Առաջին անգամ Ռոման Խալաֆյանին՝ աճպարար-իլյուզիոնիստին Ռուսաստանից, հայրենական հանդիսատեսը հիշեց և սիրեց 2017 թ․: Այն ժամանակ 20-ամյա Ռոմանը բառացիորեն ներխուժեց իլյուզիոնիզմի աշխարհ, զարմացնելով մանրակրկտորեն կատարված և հիմնովին մտածված ֆոկուսներով «Փառքի րոպե» նախագծի անվանի ժյուրիի անդամներին: Իր հիացմունքը չեր թաքցնում ոչ միայն Ռենատա Լիտվինովան, այլև քառյակի «ուժեղ կողմը»՝ Վլադիմիր Պոզները, Սերգեյ Յուրսկին, Սերգեյ Սվետլակովը: Այդ օրվանից անցել է արդեն երկու տարի, և վերջերս մեր հայրենակցի ևս մեկ վառ աշխատանքը իսկական ֆուրոր առաջացրեց ՌՏՌ-Պլանետա հեռուստաալիքի հանդիսատեսների շրջանում

Ֆոկուսը, որը ներկայացրեց Ռոմանը «Հրավիրեʹք հարսանիքի» հաղորդման շրջանակներում, շշմեցրեց ոչ միայն հարսնացուին և փեսացուին, ում հարսանիքին պետք է հրավիրվեր մրցույթի հաղթողը, այլև ամուսնացողների «ընկերուհուն» և «ընկերոջը»՝ Աննա Սեմենովիչին և Ֆիլիպ Կիրկորովին: Սեմենովիչը հաճույքով մուրճով «ջախջախում» էր փեսացուի ժամացույցը: Իսկ երբ այն ամբողջական և անվնաս դուրս բերվեցին լոբով փակ պուլիկի միջից, ընդ որում դրա սլաքները ցույց էին տալիս այն նույնը ժամը, որը նա էր նշել ֆոկուսից առաջ՝ 14:15, երգչուհին հիացած բացականչեց. «Դե ոչ: Չի կարող պատահել…»

Մինչդեռ, Ֆիլիպ Կիրկորովը, ով մինչ այդ կատակով ծաղրում էր հայ մասնակցին, համարի ավարտին ոչ միայն բերանը բացած նայում էր տղային, այլև ընդհանրապես չդիմացավ. «Հայ հանճար: Բրավո: Աստված իմ…»:

Ռոման Խալաֆյան

Եվ այսպես, ինչպե՞ս է Ռոմանին հաջողվում իսկական «սիրավեպեր» սկսել հանդիսատեսի հետ: Եվ ընդհանրապես, որտեղի՞ց նրա մեջ այդքան հազվագյուտ կոչումը՝ իսկական հրաշքներ գործել: Այս և այլ հարցերի տաղանդավոր հայը պատասխանեց Dalma News-ի հետ հարցազրույցի ժամանակ:

– Հաղորդման արդյունքներով դուք հավաքել եք առավելագույնս թվով միավորներ: Իսկ վերջում Օլեգը և Տատյանան, այնուամենայնիվ, հրավիրեցի՞ն ձեզ հարսանիքի:

– Դեռևս ոչ: Եվ հավանական է, որ չեն էլ հրավիրի: Չի բացառվում, որ դա յուրօրինակ հեռուստատեսային հնարք էր, բավականին նորմալ պրակտիկա հեռուստատեսության համար: Եվ ես, ըստ էության, ոչինչ էլ չեմ սպասում կազմակերպիչներից: Ինձ համար գլխավորն էր հենց հանդես գալը, էմոցիաների այն լիցքը, որը ստացա ինչպես շոուի ժամանակ, այնպես էլ դրանից հետո:

– Իսկ էմոցիաները ծայրեծայր էին: Ֆիլիպ Կիրկորովը ընդհանրապես աննկարագրելի հիացմունքի մեջ էր, և նույնիսկ հաճոյախոսություններ էր անում ձեր հմայքի և տաղանդի վերաբերյալ: Ճիշտ է, սկզբում, ի պատասխան ֆոկուսի ենթադրյալ ավարտին, արտահայտվեց. «Դե լավ: Այդ ձեր հայկական խաղերը, գիտես»: Մի խոսքով, տպավորություն էր ստեղծվել, որ հաղորդման նկարահանումներից հետո դուք անխուսափելիորեն կշփվեք…

– Այդպես էլ եղավ: Ճիշտ է մենք ընդամենը մի քանի րոպե զրուցեցինք, Ֆիլիպ Բեդրոսովիչը շտապ մեկնում էր հարթակից, իսկ ես հասցրեցի միայն տեսանյութ ձայնագրել և սելֆի անել: Հետո զանգահարեց իր գործակալը, հետաքրքրվում էր ելույթների ֆորմատի, պայմանների, այլ նրբությունների մասին: Ըստ էության, այդքանը… Ինչ վերաբերում է «հայկական շեշտադրումներով» խաղերին, ապա դրանց համար ես ոչ մի դեպքում չեմ վիրավորվում: Ես հասկանում եմ, դա աշխատանք է, որը կատարում է ցանկացած մեկը, ում հրավիրում են այդպիսի շոուների, և որտեղ նա պետք է իրեն ամբողջովին դրսևորի: Ինչ էլ արեց Ֆիլիպ Կիրկորովը… Ի դեպ, եթե դուք հետևել եք իմ մասնակցությամբ եթերներին, ապա, ամենայն հավանականությամբ, նկատել եք, որ ինքս էլ հաճախ փորձում եմ կատակել «հայկական» թեմայով: Ինչը միշտ դրական է «մտնում»: Դա յուրահատուկ քայլ է ձիով, որից հետո արդեն ոչ ոք չի էլ մտածում այն մասին, որպեսզի ծաղրի ինձ. ահա, ասենք՝տեսեք այս հայերը նորից ստեցին:

– Առավել ևս, որ ոչ մի խաբկանք չկա էլ, որքան էլ սովորական հնչի, սակայն խոսքը միայն ձեռքերի ճկունությա՞ն մասին է: Եվ այն ահռելի աշխատանքի, որը կատարվում է յուրաքանչյուր համարի շո՞ւրջ:

– Դուք ճիշտ եք: Ասենք «բակլայի ֆոկուսի» վրա «Հրավիրեʹք հարսանիքին»-ից գնաց մոտ 3 ամիս: Իսկ քարտերով ֆոկուսի վրա «Փառքի րոպե» շոուի երկրորդ փուլից, որն, ի դեպ, ինքս եմ մտածել, անհրաժեշտ եղավ մոտ մեկ ամիս, երկու շաբաթ ես այն ստեղծում էի և նույնքան ժամանակ էլ մշակում էի: Ճիշտ է, այն շատ ավելի հեշտ է, քան լոբու մեջ ժամացույցի հնարքը: Որը, եթե ես չեմ սխալվում, ռուսական հեռուստատեսությունում դեռևս ոչ ոք չի կատարել: Եվ ընդհանրապես, դա քիչ հայտնի հնարք է: Այն միայն իր ժամանակին ցուցադրել է Դեվիդ Կոպերֆի՞լդը:

– Ստացվում է՝ դուք հրաշք գաղափարների ոչ միայն կատարողն եք, այլև արտադրո՞ղը:

– Այո, կա այդպիսի բան, գալիս է մուսան, և սկսում ես մտածել կամ ստեղծել ռեկվիզիտ (Ժպտում է): Այո-այո, հաճախ ես այն իմ ձեռքերով եմ պատրաստում: Դա ոչ միայն հետաքրքիր է, այլև ձեռնտու է միջոցների խնայման տեսանկյունից, յուրաքանչյուր ֆոկուսի պատրաստման համար: Չէ որ ինչպես բեմական իրը, այնպես էլ գաղափարը, մեծ գումարներ արժեն: Երբեմն խոսքը գումարների մասին է, որոնք գերազանցում են տասնյակ հազարավոր եվրոներ՝ կախված հնարքի մասշտաբից և բարդությունից: Այնպես որ, իմ պահոցում կան ինչպես հնարքներ, որոնք ես որևէ տեղից վերցրել և մշակել եմ, կամ ձեռք եմ բերել, այնպես էլ այնպիսինները, որոնք «սկզբից» մինչև «վերջ»՝ «մեյդ ին Խալաֆյան»:

– Այո, բայց ի՞նչ երաշխիք, որ իլյուզիոնիստը կգնի ֆոկուսը և կկարողանա այն հետագայում կատարել:

– Բանը հենց դրանում է, որ այստեղ ոչ մի երաշխիքներ չկան: Կամ գնում ես և կյանքի կոչում, կամ էլ ընդհանրապես ռիսկի չես գնում: Պատահել է, ես մեծ գումարներ եմ ծախսել, ձեռք եմ բերել ռեկվիզիտներ, իսկ արդյունքում պարզվել է, որ տեսանյութում հնարքը հիանալի կերպով է մատուցված, իսկ կյանքում այնպես, ինչպես տեսահոլովակում է, չի ստացվում: Եվ այդպես է եղել բազմաթիվ անգամներ: Բնականաբար, գումարներ են վատնվել, սակայն դժգոհությունները հայտնվել են միայն ինքդ քեզ…

– Եվ սեփական ձեռքերի՞ն, որոնք դեռևս բավականաչափ չեն ճկունացել…: Իսկ, ընդհանրապես, ի՞նչ տեսք ունեն մարզումները, նստո՞ւմ ես և սկսում մատները ծալե՞լ:

(Ծիծաղում է): Ոչ, իհարկե: Մատները ծալելով, եթե օժտված չլինես անհրաժեշտ որակներով, հեռու չես գնա: Ցանկացած աճպարարի հաջողության գրավականն է սովորական նստաջանությունը և համբերատարությունը: Եղել են ժամանակներ, որ օրվա ընթացքում հերթական հնարքի յուրացման վրա ծախսել եմ 5-7 ժամ: Մարզել եմ ամենատարբեր ձեռնածությունները՝ քարտերով, որևէ այլ բանով: Սակայն, հիմա, հիմնվելով արդեն ձեռք բերած հմտությունների վրա, իսկ իլյուզիոնիզմով ես զբաղվում եմ արդեն 10 տարի, դրա համար շատ ավելի քիչ ժամանակ է պահանջվում: Եվ եթե նախկինում բավականին բարդ համարի վրա ես ծախսում էի կես տարի, ապա այժմ՝ առավելագույնս մեկ ամիս:

– Դուք չսխալվեցի՞ք , դուք սկսել եք ֆոկուսներով զբաղվել արդեն 13 տարեկանի՞ց:

– Ոչ, սխալմունք չկա: Մեկ անգամ պարզապես սոց․ցանցում տեսա մի ֆոկուս ծխախոտի հետ, որը մեկ անհայտանում էր ձեռքում, մեկ հայտնվում: Եվ, թեպետ ես բոլորովին այն տարիքում չէի, երբ կարելի էր թեկուզ կատակով, բայց զվարճանալ նիկոտինի հետ, այնուամենայնիվ որոշեցի կրկնել ձեռնածությունը: Վերցրեցի մի թուղթ, այն պտտեցի ծխախոտի նման, և ոչ միայն բացահայտեցի հնարքը, այլև կատարեցի այն: Հետագայում արդեն, որպես ռեկվիզիտ, ծխախոտ էի խնդրում հայրիկիցս: Դե, իսկ հետո արդեն գնաց…


– Տանը, անշուշտ, բոլորը շոկի մե՞ջ էին, սկզբում նրանից, որ պատանի որդին հորից ծխախոտ է խնդրում, իսկ հետո էլ մասնագիտության ընտրությունի՞ց:

– Այո, ծնողներս այնքան շփոթված էին իմ հետաքրքրությամբ, որ որոշակի պահերի նույնիսկ փորձել են արգելել զբաղվել դրանով: Ֆոկուսները այնպես հիմնովին էին ինձ կլանել, որ ես աշխատում էի դրանց վրա նույնիսկ գիշերը, և բոլորովին մոռացել էի դասերիս մասին: Արդյունքում, մինչ ես, պատկերավոր ասած, հինգեր էի ստանում ինչ-որ շատ բարդ ֆոկուսների համար, դպրոցում ինձ միայն անբավարար էին նշանակում: Ճիշտ է, մի քանի տարի անց, երբ ուսումս մի քիչ բարելավեցի, մայրս և հայրս, այնուամենայնիվ, հաշտվեցին: Եվ նույնիսկ սկսեցին օգնել ինձ իմ հոբբիի հարցում:

– Ես հուսով եմ, ամեն դեպքում ատեստատը ազնի՞վ եղանակով ստացաք, առանց ֆոկուսների՞:

(Ծիծաղում է): Այո-այո, մի կասկածեք: Թեպետ, ստուգողականների ժամանակ լինում էր, որ ընտրված հուշաթերթիկները նորից իրենք էին «ցատկում» իմ թևքի մեջ: Սակայն, ես ծայրահեղ հազվադեպ էի կիրառում այդ պրակտիկան: Իսկ դպրոցն ավարտելուն պես, ստացա ատեստատ և գնացի սովորելու… տնտեսագետի մասնագիտությունը: Մի զարմացեք, ես ընդունվեցի ուսումնարան, այլ ոչ թե Էստրադային-կրկեսային արվեստի ակադեմիա: Պարզապես, այդ պահին ես ընդամենը 15 տարեկան էի, իսկ մենք ապրում էինք Խարկովում: Եվ ծնողներս տարիքիս պատճառով ինձ թույլ չտվեցին Կիև գնալ՝ ընդունվելու համար, որտեղ գտնվում է Ակադեմիան:

– Իսկ ձեր ընտանիքն, ընդհանրապես, ինչպե՞ս էր հայտնվել Ուկրաինայում:

– Մայրս և հայրս ծնունդով Բաքվից են: Եվ հայտնի դեպքերից հետո, 1988 թ. տեղափոխվեցին Երևան, իսկ հետո Ռուսաստան: Սակայն, հայրիկիս աշխատանքի հրավիրեցին Խարկով՝ երկու ամսով, և նրանք մեկնեցին այնտեղ: Մտածում էին, որ ժամանակավոր է, իսկ մնացին 20-ից ավելի տարի: Թեև, այժմ մենք ապրում ենք Մոսկվայում: Չնայած ես ինքնուրույն եմ սկսել նվաճել ռուսական մայրաքաղաքը մինչև ծնողներիս տեղափոխվելը:

-16-ամյա պատանին գալիս է մեծ քաղաք և սկսում է իր ճանապա՞րհը, առանց որևէ աջակցությա՞ն:

– Դուք, հավանաբար, հիշեցիք «Հրավիրիʹր հարսանիքի» հաղորդավարուհու կատակը՝ իմ «հովանավորի» մասին: Ոչ, «հովանավոր» ես չունեմ: Սակայն, եղել է և կա իմ խորհրդատուն: Բացի այդ, հավանաբար, ինձ հովանավորում է մեծն հաջողությունը: Առաջին անգամ ես եկա Մոսկվա 2013 թ. Իլյուզիոնիստների գագաթնաժողովի, ուր գալիս են աճպարարներ ամբողջ ԱՊՀ-ից: Ինձ դուր եկավ, և ես որոշեցի տեղափոխվել:

– Ահա, այդպես հեշտորեն, այդպիսի երիտասարդ տարիքում ձեզ թույլ տվեցին մասնակցելու այդպիսի հեղինակավոր միջոցառմա՞նը:

– Իրականում, դա այդքան էլ գաղտնի կազմակերպություն չէ: Գագաթնաժողովին մասնակցելու համար բավական է միայն որակավորում ստանալ: Դե, իհարկե, նաև աճպարար լինել: (Ժպտում է): Այդ ժամանակ ինձ արդեն ճանաչում էին ոլորտի որոշ ներկայացուցիչներ: Այնպես որ, ամեն ինչ հարթ անցավ: Իսկ այդ մեծ իրադարձությունից իմ կյանքում արդեն մի քանի տարի անց ես ընդունվեցի սկզբում Իլյուզիոնիստների միջազգային կազմակերպություն, հետո արդեն Իլյուզիոնիստների ռուսաստանյան ասոցիացիա:

– Այնպիսի զգացողություն է, որ այստեղ արդեն հաստատ առանց «մոգության» չի եղել: Մի՞թե կարելի է այդպես, մեկ հաշվով ընդունվել Իլյուզիոնիստների միջազգային կազմակերպություն:

– Իհարկե, ոչ: Դա բավականին հայտնի կազմակերպություն է, որի անդամներն են Դեվիդ Կոպերֆիլդը, Դեվիդ Բլեյնը, Կրիս Էնջելը, բազմաթիվ այլ անվանի աճպարարներ: Իսկ ես հայտնվեցի դրա շարքերում այն բանից հետո, երբ երկրորդ տեղը գրավեցի «Magic Show-2014» աճպարարների միջազգային փառատոնին Կիևում: Բացի իլյուզիոնիստներից ամբողջ ԱՊՀ-ից, ինչպես նաև Հնդկաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից, այնտեղ ներկա էր նաև Իլյուզիոնիստների միջազգային կազմակերպության նախագահ Տոնի Հասսինին: Եվ արդեն փառատոնի արդյունքների հրապարակումից հետո ես մոտեցա նրան և պատմեցի իմ ցանկության մասին՝ դառնալ կազմակերպության անդամ: Հետաքրքրվեցի, ինչ է դրա համար անհրաժեշտ: Ի պատասխան Խասսինին հայտնեց, որ ինձ դրա համար ոչինչ պետք չէ, և որ ես ընդունված եմ: Իսկ շուտով փոստով եկան սերտիֆիկատը և մասնակցի քարտը:

– Անշուշտ, այժմ ձեր ծնողներն արդեն փոխե՞լ են վերաբերմունքը որդու ընտրած, ինչպես նրանց էր թվում, «անլուրջ» ուղղու հանդեպ:

– Այո, այժմ նրանք արդեն հպարտանում են ինձնով: Հարազատներին տարբեր տեսագրություններ են ուղարկում, շնորհավորանքներ են ընդունում: Հայրիկիս ընդհանրապես իմ յուրաքանչյուր ելույթից հետո, իսկ «Փառքի րոպեից» հետո, ես բազմիցս եղել եմ «Առավոտ» հեռուստահաղորդմանը «Առաջինով», «Կարուսել» հեռուստաալիքում, մասնակցել եմ «Իլյուզիոնիստների պայքարին» ՏՎ-3-ով, զանգահարում են ևʹ Ուկրաինայից, ևʹ ԱՄՆ-ից, ևʹ իհարկե, Հայաստանից. «Տեսանք Ռոմային, շնորհավորում ենք»:

– Ձեր ազգի մեջ, անշուշտ, եղե՞լ են եթե ոչ աճպարարներ, ապա արտիստներ հաստատ:

– Բոլորովին: Մենք առավելագույնս աշխատավոր ընտանիք ենք, ինչպիսին միայն կարող է լինել: Ոչ մի արտիստ կամ տաղանդավոր մարդ մեր ազգում: (Ծիծաղում է): Ես միակ երջանիկ «բացառությունն եմ»:

– Կարծում եմ, ձեր հաջողության պատճառներից մեկն է հումորը և անչափ մեծ հմայքը: Թեպետ, երբեմն թվում է, որ այդ ամենը նույնպես «իլյուզիա» է, այնպիսի մի հնարք՝ ուղղված նրան, որպեսզի շեղե՞ք հանդիսատեսի ուշադրությունը և հաջող անցկացնեք համարը…

– Այո, դա այդ թվում նաև յուրահատուկ հնարք է: Սակայն, ամենևին նրա համար չէ, որպեսզի շեղեմ հանդիսատեսի ուշադրությունը, այլ ընդհակառակը, որպեսզի գրավեմ այն: Չէ որ կան բազմաթիվ աճպարարներ, ովքեր ֆոկուս են կատարում միայն ֆոկուսի համար: Ինչը բոլորովին հետաքրքիր չէ հանդիսատեսին: Հանդիսատեսը տեսարաններ է ցանկանում, շոու, հումոր բեմում, այլ ոչ թե իլյուզիոնիստի սովորական քայլերի հաջորդականություն: Այդ պատճառով խաղը դահլիճի հետ, խաղը զգացմունքների վրա հաջող ելույթի անբաժան մասն է:

– Բայց չէ՞ որ որոշ մարդկանց այդպիսի խաղը կարող է և վիրավորել: Ասենք քչերն են, ովքեր կարող են առանց սրտի դողի նայել, թե ինչպես են մուրճով հարվածում իրենց թանկարժեք ժամացույցին:

– Բնականաբար, այդպիսի դեպքերում մարդու մոտ միանգամից սիրտը կծկվում է, եղել են դեպքեր, երբ նույնիսկ կորվալոլ են բերել: Բայց, արդյունքում ամեն բան ավարտվել է բուռն էմոցիաներով և հիացմունքով: Ոչ ոք վիրավորված չի հեռացել նույնիսկ այն ժամանակ, երբ ես կտրուկ կատակով դիմել եմ մարդուն դահլիճում, ով բացահայտ խանգարել է ինձ աշխատել: Այդպիսի բան հաճախ է պատահում ինտերակտիվ շոույի ընթացքում՝ հանդիսատեսի մասնակցությամբ:

– Որքան ես հասկանում եմ, դուք պարբերաբար մասնակցում եք հարսանեկան շոուների, կորպորատիվների, տարեդարձերի: Իսկ հայտնի մարդկանցից ո՞ւմ է ձեզ արդեն հաջողվել զարմացնել այնպես, ինչպես Կիրկորովին և Սեմենովիչին:

– Ցավոք սրտի, կամ էլ, միգուցե, ի ուրախություն, ես չեմ կարող հայտնի մարդկանց նշել, ում առջև ես ելույթ եմ ունեցել: Սակայն, կարող եմ ասել, որ նրանք բավականին շատ են եղել:

– Յուրաքանչյուր աճպարար, անշուշտ, նման է այն զինվորին, ով միշտ ցանկանում է գնդապետ դառնալ: Եվ նույնպես ցանկանում է լուրջ հաջողությունների հասնել այդ բարդ ասպարեզում: Իսկ ո՞ւմ եք հավասարվում դուք:

– Որքան էլ սովորական դա հնչի, սակայն ես խելագարվում եմ Դեվիդ Կոպերֆիլդի աշխատանքներից: Դա մարդ-լեգենդ է, ով իր շուրջ ստեղծել է հսկայական կայսրություն, և ում ես հաճույքով կհավասարվեի: Ես ցանկանում եմ անել գոնե մի մասն այն ամենի, անցնել գոնե մի հատված այն ճանապարհի, որը նա է անցել: Եվ խոսքը, մասնավորպես, սեփական մենաշոուի ստեղծման մասին է:

– Արդեն կա՞ն որոշակի նշմարումներ:

– Մենահամերգ ես կարող եմ ունենալ թեկուզ հաջորդ շաբաթ: Հարթակ վերցնեմ, օգնականներ գտնեմ և ներկայացնեմ ամբողջ ծրագիրը, որով ես այժմ աշխատում եմ: Սակայն, դա ինձ հետաքրքիր չէ: Առավել գրավիչ է անել այն, ինչ դու երբեք չես արել: Իսկ դա, ցավոք, հսկայական ժամանակ և միջոցներ է պահանջում: Այնպես որ, ամեն հովանավոր դրա տակ չի ստորագրի…

-Տա Աստված, որպեսզի մի օր հաջողությունը ժպտա ձեզ: Առավել ևս, որ ձեր աշխատանքները արժանի են դրան: Խոստովանեմ, ինձ համար իսկական հանելուկ է, թե ինչպե՞ս կարելի է ֆոկուս կատարել ոչ թե այնտեղ մի տեղ հեռվում, բեմի վրա, այլ տեսախցիկի առջև: Այն էլ «աճպարարություն» անել բառի բուն իմաստով, մերկ ձեռքերով: Հիշում եմ, խորհրդային տարիներին նույնիսկ հայտնի իլյուզիոնիստները հազվադեպ էին աշխատում առանց «երկար թևքի»…

– Այո, աշխատել տեսախցիկի առջև իսկապես շատ բարդ է, չեմ թաքցնում: Իսկ ինչ վերաբերում է «հանդերձանքին», ապա, թող դա չհնչի, որպես ինքնագովություն, բայց ինձ հենց այս պահին դուրս բերեք լողափ, ներողություն եմ խնդրում, միայն լողազգեստով, ես այնտեղ շոու կսարքեմ առանց խնդիրների: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա, շնորհակալություն տարիների մարզումներին:

– Անհամբերությամբ ցանկանում ենք տեսնել ձեր աշխատանքը Երևանում: Ի դեպ, դուք ծնվել եք Խարկովում, ապրում եք Մոսկվայում, իսկ արդյոք եղե՞լ եք ձեր նախնիների հայրենիքում:

– Այո: Անցյալ տարի ես առաջին անգամ եկա Հայաստան: Նախկինում չէի անում դա ոչ թե որովհետև չէի ցանկանում: Պարզապես ընտանիքում ֆինանսական հնարավորություններ չկային: Իսկ այժմ ես սկսել եմ ինքնուրույն վաստակել, և մի գեղեցիկ օր ես մտածեցի. ինչո՞ւ ես պետք է ինչ-որ տեղ գնամ հանգստանալու, երբ կարող եմ դա անել պատմական հայրենիքում: Որոշումը հապճեպ կայացրեցի՝ երեկոյան, բառացիորեն թռիչքից մի քանի ժամ առաջ գնեցի տոմսերը, և ապրիլի 1-ի առավոտյան արդեն Երևանում էի: Ինձ ծայրահեղ հյուրընկալ դիմավորեցին. հյուրանոցում ինչ-որ անհավանական կերպով միանգամից ճանաչեցին և սիրալիր կերպով տրամադրեցին ոչ թե ամրագրած համարը, այլ շատ ավելի լավը՝ Արարատի տեսարանով: Եվ դա իմ առաջին հաճելի տպավորությունն էր Հայաստանից: Արդեն ամռանը ես Երևան եկա երկրորդ անգամ, և բոլորովին վերջերս՝ երրորդ: Շատ մեծ հույս ունեմ, որ մոտ ապագայում Հայաստանը դեռ կլսի իմ ազգանունը և նույնիսկ կտեսնի որևէ տեղ աֆիշներում…

-Իսկ ի՞նչ, եթե հետաքրքիր աշխատանք առաջարկեն, կմնա՞ք Հայաստանում ընդմիշտ:

– Չգիտեմ: Դա այն հարցն է, որի շուրջ ես երբեք չեմ մտածել:

– Ինչ որ բան ինձ հուշում է, որ դա դժվար թե հավանական լինի: Քանի որ, դատելով ձեր Ինսթագրամից, Մոսկվայում ձեզ միշտ սպասում է ձեր ընտրյա՞լը:

(Ծիծաղում է): ԶԼՄ-ներից ոչինչ չես թաքցնի: Այո, իմ երկրորդ կեսը հիանալի աղջիկ է՝ Զուլյան: Բոլորին, չգիտես ինչու, հուզում է՝ նա հա՞յ է, թե՞ ոչ: Միանգամից ասեմ, որ այո: Ես նրան հանդիպել եմ Մոսկվայում: Եվ բավականին երկար ժամանակ պայքարում էի նրա սիրտը գրավելու համար:

-Մի փոքր առաջ ընկնելով՝ այնուամենայնիվ կհարցնեմ. երազո՞ւմ եք դուք արդյոք ընտանեկան տոհմի մասին: Այնպիսի, ինչպիսին էր ժամանակին իլյուզիոնիստներ Հակոբյանների տոհմը:

– Ես շատ մեծ հույս ունեմ: Սակայն, միայն այն դեպքում, եթե իմ երեխան ցանկություն ունենա հայտնի աճպարար լինել և ինչպես և ես, կլանված կլինի դրանով: Իլյուզիոնիզմը այն մասնագիտությունների շարքին է պատկանում, որ այն ընտրողի համար պետք է դառնա իր ամբողջ կյանքի գործը: Այնպես որ, եթե երեխան ցանկանա, ապա կստանա բոլոր դասերը և կիմանա բոլոր գաղտնիքները:

-Իսկ դա ինքն իրենով չի՞ ենթադրվում, բացահայտել բոլոր գաղտնիքներն ընտանիքի անդամներին:

– Իհարկե, ոչ: Հասկանում եք, գոյություն ունի այնպիսի չգրված օրենք, համաձայն որի աճպարարները չեն բացում իրենց գաղտնիքները նույնիսկ ամենամտերիմներին և նույն ֆոկուսը չեն կրկնում երկրորդ անգամ

-Այդ դեպքում, ձեր պահոցում որքա՞ն «խորամանկություններ» կամ:

– Հստակ թիվ չեմ ասի: Սակայն, կարծում եմ, որ ամենաչոր հաշվարկներով, հաշվի առնելով բոլոր աճպարարությունները, որոնք ես կարող եմ միանգամից կրկնել, խոսքը ավելի քան 5000 մանիպուլյացիաների մասին է:

 

Իրինա Գրիգորյան