Երիտասարդ և հայտնի Նարեկ Բաղդասարյանը` Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի դերասանը, վերջերս դարձել է առաջին դերասանը Հայաստանից, ով հանդես է եկել Բրոդվեյի թատրոնի բեմում` «United solo» փառատոնի շրջանակներում: Նրա «այցեքարտն» էր դարձել «Hamlet Machine» մենաներկայացումը, որը Շեքսպիրյան Համլետի հանրահայտ սյուժեն նորովի է ներկայացնում, մեկ դերասանի խաղի միջոցով, ով փոխանցում է հսկայական քանակությամբ տարբեր էմոցիաներ:

Dalma News-ի հետ զրույցի ժամանակ Նարեկ Բաղդասարյանը նշեց, որ երբեկ չի մտածել այլ մասնագիտության մասին, և այժմ էլ չի մտածում այդ մասին: Եվ դա զարմանալի չէ: Չէ որ, նայելով իր խաղին, գլխում միայն մեկ միտք է ծագում. «Ահա սա´ է տաղանդը»:

Պատմեք «United solo» փառատոնի մասին: Ի՞նչ տպավորություններ ունեք Նյու-Յորքից:

Դա շատ մասշտաբային փառատոն է, այն տևում է 3 ամիս: Իմ «Hamlet Machine» մենաներկայացումը արտամրցութային էր, հանդես գալ այդպիսի բեմի վրա – արդեն մեծ ձեռքբերում է: Մասնակցությունը այդ փառատոնին – իմ կենսագրության շատ կարևոր բաղադրիչն է:

Երբ Նյու-Յորքում քայլում ես փողոցներով, մեծ էկրաններին կարելի է նկատել ներկայացումների գովազդներ: Երբ ես որոշեցի մյուզիքլ դիտել, ստիպված էի տոմս գնել առավոտյան: Որպեսզի ինձ տոմս հասներ` անհրաժեշտ էր մեծ հերթ կանգնել: Այնտեղ այդ մշակույթը, իհարկե, ավելի զարգացած է, և հաճախ տոմսերի պակաս է լինում, մարդիկ գալիս են թատրոնի մոտ` հուսալով վերագնել տոմսերը որևէ մեկի ձեռքերից: Իմաստը նրանում է, որ այնտեղ ստեղծում են ոչ թե որևէ բան զուտ արվեստի համար, այնտեղ, առաջին հերթին, ստեղծում են որևէ բան, որպեսզի մեծ գումարներ վաստակեն, սակայն և ներկայացման մեջ բավականաչափ գումարներ են ներդնում: Եվ արդյունքում, միևնույնն է, որակյալ «ապրանք» է ստացվում:

Կարո՞ղ եք պատմել դերի մասին, որը հատկապես թանկ է Ձեզ համար: Դեր, որով Դուք մուտք գործեցիք պրոֆեսիոնալ հարթակ:

Ինչ դեր էլ դու խաղաս, վերջին հաշվով, այն դառնում է քո մի մասնիկը, այն, կարծես թե, դառնում է քո երեխան, դու չես կարող այն չսիրել: Իհարկե, կան դերեր, որոնք հատուկ նշանակություն ունեն քո կյանքում: Օրինակ, ինձ համար այդպիսի դերերից մեկն է Սասունցի Դավիթի դերը նույնանուն ներկայացման մեջ: Դա վաղուց էր, երբ ես դեռ սովորում էի թատերականում, դա մեր կուրսի ավարտական աշխատանքն էր, այնուհետև այդ ներկայացումը տեղափոխվեց կամերային երաժշտական թատրոնի բեմ: Կարելի է ասել, որ դա այն դերն էր, որով ես մուտք գործեցի պրոֆեսիոնալ հարթակ:

Աշխատանք տարբեր ռեժիսյորների հետ – ինչպե՞ս է դա:

Դերասանը պետք է աշխատի տարբեր ռեժիսյորների հետ, այդպիսով, նա, կարծես, ամեն անգամ զգեստափոխվում է, և դա հարստացնում է նրան, որպես պրոֆեսիոնալի, դա շատ կարևոր է: Օրինակ, աշխատել Նարինե Գրիգորյանի հետ – մեծ հաճույք է: Ինձ շատ է դուր գալիս նրա աշխատաոճը: Ես նաև շատ ուրախ եմ, որ հասցրեցի աշխատել Սոս Սարգսյանի հետ: 2011 թվականին Համազգային թատրոնում նա բեմադրում էր «Մի տուփ բարություն» ներկայացումը: Ինձ բախտ վիճակվեց խաղալ այդ ներկայացման մեջ:

Կա այնպիսի կարծրատիպ, որ այժմ չկան այնպիսի մեծ դերասաններ, ինչպիսիք նախկինում էին: Ի՞նչ եք կարծում, այդ կարծիքը արդարացվա՞ծ է:

Իհարկեն, կան: Պարզապես նրանց պետք է ճիշտ ընկալել: Սակայն, մենք վախենում ենք: Մենք նույնիսկ վախենում ենք ասել տաղանդավոր մարդուն, որ նա տաղանդավոր է: Բայց չէ որ դա կարևոր է: Չէ որ դա ոգեշնչում է և ստեղծագործական մթնոլորտ է ստեղծում: Վատ հողի վրա լավ ծառ չի աճի: Հողը պետք է պիտանի լինի: Դրա համար քիչ է տաղանդավոր լինել, պետք է ջանքեր գործադրել, կարողանալ հրաժարվել որոշ բաներից` գնալու համար այն ճանապարհով, որը դու ընտրել ես:

Դուք ասացիք, որ ստիպված եք լինում հրաժարվել շատ բաներից: Արդյո՞ք հագեցած գրաֆիկը Ձեզ չի խանգարում անձնական կյանքում:

Դերասանի մասնագիտությունը չի սկսում 9-ին և ավարտվում 7-ին: Այն չունի ժամանակ: Ինչպես ասում էր Սոս Սարգսյանը. «Դա աշխատանք է արևածագից մինչև արևածագ»: Ինձ այդպիսի գրաֆիկը չի խանգարում: Դա նույնիսկ հաճելի է: Ես ամեն ինչում թատրոն եմ տեսնում, նույնիսկ առօրյա կյանքում: Ես չեմ հավատում այն դերասնին, ով ասում է. «Մենք տանջվում ենք»: Իհարկե, դա բարդ մասնագիտություն է: Սակայն, վերջին հաշվով, այն մեծ հաճույք է պարգևում: Դու հանդես ես գալիս բեմում, տալիս ես ինքդ քեզ, իսկ հետո տեսնում ես, թե ինչպես է դահլիճը կանգնած քեզ ծափահարում: Դա խելագարության աստիճանի հաճելի է:

Այժմ շատ դերասաններ ձգտում են հայտնվել էկրանին: Սակայն Ձեր խաղը մենք առավել հաճախ տեսնում ենք թատրոններում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Կենդանի հաղորդակցմանը հանդիսատեսի հետ չի կարող փոխարինել հաղորդակցումը տեսախցիկի հետ: Ես շատ եմ սիրում կինեմատոգրաֆը, սակայն դեռևս խորացած չեմ դրանում: Ինձ երբեք չի գրավել հայտնի դառնալու ցանկությունը: Ըստ ինձ, հայտնի և տաղանդավոր դերասնը – երկու տարբեր բաներ են: Դերասանի հայտնիությունը հետաքրքրելու է հանդիսատեսին առաջին 15 րոպեները: Այնուհետև, եթե նա վատ խաղա, ապա ոչ մի հայտնի լինելը չի փրկի նրան: Եթե ֆիլմում վատ խաղը հնարավոր է ինչ-որ կերպ ծածկել, ապա թատրոնում դա անհնարին է: Բեմի վրա ամեն ինչ քո աչքի առաջ է: Ֆիլմը քեզ ցուցադրում են, իսկ բեմի վրա դու ինքդ ես որոշում` ում նայել: Այս դեպքում, դու պետք է լավ անես քո գործը, առավելագույնս ջանք գործադրես:

Արդյո՞ք վատ տրամադրությունը ազդում է խաղի վրա, թե՞ դերասանը անվրդովություն է ցուցաբերում ցանկացած իրավիճակում:

Մեր մասնագիտությունը ենթադրում է, որ տրամադրությունը չպետք է ազդի խաղի վրա:Սակայն մենք մարդ ենք: Ամեն դեպքում այդ օրվա որոշակի նստվածք տեսանելի է լինելու բեմում: Դու պարզապես խաղում ես լավ կամ վատ: Այն, ինչ դու անում ես` այժմ և այստեղ է: Որքան քիչ ես դու մտածում ներկայացման մասին բեմ դուրս գալուց առաջ, այնքան ավելի լավ է ստացվում ամեն ինչ: 21-րդ դարի դերասանը պետք է լինի ճկուն, ունիվերսալ: Ես այժմ կարող եմ խոսել ձեզ հետ և միանգամից դուրս գալ բեմ և խաղալ իմ դերը:

Ինչո՞վ եք Դուք հետաքրքրվում, բացի թատրոնից:

Ես այպիսի մարդ եմ, ում հետաքրքիր է ամեն ինչ: Ինձ կարող է հետաքրքիր լինել վերանորոգել տունը, կարել կոշիկը, որևէ բան պատրաստել փայտից: Ես կարծում եմ, որ տղամարդը ամեն ինչ պետք է կարողանա անել: Չեմ հասկանում տղամարդուն, ով չի կարողանում մեխ մեխել իր սեփական տանը:

Գիրք, որը ուժեղ ազդել է Ձեզ վրա:

Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» գիրքը: Այն ինչ-որ շոկային ազդեցություն է թողնում, ես գրեթե մեկ ամիս չէի դադարում մտածել այդ մասին: Ընդհանրապես, կարծում եմ, դերասաններին շատ օգտակար է Դոստոևսկի կարդալ, քանի որ նա շատ մանրամասն նկարագրում է մարդու հոգեբանությունը:

Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:

Ինձ կարող է ոգեշնչել ցանկացած բան. աթոռը, սեղանը, զրույցը, Վան Գոգի կտավները, Ալ Պաչինոն, Ջիմ Քերրին, այլ լավ դերասանները: Երբ ես լավ խաղ եմ տեսնում, դա կարող է ինձ համար «սնունդ» դառնալ մի քանի ամիսներ շարունակ:

 

Զրուցեց Մարիանա Հակոբյանը 

Լուսանկարները Նարեկ Բաղդասարյանի Facebook-յան էջից