Միասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն՝այս պահին գործող եվրոպական չափանիշներին համապատասխան: Այդ մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը:

Նրա խոսքով, Վենետիկի հանձնաժողովի դիտողությունը ոչ մի կերպ ուղղված չի ընտանիքի կամ ամուսնության ինսիտիտուտի իրավունքների սահմանափակմանը, փոխանցում է PastInfo-ը:

Նա նշել է, որ ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, միասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն:

Նշենք, որ Հայաստանի սահմանադրության փոփոխության նախագծում ամրագրված է ընտանիքի մասին դրույթը, որի համաձայն ամուսնությունը տղամարդու և կնոջ փոխհամաձայնությամբ է տեղի ունենում:

Նախագծի 34-րդ կետում նշված է.Ամուսնական տարիքի տղամարդը և կինը, ազատ կամարտահայտության միջոցով կարող են ամուսնանալ և ընտանիք կազմել: