Իսրայելի բիզնես շրջանակները նպատակ ունեն այս տարվա ընթաքցում մոտ 43 միլիոն դոլար ներդնել Վրաստանի հյուրանոցային բիզնեսում և կոմերցիոն հատվածում: Այդ մասին հայտնում է «Бизнес Грузия»-ն, որի տեղեկություններով մինչև այս տարվա վերջ իսրայելցի ներդրողները կփորձեն իրանացնել մինչև հինգ նախագիծ:

Գործակալության տեղեկացմամբ, Վրաստանում բիզնեսի զարգացման համար ամենաբարենպաստ գործոնը երկի հարկային համակարգն է, որը դյուրացվել է և կատարելագործվել, ինչպես նաև մաքսային ծառայությունների դյուրացումը: Ինչպես նախցկինում, տնտեսության գրավիչ հատվածներից է զվարճանքի ոլորտը:

«Հյուրանոցային բիզնեսը, որտեղ ներդրողները պատրաստ են մեծ գումարներ ներդնել անմիջական կապ ունի հանգստավայրերի և խաղատների հետ: Հյուրանոցային համալիրներ կառուցելով Սև ծովի ափին, ներդրողները հոգ են տանում այն մասին, որպեսզի եվրոպական երկրներից հյուրերը իրենց հարմարավետ զգան: Սովորաբար հյուրանոցներին կից գործում են խաղատները, ռեստորանները, ակտիվ զվարճանքի համար նախատեսված գոտիներ: Ծառայությունների ոլորտը մոտեցված է եվրոպականին, համարնում առկա է անլար անվճար համացանց»,-նշում է «Бизнес Грузия»-ն:

Հոդվածում նշվում է, որ դիտարկելով Վրաստանի ընթացիք իրավիճակը կարելի է նկատել, որ երկրում աջակցություն է ցուցաբերվում փոքր և միջին բիզնեսին: Ինչպես նշել են մասնագետները, այս տարվա հուլիսին՝նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14.5%-ով ավելացել է գրանցված գործարարների թիվը: Նշվում է, որ աճող դինամիկայի մասին է վկայում 2015թ.-ի հունիսի համեմատ 4%-ոց գրանցումների աճը: Եվ մեկ հետաքրքիր չափանիշ է մասնավոր ձեռնարկատերերի թիվը, որոնց թիվը այս տարվա հուլիսի դրությամբ կազմում է բոլոր գրանցվածների 59.3%-ը:

«Այդ ցուցանիշը խոսում է այն մասին, որ գործարարները չեն վախենում պաշտոնապեես բացել իրենց ձեռնարկությունները և նրանց համար բարենպաստ պայմաններ են ստեղծված»,-նշվում է հոդվածում: