Այսօր երեկոյան կկայան Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմի մեջ են մտնում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիայի նախարար Կարեն Ճշմարիտյան և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:Պուտինի հետ հանդիպումից առաջ Սերժ Սարգյանը հանդիպել է ՌԴ-ում բնակվող հայ գործարարների հետ: Փոխանցում է Ազատություն ռադիոկայանը՝հղում անելով սեփական աղբյուրներին:

Պուտին-Սարգսյան հանդիպման ընթացքում քննարկվելու են առաջին հերթին ղարաբաղյան կարգավորմանը վերաբերվող հարցեր, այդ թվում ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը, որը կարող է կայանել այս ամսում Նյու-Յորքում՝ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում:

Սարգսյան-Պուտին հանդիպմանը հավանաբար հայտնի կդառնան Բաքվում ռուս-ադրբեջանական բանակցությունների որոշակի մանրամասներ:Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի առաջընթաց տեսնել ղարաբաղյան կարգավորման հարցում: Ղարաբաղյան հարցի բացի Սարգսյան-Պուտին հանդիպման երկրորդ կարևորագույն օրակարգային հարցերից է իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանի՝ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, երբ ՀՀ-ի և ՌԴ-ի առևտրաշրջանառությունը նվազել է ՌԴ-ում տնտեսական ճգնաժամի պատճառով:

Կարելի է նաև ակնկալել, որ հանդիպմանը նաև քննարկվելու է Կրեմլի կողմից առաջ քաշված ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտուրը առանց ամերիկյան արժույթի իրականացնելու հարցը: