Վրաստանի քաղաքական գործիչների շրջանում տարօրինակ տենդենց է նկատվում` արդեն յուրատեսակ սովորույթ է դարձել ընտրություններից առաջ բարձրացնել բանտարկյալների հարցը: Ժամանակին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ֆիասկոյի պատճառներից մեկը հանդիսացավ բանտում նկարահանված և հանրությանը ներկայացված կադրերը: 2016թ-ի հոկտեմբերին կայանալիք նորհրդարանական ընտրություններին ընդառաջ, այժմ նորից բարձրավել է բանտարկյալների հարցը, բայց արդեն փոքր ինչ այլ տեսանկյունից: Այս պատմության նոր ձևակերպման մեջ փորձում են Սահակաշվիլիի օրոք քաղաքական մոտիվներով ձերբակալված որոշ մարդկանց կապել այսպես կոչված «թմրանյութերի գործի» հետ: Հետաքրքիր է հետևել քաղաքական գործիչների և փորձագետների արձագանքներին` այս իրադարձություններից  մեկուկես տարի անց: Դիմենք փաստերին:

Վարկածներից մեկի համաձայն` այս պատմության սցենարը գրվել է նախագահ Գեորգի Մարգելաշվիլիի` եթե ոչ աշխատասենյակում, ապա դրա հարևանությամբ: Որոշ մարդկանց սա հիշեցնում է դավադրության կրկնությունը, որին «Ազգային շարժումը» արդեն բազմիցս դիմել է «Ռուստավի 2» հեռուստաալիքի օգնությամբ` ներկայիս կառավարությանը վարկաբեկելու համար:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատգամավոր, ներման և վաղաժամկետ ազատման հանձնաժողովի նախկին նախագահ Ալեկո Էլիսաշվիլին մեղադրեց (սկզբում անուններ չտալով)  կառավարող կոալիցիայի անդամներին կոռուպցիոն գործարքներ կնքելու մեջ և հայտնեց, որ իր վրա փորձել են ճնշում գործադրել ձերբակալվածներին ներում շնորհելու հարցում: Էլիսաշվիլին հայտնեց, որ 2014թ-ի ապրիլի 30-ին իր հեռախոսի վրա ստացել է չորս սպառնալիքներ պարունակող տեկստային հաղորդագրություն, որոնք այդ ժամանակ էլ ներկայացրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Գեորգի Մարգվելաշվիլիին:

Ակախ պատգամավորի սկանդալային հայտարարությունից հետո, նրան կանչեցին գլխավոր դատախազություն և իր ներկայությամբ ստուգեցին վերը նշված հաղորդագրությունների առկայությունը: Ինչպես նաև դիմում ներկայացվեց Magti բջջային օպերատորին համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, սակայն սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ այդպես էլ չգտնվեցին: Ի պատասխան Էլիսաշվիլին հայտնեց, որ նամակները չեն պահպանվել մուտքային հաղորդագրությունների մեջ, սակայն դրանք կան հեռախոսի կոշտ սկավառակի վրա և մանրակրկիտ փորձաքննությունը կարող էր դրանք գտնել: Բացի դա` պատգամավորը պնդում է, որ հայտնել է իրեն սպառնացող բարձր պաշտոնյաների անունները նախկին գլխավոր դատախազ Գեորգի Մադաշվիլիին և նրա տեղակալ Գեորգի Գոգաձեին:

Դատախազի տեղակալ Գեորգի Գոգաձեն իր հերթին հայտարարեց, որ պարոն Էլիսաշվիլիի հետ հանդիպել է միայն մեկ անգամ քրեական գործերից մեկի վարույթի շրջանակներում, որտեղ խառնված է եղել վերջինիս ուսուցչուհին, կամ այն դպրոցի տնօրենը, որտեղ սովորել է Էլիսաշվիլին (խոսք է գնացել որոշակի գումարի վերադարձման մասին): «Բանտարկյալներին ներում շնորհելու մասին այդ հանդիպման ժամանակ մենք չենք խոսել»,- հայտնեց Գոգաձեն:

Գրող և հրապարակախոս Վախթանգ Խարաշիլավան այս ամենը համարում է բլեֆ և բեմադրություն: Նրա կարծիքով` ինչպիսի «խորհուրդներ» էլ լինեին վաղաժամ ազատման գործերով հանձնաժողովի կամ այս գործով զբաղվող այլ կազմակերպությունների կողմից, և ինչ գումար էլ վերցներ կոռուպացվաց որևէ պաշտոնյա` միևնույնն է վերջնական որոշումը կայացնում է երկրի նախագահը:

«Վաղաժամ ազատման մասին 500 բանտարկյալներից բաղկացած ցուցակ կարող է ներկայացվել նախագահին: Նախագահը իր հայացողությամբ ընտրում է որոշակի մարդկանց թիվ` ներում շնորհելու համար: Այնպես որ` ներում շնորհելու մասին որոշումը չի կարող կախված լինել որևէ պաշտոնյաից, ով որոշել է այդ ամենից օգուտ քաղել: Այս դեպքում կաշառքի իմաստ բոլորովին չկա և հետևաբար ոչ ոք այն չէր էլ առաջարկի: Այն ինչ ասում է Էլիսաշվիլին և նրան հաջորդում է Կորիձեն, ապա հաստատում է Կիլաձեն` աբսուրդային է: Ես համոզված եմ, որ այս գործը ոչ մի արդյունք չի ունենա, որովհետև իրավական տեսանկյունից` այն չի կարող արդարացի լուծում ստանալ»,- նշեց Վախթանգ Խարաշիլավան:

Ալիկո Էլիսաշվիլիի կողմից ոչ ուղիղ մեղադրանքներ հնչեցին Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեի հասցեին, ով 2011թ-ին, հանդես եկավ որպես փաստաբան` այսպես կոչված «կոկայինի գործում»: Անձամբ Կոբախիձեն պահանջում է ապացույցներ ներկայացնել առ այն, որ ինքը 200 հզ. դոլար կաշառք է վերցրել` այդ գործի վարույթի ընթացքում:

«Այդ ժամանակ մենք պնդում էինք արդարցման վճիռ կայացնելու վրա և աշխատում էինք հայցի վրա` Եվրոպական դատարան ներկայացնելու համար: Բնականաբար` պատգամավոր դառնալուց հետո ես պահանջեցի գործի վերանայում: Դա օրինական պահանջ էր: Արդեն սկսել է բռնության փաստով հետաքննություն և գործը հանձնվել է Թբիլիսիի դատախազություն: Ես օրինական հիմքերով դիմեցի ինչպես երկրի նախագահին, այնպես էլ վաղաժամ ազատման հանձնաժողովին: Ես իրավունք ունեի հետաքրքրվել գործի մանրմասներով և խնդրագիր ներկայացնել գործին առչնվող անձանց հայցերի համաձայն և մերժման դեպքում` համապատասխան փաստաթուղթ ստանալ»:

Ինչպես հայտնեց Ալեկո Էլիսաշվիլին` ինքը «փոքր ինչ խնայում է» ապացույցները «ներման գործով»: Արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին չխրախուսեց պատգամավորի նման պահվածքը և ինչպես նախկինում վաղաժամ ազատման հանձնաժողովի նախագահին` խորհուրդ տվեց ներկայացնել դատախազություն իր ունեցած բոլոր ապացույցները:

«Վերջապես` մենք գործ ունենք քրեական պատասխանատվության հետ: Կաշառակերությունը չի վերադառնալ այս երկիր և եթե ինչ-որ մեկը, ով էլ լինի, խախտի այդ սկզբունքը, նա կպատժվի քրեական օրենսգրքի համաձայն: Դատախազությունը աշխատում է այս գործի վրա և պարոն Էլիսաշվիլինի ստիպված կլինի ներկայացնել իր ունեցած ապացույցները, որպեսզի օգնի հետաքննությանը»,- հայտնեց Ցուլուկիանին:

Գլխավոր դատախազությունում չեն բացառում, որ «ներման գործով» կհարցաքննվի նաև երկրի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին: Հետաքննության շրջանակներում` արդեն հարցաքննվել են մոտ 30 մարդ, նրանց թվում են վաղաժամ ազատման հանձնաժողովի նախկին և ներկայիս նախագահներ Ալեկո Էլիսաշվիլին և Զվիադ Կորիձեն, պատգամավորներ Մանանա Կոբախիձեն և Էկա Բեսելիան, գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Գոգաձեն, Վակե-Սաբուրտալո շրջանի դատախազ Նիկա Սանիկիձեն, փաստաբան Նիկոլոզ Մժավաձեն, ինչպես նաև նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Լաշա Աբաշիձեն և «Միջազգային թափանցիկություն` Վրաստան» ՀԿ-ի գործադիր տնօրեն Էկա Գիգաուրին: Վրաստանի գլխավոր դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ` 339 հոդվածի 2-րդ մասով (ազդեցության առևտուր), որը նախատեսում է երեքից հինգ տարվա ազատազրկում:

«Նախկին բանտարկյալները մարդու իրավունքների համար» ոչ պետական կազմակերպության նախագահ Նանա Կակաբաձեն այս պատմության հիմքում քաղաքական խարդավանքներ է տեսնում: Կակաբաձեն գտնում է, որ նախագահ Մարգվելաշվիլին նոր քաղաքական խումբ է կազմավորում ըտրություններից առաջ:

Կակաբաձեի կարծիքով` կոռուպցիայի մասին խոսելուց առաջ Էլիսաշվիլին պետք է հետաքրքրվեր` կայի՞ն արդյոք քաղաքական մոտիվենր այն մարդկանց գործերում, ում հետագայում խորհրդարանը քաղբանտարկյալների կարգավիճակ տվեց:

«Շուտով կտեսնենք, թե ինչումն էր այդ մարդկանց հետաքրքրությունը: Կարծում եմ` նոր քաղաքական խմբավորումների ձևավորման ժամանկն է եկել և ընտրություններից առաջ ձևավորվում է նոր քաղաքական միություն Մարգվելաշվիլիի շուրջ: Ակնհայտ է, որ այսպիսով կարելի է համակրանքի արժանանալ հասարակության որոշ շերտերի կողմից, բայց վաղ թե ուշ ամեն ինչ ջրի երես դուրս կգա: Ես ճիշտ չեմ գտնում, երբ այս կամ այն քաղաքական ուժը իր դիրքերը նման ձևով է ամրապնդում»,- հայտնեց Նանա Կակաբաձեն:

«Գլխավոր թերթ» թերթի խմբագիր Վախթանգ Խարշիլավան ունի ինֆորմացիայի իր աղբյուրը և իր` բավական հետաքրքիր տարբերակները Էլիսաշվիլիի հեռախոսից հաղորդագրությունների անհետացման վերաբերյալ: Ըստ վարկածներից մեկի`այս գործընթացի գլխավոր նշանակետերից մեկը Բիձինա Իվանաշվիլին է, իսկ նման «էժան» պրովոկացիայի հեղինակները պարզապես փորձում են գշտություն սերմանել նախկին փոխվարչապետ Բիձինա Իվանաշվիլիի և մինչև վերջերս վրացական կառավարության ղեկավար Իրակլի Գարբաշվիլիի փոխհարաբերություններում:

«Այս, ինչպես և ցանկացած այլ խարդավանք այլ նպատակ չի կարող հետապնդել: Սկսած «Վրացական երազանքի» շարքեր ներդրված «գործակալային ցանցի», շարունակելով այսպես կոչված «կախեթական կլանի» հասցեին հնչած մեղադրանքներով, և վերջացնելով Գարիբաշվիլիի և Իվանաշվիլիի միջև գշտություն մտցնելու ինչ-որ մեկի ջանքերով: Այդ մարդիկ փորձում են համոզել Իվանաշվիլիին, որ նա շրջապատված է թշնամիներով և որ ոչ ոքի չի կարելի հավատալ: Եթե նրանք հասնեն իրենց նպատակին, դա կհանգեցնի «Վրացական երազնքի» ամբողջական մասնատմանը: Եվ այդ մարդիկ օգնու՞մ են իշխանություններին գտնել «կոռուպացված» պաշտոնյաներին»,- ասում է Խարշիլավան:

Բանտարկյալների թեման` իր յուրահատուկ սրության պատճառով հնարավորություն է տալիս մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց, առաջ քաշել իրադարձությունների տարբեր մեկնաբանություններ, որպեսզի վնասեն մեր հասարակության տերբեր ներկայացուցիչների հեղինակությանը: Թեև, սրանք միայն վարկածներ են: Մեզ մնում է հուսալ, որ հետաքննությունը կկարողանա պարզաբանել այս պատմությունը, իսկ նախկինում լրագրող Ալեկո Էլիսաշվիլին կույր զենք չի դառնա ինչ-որ մեկի ձեռքերում:

Շորենա Պապաշվիլի