Հայաստանի Սահմանադրության բարեփոխումների նախագիծն ի տարբերություն նախորդ և գործող սահմանադրությունների ամբողջությամբ օրինական է. Այս մասին օգոստոսի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը: Նրա խոսքերով, խորհրդարանական կառավարման անցումն առաջնային քայլ է դեպի 1991թ-ին ընդունված Անկախության հռչակագրի իրացումը և բացի այդ, ժողովրդի իշխանությունը վերադարձնում է ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով կարևոր որոշումներ ընդունելու համար:

«Իսկ այս տեսակետից ՀՀ-ն իր առաջին Սահմանադրությունն ունեցավ 1995-ին, և այժմ էլ, այն ժամանակ էլ ասել եմ ու ասում եմ, որ այդ Սահմանադրությունը հակաօրինական էր, որովհետև մենք ընդունել ենք Անկախության մասին հռչակագիր, որտեղ հստակ ասված է, որ ՀՀ-ի անունից հանդես գալու բացառիկ լիազորությունը հանդիսանում է ՀՀ Գերագույն խորհրդին», – նշեց նա:

Թե ինչպես է այդ դեպքում հետագայում ինքը անօրինական Սահմանադրությունը պաշտպանել, Կիմ Բալայանը նշեց, որ կա Սահմանադրություն և Սահմանադրությամբ՝ բոլորն են պարտավոր առաջնորդվել: