վրացական երաշտության հանրագիտարանի ստեղծման գաղափարը ծագել է միայն 20-րդ դարի 90-ականներին: Այն ժամանակ երաժշտագետ Մզիա Ջապարիձեն իր ուսուցչի՝ Ռուսուդան Կուտատելաձեի հետ որոշեցին գիրք հրապատարկել՝ մեկտեղ հավաքելով վրացի երգահանների, երաժշտական գործիչների և երգիչների ստեղծագործությունները: Հրատարակման մեջ ծրագրվում էր նեռարել թե՛ հայտնի, թե՛ մոռացված վրացի հեղինակների ստեղծագործությունները:

Мзия Джапаридзе
Մզիա Ջապարիձեն

Մզիյա Ջապարիձեն երկար տարիներ շարունակ աշխատել է մոռացության տրված վրացի երաժշտական գործիչների կենսագրությունների վրա: Թերթերում տեղ գտած հոդվածների և այդ տարիների արխիվային նյութերի հետազոտությունների ընթացքում Միզյան բացահայտում արեց. երաշտագետ Գրիգոլ Չխիկվաձեն մի քանի հատորում հավաքել էր երաժշտության թեմայով թերթերում երբևէ տպագրված բոլոր հոդվածները: Ցավոք, հավաքածուն չտպագրվեց գրքի տեսքով: Գոյութուն ունի միայն տպագրամեքենայով  հավաքված էջեր, որոնք կարող էին բազմահատոր գիրք դառնալ: Յուրաքանչյուր էջը պահպանված է երկու օրինակով: Տվյալ բացահայտումը էլ ավելի ուժեղացրեց վրացական երաժշտության հանրագիտարան ստեղծելու ցանկությունը:  Բացի այդ, Մզիային վշտացնում էր այն փաստը, որ էլեկտրոնային ուղեցույցներում վրացի երաժիշտների մասին չնչին տեղեկություն կար, այն էլ՝ ռուսերենով:

Տեղեկությունների հավաքագրման դժվարին ճանապարհին առաջին քայլը դարձավ «Վրացական երաժշտության հանրագիտարանական բառարանը», սա առաջին ամբողջական ուղեցույցային հրատարակությունն է, որը լույս է սփռել վրացական երաժշտության բազմադարյա պատմության և երաժշտագետների ձեռքբերումների վրա:

Մեր հրատարակությունը սպառիչ տեղեկություններ չի տալիս: Տվյալ դեպքում մենք մեր առաջ անհասանելի նպատակ չենք դրել: Չէ՞ որ վրացական երաժշտությունը, մյուս երկրների երաժշտության նման, կենդանի օրգանիզմ է: Մենք հնարավորինս հավաքել ենք մեզ հասանելի աղբյուրներից տեղեկությունները: Ընդ որում, ցանկանում էին ներկայացնել վրացական մշակույթի ողջ բազմազանությունը»,- Dalma News-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մզիյան:

Ռուսուդան Կուտատելաձեն ասում է, որ 10 տարվա ընթացքում առանց աշխատանքի մեկ օր անգամ չի անցել: Սխալներից և անճշտություններից խուսափելու համար հարցվել են մի շարք իրազեկ մարդիկ, ուսումնասիրվել են բազում աղբյուրներեր: Ուսուցչի և նախկին ուսանողուհու միջև ոչ մի անգամ տարաձայնություն չի եղել: Միայն վերջում նրանց կարծիքները չհամնկան գրքում իրենց ազգանունները գրել-չգրելու հարցի շուրջ:

«Ի՞նչ կարիք կա գրել ազգանունները: Հանրությունն առանց այդ էլ գիտի, թե ով է աշխատել այդ գրքի վրա»,- կարծում էր Մզիյան, սակայն այդ փասարկը չէր բավարարում նրա ուսուցչին:

Երբ մենք տեղեկություններ էինք հավաքում դարի բոլոր երաժիշտների մասին, հայտաբերեցինք, որ վրացիները տարբեր երաժշտական դինաստիաներ ունեն: Սերնդեսերունդ նրանք փոխանցում էին երաժշտությանն անշահախնդիր նվիրվածությունը: Վրացական եկեղեցին իր լուման է ունեցել ազգային երաժշտության փրկության գործում. եկեղեցական երգերի գրությունները պահպանվել են հողում, որպես գանձեր»,- ասում է տիկին Ռուսուդանը:

