Մոսկվայի «ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասասրահի» տաղավարում տեղի է ունենում «Ժողովուրդների բարեկամության» լուսանկարչական ցուցահանդեսը, որը ներկայացնում է ԽՍՀՄ նախկին երկրների լուսանկարչական արվեստի ձեռքբերումները 2000-2015թթ.-ի ընթացքում:

Ցուցահանդեսի նպատակն է ցուցադրել ԽՍՀՄ նախկին հանրապետությունների կյանքը պրոֆեսիոնալ լուսանկարիչների աչքերով, որոնք ապրում են այդ երկրներում՝հայացք ներսից:

«Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասասրահի» կայքում նշված է, որ ցուցադրվելու է նորաստեղծ պետությունների կյանքը մեր հայրենակից-ճանապարհորդների աչքերով՝հայացք դրսից: Ցուցադրվելու է 500 լուսանկարներ, որոնց մեծամասնությունը կազմում են 14 երկրներից պրոֆեսիոնալ լուսանկարիչների աշխատանքները:

Ընդհանուր առմամբ նախագծին մասնակցում է 100 լուսանկարիչ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, ՌԴ-ից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից և Էստոնիայից: Ժողովուրդների բարեկամության ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 1-ը: