90-ականների սկզբին` КВН-ի վերածնունդի ժամանակաշրջանում, ԵրՄԻ թիմը դարձավ ոչ միայն հայկական առաջին «ծիծեռնակը», այլև այդ կյանքի տոնին մասնակցող ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի առաջին ներկայացուցիչը: ԵրՄԻն ոչ միայն դրեց КВН-ում հայտնի կովկասյան ոճի սկիզբը, այլև գործածության մեջ դրեց «КВН-ը խաղ չէ, այլ կենսաձև» արտահայտությունը, որը հետագայում դարձավ Ուրախների և Հնարամիտների ակումբի կարգախոսը:

Այն ժամանակվա КВН խաղացողներից շատերը շարունակեցին իրենց գործունեությունը շոու-բիզնեսում, մի մասը այլ ուղի ընտրեցին, բայց անկասկած КВН-ը այդ երիտասարդների կյանքում, եթե ոչ որոշիչ, ապա հաստատ կողմնորոշիչ դեր ունեցավ: Այսօր մենք կպատմենք КВН-ի հայկական շարժման ծնունդի և զարգացման պատմությունը` այս ամենի հետ անմիջական կապ ունեցող մարդկան շուրթերով:

Մենք սկսում ենք КВН

XfBKT-co-ao
ԵրՄԻ-ի տղաները` երիտասարդ ու անհոգ

Սկիզբը 91թ-ի հունվարն էր` ՍՍՀՄ-ի փլուզումը: Երկրում կատարվող դրամատիկ իրադարձությունների կողքին` Տյումենում անցնում էր КВН-ի 30-ամյակին նվիրված փառատոն, որին առաջին անգամ մասնակցեց Հայաստանից ԵրՄԻ թիմը (խաղը ցուցադրվեց ռուսական Առաջին ալիքի եթերում): Հայկական թմի կարճ ելույթը այնքան է տպավորում կազմակերպիչներին, որ թիմը անմիջապես բարձրագույն լիգայում խաղալու հրավեր է ստանում: Կիսաեզրափակչում ԵրՄԻն զիջում է НГУ-ին (Նովոսիբիրսկի Պետական համալսարան):

«91թ.-ի առաջին պարտությունը մեզ շատ բան սովորեցրեց: Օրինակ, որ «ուժի դեմ միշտ ուժ կգտնվի»: Նովոսիբիրսկի մեխանիզմի վրա աշխատում էին ուսանողների մի քանի սերունդներ, ովքեր գիտեին հավաքել և պահպանել իրենց փորձը, և որ ամենակարևորն է` խնամքով ձեռքից ձեռք փոխանցել իրենց հաջողությունները»,- հիշում է ԵրՄԻ թմի անդամ Հրանտ Բարսեղյանը:

92թ-ն էր, թիմը կրկին մասնակցեց խաղերին, և բոլոր փուլերը հաջողությամբ անցնելուց հետո, եզրափակչում մնաց «Բաքվի տղաներ» թմի հետ: Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող լարված դրությունը` կազմակերպիչները որոշում կայացրեցին եզրափակիչն անցկացնել «երկու չեմպիոններ» ֆորմատով:

93թ.-ի մրցությունը տղաները բաց են թողնում: «Նախ պետք է մարզեինք «ստեղծագործական մկանները»: Ողջ եթերաշրջանին մասնակցելը տանջալի մրցավազք է, հատկապես, երբ միևնույն մարդիկ գրում են սցենարը և պետք է այն ներկայացնեն բեմի վրա: Հետո` մեզ հանգստանալ էր պետք: Եվ, իհարկե, նոր նյութ մշակել»,- պատմում է Հրանտ Բարսեղյանը:

mode2600x400_20150806105408c1371f7e96
ԵրՄԻ` փորձառու…և պակաս անհոգությամբ

 

 

94թ.-ին ԵրՄԻ-ն կրկին չեմպիոն դարձավ:
 

 

 

КВН-ը Երևանում 90-ականներին
90-ականների սկզբին КВН-ը Երևանում մեծ հեղինակություն էր վայելում: Այդ ամբողջ շարժումը ինչ-որ կերպ համակարգելու անհրաժեշտություն առաջացավ: 93թ.-ին այդ նպատակով ստեղծվեց Հայաստանի КВН-ի թմերի ասոցացիան և Հայաստանի КВН-ի լիգան: Առաջին նախընտրական փուլից հետո 7 թիմ հավաքվեց` «Երևանի վիրտուոզներ», «Շոկ» աղջիկների թիմը, «Հաջողության ջենտլմեններ», «Խաղացողներ», «ԵՐՊԻ», «Կարին» թմերը:  Այդ սեզոնը շատ կարևոր էր` դրանից էր կախված հայկական КВН-ի ապագան:

«Երևանի վիրտուոզներ» թմի անդամ Արմեն Թադևոսյանի հուշերից:

«92թ.-ն էր, ես սովորում էի Բրյուսովի անվան Օտար լեզուների ինստիտուտում, և ընկերոջս` Սարգիս Մնոյանի հետ որոշեցինք КВН-ի թիմ հավաքել: Հավաքվեց 5 հոգի և մենք գնացինք ԵրՄԻ-ի տղաների մոտ և ասացինք, որ մեծ ցանկություն ունենք Մոսկվայում КВН-ի մասնակցել: Մեզ առաջարկեցին մասնակցել ԵՐՊԻ (Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ) թմի հետ ընկերական խաղին, ինչի արդյուքնքում պարզ կլիներ, թե ով է մեկնելու Մոսկվա: Մենք վատ ելույթ ունեցանք և պարտվեցինք»:

93թ.-ին մենք մասնակցեցինք Երևանում КВН-ի առաջին մրցությանը: Եզրափակիչ դուրս եկան երկու թմեր` «Հաջողության ջենտլմենները» և «Երևանի վիրտուոզները», ովքեր արդյունքում որոշեցին միավորվել: Այս երկու թմերի հիման վրա ստեղծվեց նոր թիմ` «Բարեկամներ Երևանից», ովքեր պետք է ԵրՄԻ-ի հետ մեկնեին Սոչի: Չնայած մեր հաջողված առաջնախաղին` բարձրագույն լիգա մենք չանցանք և մենք հայտնվեցինք առաջին լիգայում: Ցավոք հենց առաջին խաղը մենք պարտվեցինք Մախաչկալային: Թիմը պառակտվեց: Մի մասը ուզում էր դեռ մի քիչ էլ Երևանում խաղալ, մյուսները ցանկություն ունեին պատրաստվել հաջորդ սեզոնին: Իսկ ես որոշեցի մի փոքր հանգստանալ:

11094729_10205708464384465_731663389888643395_n
Արմեն Թադևոսյան

 

КВН-ն առաջին հերթին սովորեցրեց ինձ բազմաթիվ լուրջ խնդիրների վերաբերվել հումորով, ստեղծագործել, գրել, դուրս գալ բարդ իրավիճակներից: КВН-ում կա «Ռազմինկա» փուլը, որի ժամանակ 30 վարկյան է տրվում, որպեսզի արագ կատակ հորինես: Կյանքում էլ է այդպես հաճախ լինում, երբ որոշում կայացնելու համար միայն «30 վարկյան» ունես:

 

Նոր երիտասարդներ Երևանից` ԵրՄԻ-ից հետո

1237805405_1233327865_martirosyan4
«Նոր Հայեր» թիմը իրենց ճանապարհի սկզբին

 

«Նոր Հայեր» անվանումն առաջացել է Ալեկսանդր Վասիլևիչ Մասլյակովի թեթև ձեռքով:

 

 

 

Բարձրագույն լիգայի առաջին խաղի ժամանակ նա պարզապես ասաց` «ահա, նոր հայերը եկան»,- հիշում է «Հաջողության ջենտլմենները» КВН-ի թմի հիմնադիր Արմեն Պետրոսյանը (Մենչ):

«КВН-յան իմ պատմությունը դպրոցն ավարտելուց հետո սկսեց: Ես 16 տարեկան էի և ընկերություն էի անում ԵրՄԻ-ի տղաների հետ: 94թ.-ին նրանց հետ մեկնեցի Խարկովի և Լուգյանսկի թմերի հետ անցնող եզրափակիչ խաղին, որը անցնում էր շոգենավի վրա: Ինձ դուր եկավ ընդհանուր մթնոլորտը: Մինչ այդ ես КВН-ն խաղալու նպատակներ չեմ ունեցել, բայց վերադառնալուց հետո որոշեցի իմ թիմը ստեղծել: Հավաքվեցինք ընկերներով , պետք է նշել, որ այդ ժամանակ մենք Գրիշայի (Գիրգոր Գասպարյան) հետ նույն բակում էինք ապրում, իսկ մեր հարևանությամբ էին ապրում Արթուր Ջանիբեկյանը և Արման Մկրտչյանը, բայց այդ ժամանակ մեզանից ոչ ոք չգիտեր, թե այս ամենն ինչով կավարտվի:

Մեր բախտը բերեց, այդ ժամանակ «Շարմ» ըներությունը (1991թ.-ին ԵրՄԻ թմի անդամ Ռուբեն Ջաղինյանը հիմնադրեց «Շարմ Հոլդինք» ընկերությունը, որը զբաղվում էր, գովազդների, գեղարվեստական, վավերագական և անիմացիոն ֆիլմերի արտադրությամբ, համերգների կազմակերպմամբ և այլն` խմբ.) թմեր էր հավաքում առաջին հայկական КВН-ի լիգայի խաղերի համար: Մեր նոր-նոր կազմավորված թիմը որոշեց մասնակցել: Մեզ մոտ ստացվեց` դարձանգ լիգայի չեմպիոն: Հետո մեկնեցինք Սոչիի փառատոնին: Երկու տարի խաղացինք Վորոնեժի լիգայում, որը վարում էր Մասլյակով կրտսերը:

Լիգայում մեր առաջին տարին շատ անհաջող էր: Մենք չգիտեինք ինչ է իրենից ներկայացնում խաղալ Ռուսաստանում, ռուսերենով: Իսկ երկրորդ տարում արդեն եզրափակիչ դուրս եկանք և պարտվեցինք Վորոնեժի թմին: Վերջապես 96թ.-ին մեզ առաջին անգամ հրավիրեցին խաղալ КВН-ի բարձրագույն լիգայում»,- պատմում է Արմեն Պետրոսյանը (Մենչ):

Այդ տարի թիմը հասնում է կիսաեզրափակչին, որտեղ պարտվում է «Մախաչկալայի թափառականներին»: 1997թ-ին «Նոր Հայերը» հնարավորություն են ստանում մասնակցել սեզոնի խաղերին և հասնում են եզրափակչին, որտեղ կիսում են չեմպիոնի կոչումը «Զապորոժյե», «Կրիվոյ Ռոգ» և «Տրանզիտ» թմերի հետ:

«Ես և իմ ընկերները սովորել ենք մեր երկրից դուրս ինքնուրույն ապրել 17 տարեկանից: Եվ պետք չէ մոռանալ, որ դրանք շատ դժվար տարիներ էին` մենք սովորում էինք գոյատևել: Եղել են ժամանակներ, երբ ընդհանրապես գումար չենք ունեցել: Մի անգամ էլ մեկնեցինք մի տեղ` հետադարձի տոմսեր չունենալով: Մենք իսկապես միշտ չէ, որ պատկերացնում էինք, թե ինչպես պետք է վերադառնանք, բայց միջոցները հայտնվում էին իրենք իրենց:

10003795_741625085870274_1548142959_o
Արմեն Պետրոսյան

 

 

Այդ տարիները մեզ թրծեցին ապագայի համար: Մենք սկսեցինք հետևել բոլոր իրադարձություններին և Մոսկվայի համար արդիական թեմաներին:

 

 

Եկավ մի պահ, երբ մենք ոչնչով չէինք տարբերվում ռուսական թմերից: Հաճախ մենք Ռուսաստանի մասին ավելին գիտեինք քան իրենք: Ամենակարևորն այն է, որ մենք նպատակ ունեինք: Մենք ուզում էինք չեմպիոն դառնալ: Աշխատում էինք գիշեր-ցերեկ: Ինձ թվում է, որ երբ մարդիկ այդպես ակտիվ պատրաստվում են, փոխվում է նաև նրանց մտքի ուղղությունը: Մենք չէինք կարող չհասնել մեր ուզածին, իրավունք չունեինք չեմպիոն չդառնալ:

Մրցության ընթացքում մենք հիմնականում Մոսկվայում էինք գտնվում: Դա հատուկ էր արվում, որպեսզի կարողանանք ներքաշվել տեղի մթնոլորտի մեջ, զգալ հասարակական զարկերակը, ավելի լավ հասկանալ այն ժողովրդի մենթալիտետը, ում լեզվով ելույթ ես ունենում: Երևանում նստած` նման արդյունքի հասնելը շատ բարդ էր: Մեր հումորը պետք է հարազատ լիներ ինչպես հանդիսատեսին, այնպես էլ ժյուրիի անդամներին: Ավելին` հանդիսատեսը պետք է հասկանար, թե որքանով ենք մենք ինֆորմացված և ինչպիսի գիտելիքներ ունենք: ԵրՄԻ-ն պարզապես թիմ էր, իսկ մենք նոր ուղղվածություն վերցրեցինք ` կենտրոնանալով կովկասյան ուղղության վրա: Կարեն Մանթաշյանը կովկասցու հավաքական կերպար էր, նրա ռեպլիկները վառ էին, հիշվող, ահա սրանով էինք մենք տարբերվում այլ թմերից»:

Բայց, ինչպես հայտնի է, հնարավոր չէ հավերժ КВН խաղալ, և գալիս է մի պահ, երբ պետք է ճանապարհ տալ նոր թմերի:

