Վերջին տարիներին հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկները ուրախացնում են հայ երկրպագուներին իրենց հաջողություններով: Հենց նրանք էին, որ Ռիոյում ձեռք բերեցին երկար սպասված օլիմպիական ոսկին (արծաթե մեդալի հետ մեկտեղ): Իսկ այս տարի հայ ըմբիշ- դասականները երկու ոսկի նվաճեցին նաև Փարիզի աշխարհի չեմպիոնատում:

Սակայն այս հաջողությունների ֆոնին բավական տարօրինակ են հնչում Ըմբշամարտի ֆեդերացիայի ֆինանսական ու կազմակերպչական խնդիրների մասին տարածվող խոսակցությունները, որոնք սկսվեցին նրանց գլխավորի՝ ծագումով հայ, սակայն հայտնի ռուս ձեռնարկատեր Սամվել Կարապետյանի («Տաշիր» գրուպ ընկերություն) հեռանալուց հետո:

Նրա հեռանալուց հետո վերացվեց նաև պաշտոնը՝ մեկ նախագահի փոխարեն սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայում հայտնվեցին երկու փոխնախագահներ, որոնք ղեկավարում էին համապատասխանաբար հունա-հռոմեական ու ազատ մարտը: Սակայն հունա-հռոմեական ոճի պատասխանատու Արսեն Բադալյանը, նշանակումից ընդամենը մի քանի ամիս անց նույնպես որոշեց հեռանալ ֆեդերացիայից:

Арсен Бадалян (слева)
Арсен Бадалян (справа)

Dalma News-ի հետ ունեցած զրույցի ընթացքում Արսեն Բադալյանը կիսվեց Ֆեդերացիայից իր հեռանալու պատճառների մասին:

«Անձամբ ես ֆեդերացիայում աշխատել եմ գրեթե 5 ամիս: Համաձայնել եմ ղեկավարել այն՝ որոշակի պայմաններով միայն: Բայց ինչպես հետագայում ցույց տվեց ժամանակն ու գործունեությունը, շատերը այդ մասին կամ չգիտեին, կամ ինչ-որ բան հասկացան: Սկսվեցին խոսակցությունները, թե ինչու ես չեմ ֆինանսավորում ֆեդերացիան, թեպետ ես հենց սկզբից ասել էի, որ դրան պատրաստ չեմ: Մենք պայմանավորվել էինք, որ ֆինանսավորման հարցը իմ առաջ ծառացած չի լինելու: Ինձանից պահանջվում էր վերահսկել գործունեությունը: Հունա-հռոմեական ոճի մարտի ընդհանուր մթնոլորտի հետ որոշակի խնդիրներ կային հենց սկզբից: Սակայն հետագայում սկսվեցին անհասկանալի բաներ կատարվել: Նորից նույն խոսակցությունները՝ ինչպես կլինի, իսկ ո՞ւր մնաց ֆինանսավորումը»,- ասում է Բադալյանը:

Նրա խոսքերով, հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որ վերջին 1-1.5 ամիսը այն մարդիկ, ում հետ միասին նա մեծացել էր, մարզվել, ինչ-որ չափազանց ուժգին էին ուզում ձեռք բերել այդ պաշտոնը:

«Ես չեմ ուզում կորցնել իմ ընկերներին, կամ մանրամասնությունների մեջ խորանալ, թե ինչի համար էր նրանց դա պետք: Այդ պաշտոնից ես չեմ կառչում, դրան չեմ ձգտել, նրա մասին չեմ երազել: Եթե նրանք կարծում են, որ իրենց դա ավելի շատ է անհրաժեշտ, ապա՝ քավ լիցի: Նորից եմ ասում՝ ուզում են ղեկավարել ֆեդերացիան՝ խնդրեմ, թող ղեկավարեն, իսկ մենք կտեսնենք: Միշտ ասել եմ, որ սիրով կօգնեմ նրան, ով իմ տեղը կզբաղեցնի: Սակայն կշեռքին դնել ընկերությունն ու պաշտոնը, ես չեմ ցանկանում: Ավելի լավ է փակել այդ խոսակցությունները, էջը շրջել, հեռանալ ու զբաղվել Սպորտի վետերանների ասոցացիայով, որը մենք ստեղծել ենք ընկերներով»,- ավելացրեց Բադալյանը:

Նախկին փոխնախագահը մեկնաբանեց նաև ֆինանսավորման հետ կապված խնդիրները, նշելով, որ այդ մասին զբաղվում էր Ազգային օլիմպիական կոմիտեն, իսկ այն վերահսկում էր Սպորտի նախարարությունը:

«Այն, որ Օլիմպիական կոմիտեն ֆինանսավորում էր ֆեդերացիան, դա ես հերքել չեմ կարող: Մարդիկ ֆինանսավորում էին: Ազնվորեն վերցրին իրենց վրա այդ պարտականությունն ու արեցին: Որքանով էր դա ճիշտ կատարվում ու որքանով այն հասավ հասցեատերերին, դա ես ասել չեմ կարող:

Որքանով էր դա ձեռնտու սպորտսմեններին, դա նույնպես ասել չեմ կարող: Այո, խնդիրներ կան միշտ ու ամենուր: Սակայն ինչ-որ մեկը երևի ավելին էր ուզում: Ես հասկանում եմ, որ ինչ-որ մեկի համար խնդիր էր այն, որ հին ֆեդերացիան համեմատում էին նորի հետ: Թեպետ այդ երկու ֆեդերացիաները համեմատելու կարիք չկար»,- ասաց Բադալյանը:

Ինչ վերաբերում է ֆեդերացիայի մասնավոր ֆինանսավորմանը, ապա, նրա խոսքերով, հայ իրականության մեջ շատ դժվար է գտնել մի քանի հովանավոր՝ միևնույն ոճի սպորտի համար:

«Մենք պետք է երկրի իրավիճակը սթափ գնահատել կարողանանք: Մեկ հովանավոր գտնելն արդեն լավ է, ծածկել ինչ-որ բացեր, Օլիմպիական կոմիտեին, Սպորտի նախարարությանը աջակցություն ցուցաբերել: Չի կարելի ասել, թե Օլիմպիական կոմիտեն ոչինչ չի անում: Անում է, ու բավական շատ: Բավակա՞ն է արդյոք, որ նման ֆինանսավորման պարագայում այդպիսի արդյունքներ ապահովվեն բոլոր ժամանակներում, դա արդեն այլ հարց է: Ես այդ մասին դատել չեմ ցանկանում: Դրա համար պետք են հովանավորներ, որոնք իրենց կողմից ևս 2 հավաք, 3 մրցաշար կարողանան ավելացնել, որպեսզի առաջնություններին գնան ոչ թե 5, այլ 10 սպորտսմեն»,- եզրափակում է Բադալյանը:

Իր հերթին Սպորտի ու երիտասարդության նախարար, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մեկնաբանելով Արսեն Բադալյանի հեռացումը, հայտարարեց, որ նախկին փոխնախագահի հետ ոչ մի խնդիր չի եղել:

Министр спорта Грачья Ростомян
Министр спорта Грачья Ростомян

«Դա Արսեն Բադալյանի անձնական որոշումն էր: Ոչ մի խնդիր չի եղել, մենք նրանից շատ գոհ էինք: Սակայն նա ասաց, որ ժամանակի հետ խնդիր ունի»,- ընդգծեց Ռոստոմյանը:

Նա նաև հերքեց խոսակցություններն այն մասին, որ ֆեդերացիան ֆինանսավորման խնդիրներ ունի, ինչի պատճառով, իբր հայ ըմբիշները իրենց հաշվին են մեկնելու  նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում մինչև 23 տարեկան ըմբիշների հունա-հռոմեական ոճի առաջնությանը: Նախարարը ընդգծեց, որ ֆեդերացիայի ֆինանսավորման խնդիրների հետ կապված խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, ու այդ ոլորտին բավարար միջոցներ են հատկացվում:

Հարցին, թե ով է ավելի շատ համապատասխանում հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի փոխնախագահի ազատված պաշտոնին՝ սպորտի, թե բիզնեսի աշխարհի ներկայացուցիչ, Ռոստոմյանը պատասխանեց՝ «Ամենալավը համատեղելն է, որ լինի և սպորտսեն, և ձեռնարկատեր»:

Ըմբշամարտի «ընտանիքը» կհավաքվի ու ինքը կվորոշի նոր փոխնախագահի հարցը, նշեց նա, ավելացնելով, որ ինքը բարձր է գնահատում ներկայիս ֆեդերացիայի ղեկավարման ձևաչափը. «Հեշտ է ղեկավարելը, իսկ ամենակարևորը՝ սպորտսմեններն իրենք են որոշում, թե որն է լավը, որը չէ: Ու դուք տեսնում եք արդյունքները»:

Սակայն ռուսական սպորտային լրագրող Արտուշ Մկրտչյանն այնպես լավատեսական տրամադրվածություն չունի, ինչպես մեր սպորտի նախարարը: Dalma News-ի հետ ունեցած զրույցի ընթացքում նա նշեց, որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից Սամվել Կարապետյանի հեռանալուց հետո սկսվեցին որոշակի դժվարություններ:

«Մի քանի ամիս սպորտսմենները աշխատավարձ չեն ստացել, հետո երկու ամսվա աշատավարձը նրանց վճարվել է, իսկ հիմա նորից երկու ամսվա կտրվածքով ուշացումներ են: Եվ սա այն դեպքում, որ իմ ունեցած տվյալներով, աշխատավարձերը իջեցվել են»,- ասաց նա:

Մկրտչյանը նշեց նաև, որ իրավիճակը, երբ ազգային սպորտի գլխավոր ոճի հետ կապված խնդիրներ են լինում, ինքնին անհեթեթ է:

Артуш Мкртчян (слева)
Артуш Мкртчян (слева)

«Սա ոչ ֆուտբոլ է, ոչ էլ թենիս, որտեղ հսկայական ներդրումներ են պահանջվում: Նրա համար, որպեսզի ազատ ու հունա-հռոմեական ոճի ըմբիշներն իրենց լավ զգան, անհրաժեշտ է 2-2.5 մլն. դոլլար/տարեկան: Նման միջոցներ չգտնելը հնարավոր է միայն ցանկության իսպառ բացակայության դեպքում»,- նշեց նա:

Լրագրողի կարծիքով՝ նման վերաբերմունքի հետևանքները ինքնին կանխատեսելի են, և ինչպես 90-ականներին, հիմա էլ մի շարք հայ ըմբիշներ երիտասարդ տարիքում կհեռանան այլ երկրներ ու հանդես կգան այլ դրոշների ներքո:

«Մեր ըմբիշներին օտար երկրներում սիրով կընդունեն: Վերջին ժամանակների ամենաակնառու օրինակներից մեկը դա 1996թ. արծաթե մեդալակիր Արմեն Մկրտչյանի կարճաժամկետ վերադարձն էր Հայաստան, ով ղեկավարում էր ազատ ըմբշամարտը: Նրան Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից խոստացվել էր բնակարան ու մեքենա: Այդ մասին Մկրտչյանն անձամբ հայտնել էր հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ: Հավաքականը նրա օրոք սկսեց կենդանանալ, սակայն հենց այդ ժամանակահատվածում աշխատավարձ չվճարեցին, իսկ իրեն խոստացածը նա չստացավ: Մկրտչյանը չդիմացավ այդ ամենին ու որոշեց վերադառնալ Բելգիա»,- պատմում է Արտուշ Մկրտչյանը:

Նրա խոսքերով՝ այդ պատմության մեջ ամենատհաճն այն է, որ երբ ԶԼՄ-ները գրեցին ողջ ճշմարտությունը, Արմեն Մկրտչյանը այն հերքեց՝ հայտարարելով, որ հեռացել է աղջկա հիվանդության պատճառով:

«Չցանկացավ կրակի մեջ յուղ ավելացնել: Նույնիսկ Օլիմպիական կոմիտե նամակ ուղարկեց: Թեպետ հավաքականի հետ հրաժեշտի պահին նա բոլորովին այլ բան էր ասում: Ու ահա այդ ամենի կողքին «Կենտրոն» հեռուստաալիքով ցուցադրվեւմ է մի հարցազրույց՝ բազմաթիվ սպորտսմենների ու մարզիչների հետ, որոնք մամուլի հրապարակումներն անվանում են Օլիմպիական կոմիտեի նախագահի բարի անվան մրոտման փորձ»:

Ցավոք Հայաստանում առկա խնդիրների մասին բացահայտ խոսելն ընդունված բան չէ: Պատճառներից մեկն էլ թերևս դա է, թե ինչու սպորտսմեններն այդ մասին չեն խոսում: Կամ էլ դրա համար երկար ու դժվար պատրաստվում են, ինչը չի չեզոքացնում այն հանգամանքը, որ պատասխանատվությունը հիմնականում ավելի բարձր աստիճանի մարդկանց վրա է,- ասում է Մկրտչյանը:

Հ.Գ. Ուզում եմ հույս հայտնել, որ ոլորտի առկա խնդիրները օպերատիվ կերպով լուծում կստանան, և բոլոր տարիքի հայ ըմբիշները հանգիստ, ոչ մի բանի վրա չշեղվելով, առաջնություններին պատրաստվելու հնարավորություն կունենան: Ու մեր ըմբիշների հաղթական ուղին, հատկապես հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում, կշարունակվի ձգվել:

Պատրաստեց Հայկ Խալաթյանը