Ամռան վերջին օրը ամենահարմար պահն է տխրել ավարտված լողափնյա շրջանի ավարտի կապակցությամբ: Սակայն դա այնքան էլ երեսպաշտական չէր լինի, եթե չլինեին երկու իրավիճակներ:Առաջին՝ Բաքվում շոգերը այդքան շուտ չեն անհետանա, իսկ դա նշանակում է, որ դեռևս ժամանակ կա լողալ Կասպից ծովում և անգամ արևայրուք ընդունել: Իսկ երկրորդ՝ անցնող ամառը ևս մեկ անգամ ցուցադրել է, թե ինչ անմխիթար վիճակում է գտնվում Բաքվի մերձակա լողափերի գրեթե կեսը:

Մաքրություն կարելի է տեսնել միայն վճարովի՝ այն էլ բավականին բարձր գին ունեցող, լողափերում: Մնացած բոլորը աղտոտված են, ինչպես ուսանողական հանրակացարանի սենյակը հունվարի մեկի առավոտյան: Այնպես որ քաղաքացիները ունեն երկու ելք՝ կամ շատ վճարել, կամ սովորել արևայրուք ընդունել ինքնաշեն աղբանոցից երեք մետր հեռավորության վրա:

Սակայն շատ ցավալի է՝ դրանում գրեթե անհնար է որևէ մեկին մեղադրել: Ոչ կառավարությունը, ոչ բախտին, ոչ Զևսին՝ Յուպիտերի հետ միասին: Քանի որ աղբը լողափերում թափում են հենց իրենք՝ հանգստացողները: Ոչ ոք իր հետևից այդ աղբը չի հավաքում: Դե լավ, դա արդեն այլ պատմություն է: Փաստը մնում է փաստ՝ Աբշերոնի թերակղզու վայրի և հասարակական լողափերի մեծամասնությունում առկա են աղբի տարբեր տեսակներ, սկսած սննդի մնացորդներից վերջացրած օգտագործված շպրիցներից և ապակու բեկորներից, որոնք հեշտությամբ կարող են մտնել ձեր մերկ ոտնաթաթը: Իսկ ամենատխուրը այն է, որ այդ տեսարանը արդեն վաղու դարձել է սովորական երևույթ բոլոր համար և ընդունվում է, որպես անխուսափելի չարիք:Ոչ, մենք իհարկե բողոքում ենք այդ աղբից և հակասանիտարական վիճակից, մեր աչքերն ենք հառում դեպի երկինքը և զայրույթով լի ստատուսներ ենք գրում սոցցանցերում:Հաճախ, մեզ մոտ հույս է արթնանում, որ կարող է մի օր երկնագույն ուղղաթիռում հրաշագործը գա և մեզ համար մաքրի այդ լողափերը:Սակայն դրանից այն կողմը գործը առաջ չի գնում:Եվ վերջապես ստացվեց: Մի քանի երիտասարդներ հասկանալով, որ հանգստացողների փրկությունը գտնվում է հենց հանգստացողների ձեռքում, ուղղակի մի շաբաթ օր մեկնել են լողափերից մեկը և այնտեղ գլխավոր շաթարօրյալ են կազմակերպել:

«Մենք մաքրել են այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերջացել աղբի համար նախատեսված տոպրակները: Հավաքվել էր մոտ քսան պարկ աղբ, իսկ մաքրվել է միայն մի փոքր հատված:Շշեր, տոպրակներ, տակդիրները, շպրիցներ, զուգագուլպաներ և շատ մեծ թվով շշեր: Սկզբից մենք մտածեցինք, որ այդ աղբը երբեք չի վերջանա:Եվ մաքրելու ընթացքում հասկացանք, որ ճիշտ էինէ մտածում»,-նշել է ակցիայի մասնակիցներից Լալա Կուլիևան: Սոցցանցերում ներկայացնելով կատարված աշխատանքների հաշվետվությունը, մաքրողները շեշտադրել են, որ դա անում են, ոչ թե որպեսզի ցույց տան, թե ինչ լավն են նրանք և գիտակից, այլ ուղղակի, որ այդպիսի ակցիաները քննարկվեն և աջակցություն կստատան:

«Հնարավոր է, եթե յուրաքանչյուրն ինչ-որ բան անի, ապա ուշ թե շուտ այդ աղբը, որտեղ ստիպված հանգստանում ենք, զբոսնում և ապրում, այդ ամենը կմաքրվի:Հնարավոր է, որ դա որևէ մեկին ոգևորի:Հնարավոր է, որ դրդի դեպի նոր շաբաթօրյակներ:Եվ եթե գոնե մեկ մարդ, մինչև ձմերուկը մնացորդները ավազի մեջ թաքցնելը սկսի խորհել, այն կդնի տոպրակի մեջ և իր հետ կտանի դեպի աղբանոց, մենք կմտածենք, որ այս օրը իզուր չենք ապրել»,-նշել է Լալան FB-ի իր էջում:

Այդ շաբաթօրյակի մասին տեղեկատվությունը իսկապես տարածվել է Facebook-ի ադրբեջանական սեգմենտում, այդ օրինակը դարձել է վարակիչ, և երիտասարդները օգնության մասին բազմաթիվ առաջարկներ են ստացել:Սեպտեմբերի 6-ին նմանատիպ նոր միջոցառում է նախատեսված՝ այս անգամ դրան մասնակցելու հրավեր են ստացել բոլոր ցանկացողները, ովքեր կունենան ռետինե ձեռնոցներ և աղբի համար նախատեսված տոպրակներ:

Նպատակը նույն է: Իհարկե, անհնար է մաքրել լողափը լրջորեն՝ դա կլիներ պայքար հողմահացների դեմ, սակայն հնարավոր է տեղից շարժել հասարակությունը:

Հայտնի չէ, թե ինչքան մասնակիցներ կհավաքի հաջորդ շաբաթօրյակը, սակայն իմաստ ունի կարծել, որ դրանք քիչ չեն լինի: Գոնե այն պատճառով, որ աշխարհիկ կյանքով չապրող երիտասարդների համար դա բավականին լավ միջոց է լավ ժամանակ անցկանցել և համատեղ հաճելին օգտակարի հետ:Եվ կտեսնես, որ տարածքների մաքրումը կդառնա նորաձև թրենդ:

Պետք է միայն ավելացնել, որ այդպիսի նախաձեռնությունները Ամերիկայի հայտնագործումը չէ, տարբեր երկրներում դա անում են բավականին երկար ժամանակ և ակտիվորեն: Սակայն Ադրբեջանի համար դա նորություն է, այն պարագայում, որ դա կազմակերպվել է ոչ ոչ կառավարական կազմակերպությունը, ոչ հասարակական կազմակերպությունը, ոչ մամուլը, այլ վեց աղջիկներ և տղաներ, որոնք ցանկացել են որևէ իրական բան անել, այլ ոչ թե սարկազմով զբաղվել Facebook-ում: