Ինչի՞ վրա պետք է աշխատեն հայկական ակումբները: Որքա՞ն արժե ակումբի ապահովումը Հայաստանի Բարձրագույն լիգայում: Արդյո՞ք Հայաստանի ակումբային ֆուտբոլը հետ է մնացել Վրաստանից և Ադրբեջանից: Ե՞րբ Հայաստանի հավաքականում սպասել նոր «Մխիթարյանների»: Dalma News-ի այս և այլ հարցերին պատասխանել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրենի տեղակալ Արտուշ Մկրտչյանը:

– Դուք եկել եք Ռուսաստանից: Զբաղվելու եք ֆուտբոլի զարգացմամբ Հայաստանում: Ինչո՞վ է ըստ Ձեզ, տարբերվում հայկական ակումբային ֆուտբոլը ռուսականից: Եվ ինչի՞ վրա պետք է աշխատել:

– Եկել եմ Ռուսաստանից, բարձր է ասված, քանի որ ես ծնվել եմ այստեղ, երբեք կապը չեմ կորցրել Հայաստանի և հայկական ֆուտբոլի հետ: Ինչ վերաբերում է տարբերություններին… Իրականում, մեծ հաշվով, ֆուտբոլի խնդիրները հետխորհրդային երկրներում շատ նման են: Դա է կառավարման արդյունավետությունը, մանկապատանեկան դպրոցների արդյունավետությունը, մանկապատանեկան մարզիչների որակը: Որակավորված կադրեր կան, սակայն նրանք այդքան էլ շատ չեն: Դրանք հիմնական հարցերն են:

Ռուսաստանում վերջին տարիներին լավ ձգեցին ենթակառուցվածքը: Հայաստանում ենթակառուցվածքը այսօր նույնպես սկսում է զարգանալ: Դա միջոցների համալիր է, որոնք անհրաժեշտ է լուծել, և այդ դեպքում արդեն որոշ ժամանակ անց իրավիճակն այլ կլինի:

– Առաջին հերթին ի՞նչ եք դուք պատրաստվում փոփոխել «Փյունիկ» ակումբում, որպեսզի վերադարձնեք թիմը չեմպիոնությանը և հաջող ելույթներին: Ի՞նչ շեշտադրումներ եք դնում աշխատանքի մեջ:

-Նախագահ Արթուր Սողոմոնյանի գլխավորությամբ պատրաստվում ենք նոր մակարդակի բարձրացնել «Փյունիկ» մանկապատանեկան դպրոցը, իսկ թիմի առջև նախագահը խնդիր է դնում երեք տարվա ընթացքում դուրս գալ Եվրոպայի Լիգայի խմբային փուլ: Համապատասխանաբար «Փյունիկը» յուրահատուկ տրամպլին կդառնա տեղի խաղացողների համար, որոնց մենք դաստիարակելու ենք և բարձրացնելու նոր մակարդակի, որպեսզի նրանք մեկնեն խաղալու ավելի ուժեղ առաջնությունների: Նույնը նաև լեգիոներների պարագայում է. խաղացողները, ում մենք վերցնում ենք և վերցնելու ենք, պետք է ոչ միայն օգուտ բերեն թիմին, «Փյունիկը» նրանց համար պետք է տրամպլին դառնա` ավելի բարձր մակարդակի անցում կատարելու համար:

Արթուր Սողոմոնյան

Համապատասխանաբար այժմ մենք ուժեղացված աշխատում ենք ենթակառուցվածքային նախագծերի վրա: Մոտավորապես մեկ ամիս անց մենք հատուկ մամլո ասուլիս կհրավիրենք, որտեղ կպատմենք զարգացման ռազմավարությունների մասին, որտեղ վերը նշված պահերը մանրամասն կներկայացվեն:

– Հասկանալի է, որ մի քիչ դժվար է Հայաստանը համեմատել օրինակ՝ Ռուսաստանի հետ: Իսկ եթե համեմատենք մեզ տարածաշրջանային հարևանների` Ադրբեջանի, Վրաստանի հետ, ըստ ձեզ ո՞ւմ առաջնությունն է ավելի ուժեղ։ Որքանո՞վ ենք մենք զիջում:

– Վրացականի մասին ես չէի ասի, որ նրանք ավելի հաջողակ են: Մեկ անգամ՝ 15 տարի առաջ Թիֆլիսի «Դինամոն» դուրս եկավ այն ժամանակ դեռ ՈՒԵՖԱՅԻ գավաթի թիմային փուլ: Վրացական և հայկական ֆուտբոլը, եթե խոսենք առաջնությունների մասին, մոտավորապես նույն մակարդակի են: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այնտեղ առաջնությունը, իհարկե, փողերի հաշվին ավելի ուժեղ է: Քանի որ առանցքային ակումբների բյուջեն հասնում է տարեկան 50 միլիոնի։ Հասկանալի է, որ այդ միջոցների մեծ մասը ծախսվում է ոչ արդյունավետ, սակայն հսկայական միջոցների և ավելի ուժեղ լեգիոներների ներգրավման հաշվին, նրանց արդեն մի քանի թիմեր պարբերաբար հանդես են գալիս Եվրոպայի Լիգայի խմբային փուլում, և Չեմպիոնների Լիգայում են եղել: Սակայն, եթե խոսենք կադրերի պատրաստվածության մակարդակի մասին տեղի մանկապատանեկան դպրոցներում, ապա Հայաստանը անկասկած ավելի ուժեղ է:

