1992թ.-ին Վրաստանում անցկացվեց «Ուրախների և հնարամիտների ակումբի» առաջին չեմպիոնատը: Այդ ժամանակ է սկիզբ առնում վրացական լիգայի թմերի հակամարտության պատմությունը: Երկու տարի անց ստեղծվեց КВН-ի վրացական ֆեդերացիան, որի ղեկավարն է Նիկոլոզ Մախվիլաձեն: Նա Վրաստանի КВН-ի վետերաններից մեկն է, ով մասնակցել է բարձրագույն լիգայի խաղերին:

КВН-ի ֆեդերացիա հիմնելուց հետո` լիգային միացան Վրաստանի տարբեր տարածաշրջանների թմեր: Թբիլիսիի, Բաթումի, Գորիի, Թելավիի և այլ քաղաքների երիտասարդները իրար մեջ մրցում էին, թե ով է ավելի սրամիտ: Մրցություններին մասնակցում էին շուրջ 30 թիմ, իսկ 1994թ.-ին ստեղծվեց վրացական առաջին КВН-ի խումբը` «Իսկական թամադաներ», ովքեր հաջող ելությներ ունեցան բարձրագույն լիգայում: Տարբեր ժամանակներում Վրաստանը միջազգային հարթակում ներկայացնում էին տարբեր խմբեր` «Դինամո Թբիլիսի»` Թբիլիսիի պետական համալսարանի թիմը, «ТГУ», «ТГУ+», «Նորից վրացիները» և «Դինամո»:

Վրացական խմբերն այսօր հազվադեպ են ելույթ ունենում բարձրագույն լիգայի չեմպիոնատներում: Դրա պատճառը կարող են լինել ինչպես երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունները, այնպես էլ ֆինանսական դժվարությունները: Այո, կային ժամանակներ, երբ մեր ուրախ և հնարամիտ երիտասարդությունը մասնակցում էր նման մրցույթների: Թեև հումորը տարիք և ռասա չի ճանաչում, բայցևայնպես, կային լեզվական և մենթալիտետային խոչընդոտներ: Հաճախ դժվար է ծիծաղեցնել այլ լեզվի և այլ մենթալիտետի կրող մարդկանց այնպիսի հումորներով, որոնք ծիծաղելի են հարզատ հանդիսատեսին: Այդպիսի իրավիճակներից վրացական խմբերը դուրս են գալիս երաժշտական ելույթների շնորհիվ: Փորձելով արժանանալ  ժյուրիի և հանդիսատեսի համակրանքին` մեր թմերը ստեղծում են վրացական բազմաձայն և բարձր երաժշտական ճաշակով համարներ:

Ահա, թե ինչ է ասում այս մասին Նիկոլոզ Մախվիլաձեն Dalma News-ի հետ զրույցում` «Մենք միաժամանակ մի քանի բարդությունների ենք հանդիպում: Խնդիր են լեզվային խոչընդոտները (ռուսերենի ոչ բավարար իմացություն), քաղաքական իրավիճակը, ինչպես նաև հումորի պահանջարրկը: Մենք չենք կարող կատակել նրանց (ռուսական) քաղաքականության վերաբերյալ, հետևաբար, մենք չենք կարող առիթ տալ, որ նրանք ծիծաղեն մեր քաղաքականության վրա: Այսպիսով` մեզ մոտ բարդություններ են առաջանում նրանց բարձրագույն լիգայի հետ փոխհարաբերւոթյուններում: Մենք մի քիչ առաջ ենք անցել անցած դարի 90-ականների հումորից: Մեզ հուզում են այլ սոցիալական խնդիրներ: Ռուսական КВН-ի կազմակերպիչների պահանջնները հաճախ չեն համապատասխանում մեր ցանկությունների հետ: Նրանք ուզում են տեսնել նախկին վրացիներին` կաշվե բաճկոններ կրող»:

Նիկոլոզ Մախվիլաձե

Մախվիլաձեի խոսքերով` 90-ականներին բարձրագույն լիգայում կամ տեղի չեմպիոնատներում մասնակցություն ունենալու համար իրենք ստիպված էին հովանավորներ փնտրել: Հաճախ ստիպված են եղել իրենց միջոցներով անցկացնել մրցույթներ, իսկ 20-րդ դարի վերջին ֆինանսների բացակայության պատճառով Վրաստանում ընդհատվեց КВН-ի չեմպիոնատը:

«Ֆինանսական խնդիրներ միշտ եղել են և կլինեն: Չգիտես` ինչու այդ խաղին Վրաստանում բոլորը այլ կերպ են նայում` ինչպես բալագանի: Թեև եղել է նաև պետական ֆինանսավորման ժամանակներ: Այսօր հեռանկարներ կան, որ սպորտի և երիտասարդության նախարարությունը ամբողջական ֆինանսավորում կապահովի ողջ սեզոնի խաղերի անցկացման համար»,- ասում է Նիկոլոզ Մախվիլաձեն:

КВН-ը դեռևս հեղինակություն է վայելում այն երկրում, որտեղ ստեղծվել է` Ռուսաստանում: Վերջին 20 տարիների ընթացքում КВН-ը համարվում է  Ռուսաստանի ամենաբարձր ռեյտինգային ցուցանիշով հեռուստաշոուն: Իսկ Վրաստանում, երկար դադարից հետո, խաղերը վերջերս վերսկսվեցին:

Դա սպորտի և երիտասարդության նախարարության նախաձեռնությունն է: Դա տեղի ունեցավ 2011թ.-ին: Առաջին խաղը հեռարձակվեց տեղի հեռուստաալիքներից մեկով: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց վրացի հեռուստադիտողների մոտ և հետո խաղի վարկանիշը սկսեց բարձրանալ: Նույն տարվա փետրվարին սկիզբ առավ КВН-ի նորացված չեմպիոնատը, որին մասնակցում էին 200 երիտասարդ կոնկուրսանտներ: Ճիշտ է` երկար դադարից հետո, երիտասարդ սերնդի հումորը փոքր ինչ կաղում է, բայց որոշ ժամանակ անց իրավիճակն զգալի կբարելավվի:

«Յուրաքանչյուր տարվա հետ նոր սերունդը առաջ է շարժվում, կարևորը, որը գործընթացը դադար չառնի: Եթե երկար դադար չլիներ, այսօր մենք այլ որակի հումոր կունենայինք: Դժվար է ուրախ տրամադրույթուն պահպանել այն երկրում, որտեղ բնակչության գործերն այնքան էլ լավ չեն»,- ասում է վրացական КВН-ի ֆեդերացիայի նախագահը:

Վրացական КВН-ը սեփական տարածք չունի և դա հավելյալ խնդիր է: Սակայն` հիմա կարևորը դա չէ: Խաղը լսարանի պակաս չունի, ինչը ինքնին դրական իմպուլս է զարգացման համար: Անցած տարի հոկտեմբերյան փառատոնը անցավ ագրարային համալսարանի դահլիճում: Չնայած այն բանի, որ մրցույթը անցնում էր երեկոյան ժամերին` դահլիճը (700 տեղանոց) լցված էր լինում: Մոտակա սեզոնի խաղերին կմասնակցի 15 խումբ: Մրցանակային ֆոնդը կազմում է 5000 լարի:

Խմբերի ելույթները գնահատում են ժյուրիի հինգ անդամները` սպորտի և երիտասարդության նախարարության ներկայացուցիչ, հեռուստահաղորդավար կամ հանրությանը հայտնի որևէ դեմք և КВН-ի երեք վետերաններ:

Երկարատև կազուսից հետո` անցած տարի կայացած «Խոսող ԿիՎիՆ» փառատոնի ժամանակ լավագույնների կազմում էին նաև վրացական КВН-ի թիմը: Վրացական խմբին աջակցելու համար երկրպագուները դահլիճում մեծ ցուցանակ բացեցին, որի վրա գրված էր` «Առանց վրացական հումորի ռուսաստանում այնքան էլ ուրախ չէ»: Այդ տարի վրացիները անցան պրեմիեր-լիգայի եզրափակիչ, բայց մինչ այդ բարդ ճանապարհ անցան: Ամենահիշվող համարներից մեկը կիսաեզրափակչի ռազմինկա փուլն էր, որտեղ տղաները ելույթ ունեցան երաժշտական համարով:

Ինչ վերաբերվում է ապագա պլաններին` ինչպես հայտնեց ֆեդերացիայի նախագահը, վրացական КВН-ի թիմը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ադրբեջանական միջազգային լիգային: Ուկրաինայի լիգայում բացվել է նոր նախագիծ, որի շրջանակներում միավորվել են 170 ուկրաինական խմբեր, որոնք լքել են ռուսական լիգան: Հեռուստատեսային նախագիծը վարում է հումորիստ Վլադիմիր Զելինսկին, այդ նախագծում մենք շուտով կտեսնենք վրացական КВН- խմբեր: Մեր այցեքարտը, ինչպես միշտ, բազմաձայն վրացական երգն է: Որպեսզի հումորի լեզուն առաջնային չլինի հետխորհրդային այլ երկրների հետ փոխհարաբերությունների համար:

Շորենա Պապաշվիլի