Գերմանական մի շարք ԶԼՄ-ներ Դորտմունտի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանին ընդգրկել են Գերմանիայի առաջնության առաջին տուրի իրենց խորհրդանշական հավաքականը, իսկ հեղինակավոր Kicker-ը նույնիսկ կոչել է Հայաստանի հավաքականի խաղացողին տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Մենխենգլադբախյան «Բորուսիայի» հետ խաղում կրկնակի գոլ խփած Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ստացել է 1 (ամենաբարձր) գնահատականը:

Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանի սկիզբը Մխիթարյանի համար հաջողված է: Ֆուտբոլիստը համարյա բոլոր խաղերում գոլեր է խփում, ինչպես նաև հանդես է գալիս օգնականի դերում գոլային հարձակումներում: