Դեկտեմբերի 28-ին Գյումրիյում Ռուսաստանի Պաշտպանության նախարարության №19 միջնակարգ դպրոցի Յունարմիականները և 102 ռուսական ռազմական բազայի զինծառայողները այցելեցին «Թռչունյաց տուն» մանկատունը: Դպրոցի աշակերտները մանկավարժ-կազմակերպիչ Օլգա Գրիգորյանի ղեկավարությամբ մանկատան սաներին փոխանցեցին տոնական ամանորյա նվերներ:

«102-րդ ռուսական ռազմական բազայի անունից, որը գտնվում է այստեղ` Գյումրիյում, յունարմիականների ռուսական շարժման անունից` նրանք կանգնած են ձեր շարքերում, մենք ցանկանում ենք շնորհավորել ձեր Նոր տարին: Մենք փորձել ենք նվիրել ձեզ ոչ միայն որևէ համեղ, այլև օգտակար մի բան: Հուսով ենք, որ մենք կարողացանք գոնե կես տարվա համար ձեզ համար գնել մթերքներ և ապրանքներ, որոնք ձեզ պետք կգան, որպեսզի գրեք, կարդաք, զարգանաք: Մենք ցանկանում ենք ամբողջ սրտով շնորհավորել ձեր Նոր տարին և նոր տարում ցանկանալ ավելի շատ ուրախություն, ժպիտներ և լավ տրամադրություն: Շնորհավոր ձեր գալիք տոները», – նշեց 102-րդ ռազմական բազայի ներկայացուցիչը` դիմելով մանկատան սաներին, ովքեր մեծ ջերմությամբ դիմավորեցին իրենց հյուրերին:

Երեխաները, ում այդքան անհրաժեշտ է ուշադրություն և օգնություն, ստացան կոնֆետներ, զարգացնող խաղեր և գրենական պիտույքներ: Իսկ ռուսական բազայի զինծառայողները նրանց նվիրեցին իսկապես ամանորյա տրամադրություն:

«Մենք շատ ուրախ ենք, որ այսօր դուք եկել եք մեզ հյուր: Երեխաները շատ ուրախացան ձեր այցից – այսօր դուք նրանց նվիրեցիք շատ երջանկություն և ժպիտներ: Սա մեծ պատիվ է մեզ և ձեզ համար – տեսնել երեխաների երջանկությունը: Շատ շնորհակալություն», – ռուս զինծառայողներին դիմեց մանկատան տնօրեն Սոնյա Սիմոնյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 29-ին 102 ռուսական ռազմական բազայի զինծառայողները նշեցին 77-ամյակը` միավորման կազմավորման օրվանից: Գյումրիյում հանդիսավոր միջոցառումներ անցան, որոնց մասնակցեցին միավորման հրամանատարությունը, քաղաքի ադմինիստրացիան, վետերանները, յունարմիականները, զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները:

 

Արգինե Միքաելյան