– Քանի որ խոսք եղավ ֆինանսների մասին, որքա՞ն արժե բարձրագույն լիգայի ակումբի ապահովումը Հայաստանում: Եվ ինչո՞ւ են այնուամենայնիվ թիմերի մեծամասնությունը կենտրոնացած Երևանում:

– Համեմատած նախորդ տարվա հետ, Հայաստանում առաջնության մակարդակը ուժեղ աճել է: Դա բոլորն են նշում: Այժմ Հայաստանում, եթե հույս ունեն հայտնվել եվրոգավաթում․ դա առաջինից երրորդ տեղերում, կամ գավաթ հաղթել, այդ ուղղին տարեկան արժե մոտ 700 հազար դոլար: Եթե խոսենք առաջնության մասին, ամենաբարձր տեղերի մասին, ապա այստեղ ծախսերը երկու անգամ ավելի շատ կլինեն: Ծախսերը կախված են նրանից, թե որքան մեծ է քո մանկապատանեկան դպրոցը, ենթակառուցվածքի նախագծերը, որոնք նույնպես ծախսեր են պահանջում:

Ամեն ինչ կենտրոնում է՝ փողերը, ֆուտբոլն այստեղ է, սակայն ըստ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարի ծրագրի՝ այժմ պետք է արվի ամեն ինչ, որպեսզի ֆուտբոլը տարածվի նաև տարածաշրջանում: Տվյալ պահին մենք ունենք «Շիրակ» իր հին պատմությամբ, այս տարվանից Բարձրագույն Լիգայում հանդես է գալիս նաև «Լոռին», հույս ունենք, որ «Գանձասարը» նույնպես կվերադառնա և կխաղա Ղափանում: Այդ ժամանակ ֆուտբոլը ավելի արտահայտված ներկայաված կլինի տարածաշրջանում: Այժմ Արմավիրում ակադեմիա և մարզադաշտ են կառուցվում, հույս ունենք, այնտեղ նույնպես իր թիմը կստեղծվի: Եվ երբ երկրում ամեն ինչ ընթանա, ֆուտբոլը զանգվածային բնույթ ձեռք կբերի, և այդ ժամանակ մենք այլ պատկեր կտեսնենք:

Առավել ևս այժմ Ֆեդերացիայի ծրագրում խաղադրույք է կատարվում զանգվածային ֆուտբոլի վրա, այդ թվում նաև տարածաշրջանում, և կկառուցվեն բազմաթիվ սիրողական դաշտեր 40-ը 20-ի վրա, որպեսզի զանգվածային ֆուտբոլը զարգանա, այնուհետև մանկապատանեկանը, իսկ հետո պրոֆեսիոնալը՝ ըստ բրգային համակարգի: Իհարկե, սա ծրագիր է, և դրա արդյունքները մենք կտեսնենք 5-6 տարի հետո, սակայն միայն արդյունավետ աշխատանքի պարագայում:

-Դուք նշեցիք, որ մրցակցությունը հայկական առաջնությունում ուժեղացել է: Գնալով ավելի շատ թիմեր են ամեն անգամ հավակնում չեմպիոնության: Միաժամանակ, կրկին այդ նույն անեծքն է` եվրոգավաթների խմբային փուլի… Ինչո՞ւ հայկական ակումբներին չի հաջողվում հայտնվել գոնե Եվրոպայի Լիգայի խմբային փուլում: Ի՞նչ պետք է անել: Դա միայն ֆինանսների՞ հարց է:

-Ահա, տեսեք, անցյալ տարի մենք ընդհամենը 6 թիմ ունեինք: Համապատասխան այն բյուջեի, որի մասին մենք խոսում էինք, այդ ժամանակ բացարձակ չկար: Եղել են տարիներ, երբ չեմպիոն է դարձել այն թիմը, որի բյուջեն կազմում էր ընդամենը 700 հազար: Համապատասխան հրավիրված լեգիոներների մակարդակը ևս այլ էր: Այժմ «Փյունիկում» Արթուր Սողոմոնյանի ի հայտ գալուց հետո «Արարատ-Արմենիան» և կարծես թե երևանյան «Արարատը», Ֆեդերացիայի ղեկավարության փոփոխությունից հետո, պատրաստվում են ավելի շատ ծախսել: Իրավիճակը փոխվել է:

«Փյունիկը» դարձել է առաջին թիմը, որն անցել է եվրոգավաթների երկու փուլեր: Ի դեպ, առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Տեսնենք, թե այս տարի ինչպես կլինի: Ես կարծում եմ, որ խնդիրները, որոնք նախագահը դնում է մեր ակումբի առջև, մենք կլուծենք 3 տարվա ընթացքում:

-Ակումբային ֆուտբոլից անցում կատարենք հավաքականին: Մենք ունեցել ենք խաղացողների ուժեղ սերունդ, սակայն այժմ չգիտես ինչու, առաջին հայացքից, որևէ ուժեղ աստղերի՝ Հենրիխ Մխիթարյանի, Գևորգ Ղազարյանի, Յուրի Մովսիսյանի մակարդակի մենք չենք տեսնում երիտասարդների շրջանում: Ինչի՞ հետ է դա կապված: Եվ ե՞րբ սպասենք Մխիթարյանի մակարդակի նոր տաղանդների:

-Դրա համար համակարգային մոտեցում է անհրաժեշտ կադրերի աճեցման ժամանակ: Այն պետք է և՛ ակումբներում, և՛ Ֆեդերացիայում: Դուք գիտեք, որ հայտնի իսպանացի մասնագետ Խինես Մելենդեսը դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն: Նա շատ հայտնի մասնագետ է, ով Իսպանիայում հասել է հիանալի արդյունքների մանկապատանեկան և երիտասարդական ֆուտբոլի մակարդակներում` դաստիարակելով այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսին են Ֆաբրեգասը, դե Խեան և այլն: Մելենդեսը դառնալու է տեխնիկական տնօրենը և գրելու է մի ծրագիր, որը կառաջարկվի բոլորին: Իսկ երբ համակարգային մոտեցումը ի հայտ գա, տաղանդներ կան ամենուր, այդ թվում մեզ մոտ, ապա իրավիճակը կփոխվի:

Արտուշ Մկրտչյան

Գումարած ևս մեկ պահ. եթե վերցնենք մոտավորապես 14 տարեկան և ավելի մեծ հասակի երեխաներին, ապա հիմնականում խնդիրները մեզ մոտ առաջանում են 14 տարեկանից հետո, երբ երեխաներին անհրաժեշտ է էլ ավելի պրոֆեսիոնալ պատրաստում նրա համար, որպեսզի նրանց հասցնենք մեծ ֆուտբոլի, սնունդ և այլն: Մենք չունենք ակադեմիաներ որպես ինտերնատներ, բացի Ավանի ֆուտբոլի ֆեդերացիային կից ինտերնատին: Տարածաշրջանում մենք ունենք դպրոցներ, օրինակ, Մրգաշատում, նախատեսում ենք նորերը բացել: Եվ լավագույն կադրերը պետք է համալրվեն ինտերնատներում: Եվ երբ այս համակարգային մոտեցումը ավելի տարածված դառնա, արդյունք կլինի: Մենք պարզապես չենք նստելու և սպասենք, արդյո՞ք նոր տաղանդավոր սերունդը «կկրակի», թե՞ ոչ:

-Խոսելով Հայաստանի հավաքականի այդ տաղանդավոր սերունդի մասին: Նրանցից շատերն արդեն ավարտում են իրենց խաղային կարիերան: Եվ գաղտնիք չէ, որ նրանցից շատերը եղել են «Փյունիկի» սաները: Ակումբը մտադրվա՞ծ է նրանց որևէ կերպ ներգրավել, կիրառել նրանց փորձը, տաղանդները, իհարկե, արդեն ոչ թե դաշտում, այլ մարզչական-ադմինիստրատիվ աշխատանքներում:

-Հունվարից ակումբում աշխատանքի է անցել «Փյունիկի» լավագույն և հայտնի սաներից մեկը` Ռոբերտ Արզումանյանը: Նա այժմ դեռևս գլխավոր հավաքագիրն է և առաջին քայլերն է սկսել կատարել` մարզչական գործը սովորեցնելու ուղղությամբ: Ես կցանկանայի անդրադառնալ նրան` «Փյունիկ» հրավիրելու պահին, քանի որ նա դեռևս մնացել է նաև ֆուտբոլի ֆեդերացիայի հավաքագրման բաժնում: Մեծ աղմուկ էր բարձրացել, որ ֆուտբոլում, նույնիսկ ՀՖՖ ղեկավարության փոփոխությունից հետո պահպանվել են նույն բարքերը, որ մարդիկ համատեղում են աշխատանքը «Փյունիկում» և աշխատանքը ֆեդերացիայում: Ես կարող եմ հավաստիացնել այդ մարդկանց, որ այդպիսի բան նույնիսկ մոտավորապես չկա, նրանք սխալվում են, քանի որ այն պահից, երբ Ռոբերտը կգնա սովորելու որպես մարզիչ և կսկսի զբաղվել դրանով, նա այն ժամանակ կկատարի իր ընտրությունը և համատեղում չի լինի:

 

Հայկ Խալաթյան