608 էջից կազմված գիրքը հետաքրքիր է նրանով, որ բացի պատմա-կենսագրական նյութերին նրանում հավաքված են մի քանի հազար բառային հոդվածներ: Բացի այդ, այնտեղ կան հայրենական և արտասահմանցի վրացի երգահանների և հինմագիրներ իմասին տեղեկություններ: Հրատարակված գրքում ներառված են տեղեկություններ կատարողների, երաժշտագետների, օպերայի և բալետի արտիստների, էստրադայի և ջազի երաժիշտների մասին: Այլ կերպ ասած, ամբողջական տեղկությունների հավաքածու նրանց մասին, ովքեր իրենց ներդրումներ են ունեցել վրացական երաժշտական արվեստում: Ցուցակում ընդգրկվել են ոչ միայն վրացի, այլև արտասահմանյան գործիչներ, որոնց կյանքն ու ստեղծագործությունը ինչ-որ կերպ կապված է եղել վրացական երաժշտության հետ, նրանց թվում կան ռեժիսորներ, լիբրետիստներ, բալետմայստերներ, երգչախմբի ղեկավարներ, պարողներ, նկարիչներ, բեմագետներ, գրողներ:

Մեծ ուշադրություն հանրագիտարանը դարձնում է վրացական երաժշտության, ազգային գործիքների, ակադեմիական և երգչախմբային կազմերի, նվագախմբերի, անսամբլների և կազմակերպությունների տերմինաբանությանը: Լայնածավալ հոդվածներ են նվիրված  վրացական երաժշտական դիալեկտներին, աբխազական և օսեթական երաժշտությանը: Յուրաքանչյուր հարց համապատասխան կենսարգություն, գրականություն և շատ այլ բաներ է պարունակում: Հրատակաությունը նկարազարված է:

«Արտասահմանյան որոշ երաժշտական գործիչների մասին տեղեկությունները, գուցե, ամբողջական չեն, քանի որ մենք օգտագործել ենք միայն մեզ հասանելի ռեսուրսները: Սակայն «Վրացական երաժշտության հանրագիտարանում» չի կարելի չհիշատակել այն անձանց մասին, ովքեր նշանակալի դերակատարում են ունեցել մեր երկրի մշակույթի զարգացման գործում: Ես կարծում եմ, որ այս գիրքը շատ օգտակար կլինի ապագահի երաշտագիտության մասնագետներին»,- ասում է Մզիա Ջապարիձեն:

Երաժշտական արվեստի գիտակներ լինելով՝ «Հանրագիտարանի» կազմողները չեն մոռացել վրացական երաժշտության և կերպարվեստի կապի մասին: Հրատարակության մեջ ներառվել են երաժիշտների նկարները և պատկերավոր արվեստի՝ երաժշտական թեմատիկայով այլ աշխատանքներ: Դրանցում վրացի նկարիչ Էլգուջա Բերձենիշվիլիի «Աբեսալոմ և Էթերի» հայտնի կտավի վերարտադրությունն է, որը ստեղծվել է Զախրիա Պաիլաշվիլիի՝ առաջին վրացական օպերայի հիման վրա: Պատկերված են 1946 թվականի «Ասպետը վագրի կաշվի մեջ» 4 արարով օպերային լայնամասշտաբ բեմականացման դեկորացիաների էսքիզները: Հավաքված է նաև վրացական էստրադային և դասական անսամբլենրի համերգներ լուսանկարներից յուրահատուկ ֆոտոնյութ:

Որոշ երաժշտական գործիչների ձեռքբերումներն իրենց մասշտաբայնությամբ կարող են զիջել մյուսներին: Սակայն մրցանակը կարևորությա ցուցանիշ չի հանդիսանում, դա ավելի շատ ժամանակաշրջանի տենցդենցներն է ցույց տալիս: Ինչպես ասել է մեծ երաժիշտներից մեկը՝ «Երաժշտույթան հանրագիտարանում» հայտնվելն ու երաժշտության պատմության մեջ դերակատարում ունենալը տարբեր բաներ են»:

Նշենք, որ առաջին «Վրացական երաժշտության հանրագիտարանական բառարանը» տպագրվել է Վրաստանի Մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Գրքի շնորհանդեսը կայացել է նախարարության շենքում: Միջոցառմանը հավաքաված երաժշտական գործիչները ջերմ խոսքեր էին շռայլում ինչպես աշխատանքը գնահատելիս, այնպես էլ այն կազմած երկու կանանց հասցեին, ովքեր, ըստ նրանց, տիտանական աշխատանք են իրականացրել:

«Այդ բառարանը համարձակորեն կարելի է ժամանակագրկան անվանել: Ահա, այն կթերթի իմ աշակերտը և կհասկանա, որ պարզվում է իր ուսուցիչը կարևոր գործ է արել: Ինձ հաճելի է այսօր այս էջերում կարդալ իմ ուսուցիչների ձեռքբերումների մասին»,- ասել է Վրաստանի օպերայի և բալետի պատական թատրոնի առաջատար մեներգիչ Էլդար Գեցաձեն (բարիտոն):

Ինչպես «Վրացական երաժշտության հանրագիտարանային բառարանի» շնոնրհանդեսի ժամանակ նշել է Հայաստանի մշակույթի նախարարը, 2014 թվականին Հայաստանի Մշակույթի նախարարությունը «Հայկական երաժշտության հանրագիտարանի» ստեղծման մասին որոշում է կայացրել: Այդ նպատակով նախարարի հրահանգով հանձնաժողով է ստեղծվել, որի կազմում ընդգրկվել են վաստակավոր երաժշտագետներ, Հայակական հանրագիտարանի հրատարակչության, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի երգչախմբերի միության, Կոմպոզիտոների միության ներկայացուցիչներ: Նրանց կարգախոսը դարձել են այս բառերը՝ «Յուրաքանյուր զրագացած ազգ պետք է իր երաժշտության հանրագիտարանն ունենա»:

«Հայկական երաժշտության հանարգիտարանի» տպագրությունը ծրագրվում է 2016 թվականին: Վրաստանում, սակայն, գործընթացն առավել երկարատև էր այն պարզ պատճառով, որ այդ աշխատանքն իրենց ուսերին էին վերցրել միայն երկու կանայք:

«Իրականում հանրագիտարանի նպատակն աշխարհով մեկ տարածված գիտելիքների՝ այսօր ապրող մարդկանց համար հասկանալի, համակարգված հավաքագրում է, որպեսզի այն փոխանցվի նրանց, ովքեր ապրելու են մեզանց հետո որպեսզի նախորդ դարերում արված աշխատանքն անպետք չդառնա հաջորդ հարյուրամյակների համար, և որպեսզի գիտելիքներով լի մեր հետնորդները ավելի բարի և երջանիկ դառնան: Որպեզի մենք չտվենք հավիտենությանն՝ առանց հաջորդ սերունդներին ծառայելու»,- ասել է ֆրանսիացի մեծ փիլիսոփա, գրող և հանրագիտարանագետ Դենի Դիդրոն:

Շնորհանդեսին ներկա էր հանգուցյալ Գիո Խեոշվիլլի որդին՝ Ճապոնիայում բնակվող վրացի թավջութակահար Գուրամ Խեոշվիլին: Նա, մի քանի անգամ ելույթ ունենալով, չէր էլ փորձում զսպել հույզերը: Խեոշվիլին խոստացավ աջակցել գրքի՝ ճապոներեն թարգանությանը և խնդրեց Վրաստանի մշակույթի նախարարությանը գիրքը անգլերեն թարգմանել:

«Չեմ խոսի Եվրոպայի երկրների անունից, բայց կասեմ, որ Ասիայում շատ են սիրում և գնահատում վրացական երաժշտությունը: Իմ ընտանիքն ապրում է Ճապոնիայում արդեն երկար ժամանակ: Ես այդ երկիր տեղափոխվել եմ դեռևս պատանի տարիքում, այնտեղ ավարտել եմ դպրոցը, հետևաբար ինքս լավ գիտեմ, որ ճապոնական հանրությունը հիանում է վրացական մշակույթով: Այս գիրքը ճապոնացիների համար կարող է իրական նվեր դառնալ»,- ասել է Գուրամ Խեոշվիլին:

Շնորհանդեսի ավարտին յուրաքանյուր հյուրի «Հանրագիտարանի» մեկական նմուշ նվիրվեց: Տաևբեր տարիքի երաժիշտները սրտներին են սեղմել թանկարժեք գիրքը և որերորդ անգամ իրենց շնորհակալությունը հայտնեցին հեղինակներին: Իսկապես, անհնար է հիացմունքի և երախտագիտության զգացում չունենալ այս գիրքը թերթելիս: «Վրացական երաժշտության հանրագիտարանը» հետագա գիտական հետազոտությունների համար խթան է հանդիսանում՝ իր ամբողջ բովանդակությամբ ընթերցողի մոտ նորը բացահայտելու ցանկություն ծնելով:

 Շորենա Պապաշվիլի, հատուկ Dalma News-ի համար