Մենչի հուշերից` «2001թ.-ին զգացինք, որ ժամանակն է ավարտել այս ամենը և անձնական կյանքով զբաղվել: Թմի որոշ անդմաներ արդեն ընտանիքներ ունեին և մենք արեցինք այն, ինչ ԵրՄԻ-ն` որոշեցինք ճանապարհ տալ ուրիշներին: Այդպես ստեղծվեծ «Հայկական նախագիծ» թիմը, բայց այն տապալվեց և ես գիտեմ, թե ինչու: Դա իհարկե, սա իմ մասնավոր կարծիքն է` այն տապալվեց, որովհետև նրանք չունեին այն նույն ոգևորությունը, որը կար մեզ մոտ: Տարբեր բուհերից հավաքված այդ երիտասարդները չունեին ընդհանուր նպատակ, իսկ КВН պետք է խաղալ հոգով` տրվելով ամբողջովին:

Տարիներ են անցել, մենք առաջվա նման ընկերություն ենք անում: Եվ թեև մենք ցրված ենք տարբեր երկրներով` մենք ընդհանուր խումբ ունենք համացանցում, որտեղ ամեն օր շփվում ենք: Նաև հաճախ հանդիպում ենք: Արթուր Ջանիբեկյանը հրաշալի ավադույթ է հիմնել` ամեն տարի` հուլիսին, նա բոլորիս հավաքում է, առանց ընտանիքների, և մենք տաս օր միասին ենք անցկացնում…

Արմեն Պետրոսյան

 

 

КВН -ը իմ կյանքում ամեն ինչ փոխեց: Ես տնտեսագիտականում էի սովորում և եթե КВН-ը չլիներ, ամենայն հավանականությամբ` ես այլ բնագավառում կաշխատեի»:

 

 

95թ.-ն էր: Քանի դեռ «Նոր Հայեր» թիմը խաղում էր Երևանի բարձրագույն լիգայում, Հայաստանի КВН-ի ասոցացիան անց էր կացնում նախընտրական փուլեր, տեղի առաջնություններ: «Հասարակ ռոմանտիկներ» КВН թիմը տասնյակ այլ խմբերի հետ միասին հրավեր է ստանում մասնակցել նախնական էտապին: Տղաները հաղթում են և անցնում մյուս սեզոն, սակայ շուտով թիմը փլուզվում է: Հաջորդ տարվա գարնանը խմբի մի քանի անդամներ կրկին հավաքվում են և կազմում նոր թիմ, որի անդամներն են դառնում տղաներ Երևանի Կոնսերվատորիայից:

«Ես պոլիտեխնիկի ուսանող էի և իմ շատ հասակակիցների նման հետևում էի «Նոր Հայեր» խմբի ելույթներին: Հետո մեր ինստիտուտից տղաների հավաքեցի և հիմնեցի «Ջոկեր» թիմը, որը կարողացավ միայն մեկ խաղ խաղալ: Պարզապես հասկացանք, որ այնքան էլ ծիծաղելի թիմ չենք և չէինք ձգի միչև Մոսկվա` առաջին լիգա: Երկու տարի անց ես հանդիպեցի Աշոտ Մուրադյանի հետ, ով պատմեց, որ կոնսերվատորիայի КВН-ի խումբ է հավաքվում: Դարձա այդ թմի անդամ, հետագայում նաև թմի ավագ»,- այս անգամ իր հիշողություններով է կիսվում «Նոր Հայեր» խմբի անդամ Վարդան Զադոյանը:

481817_574868992560971_1536817616_n
«Նոր Հայեր» թիմը նորացված կազմով

Երեք տարի շարունակ ելույթ ունեցանք «Շարմի» հովանավորությամբ և դարձանք երևանյան լիգայի չեմպիոններ: Եզրափակիչ խաղը նայել են «Նոր Հայեր» խմբի տղաները, նրանք այդ ժամանակ նոր, հետաքրքիր խաղացողներ էին փնտրում, ուզում էին թարմացնել իրենց կազմը: Խաղից հետո, մի քանի խմբերից տղաներ առաջարկ ստացան ելույթ ունենալ «Նոր Հայերի» կազմում: Այդպես թմում հայտնվեցինք ես, Դավիթ Մաթևոսյանը, Արտակ Գասպարյանը, Ամարազ Գասպարյանը և մի փոքր ավելի ուշ` Գոգա Մելքոնյանը: Հավաքվեց բավական հուսադրող կազմ, որը ելույթ ունեցավ Սոչիում առաջին սեզոնի բացման ժամանակ: Մեզ հրավիրեցին բարձրագույն լիգա: Սկսեց 96թ.-ը` նոր կազմով առաջին խաղը»:

Այսօր Վարդան Զադոյանը, ինչպես ինքն է խոստովանում, ապրում է Մոսկվայի և Երևանի միջև` պարբերաբար մեկնում է «Comedy Club»-ի նկարահանումներին, աշխատում է 4 ամիս և վերադառնում է Երևան` 2 ամիս հանգստանալու : «Պարզապես ոչ մի կերպ չեմ վճռում ընտանիքս վերջնական այնտեղ տեղափոխել: Բացի աշխատանքը և ընկերները, ում հետ արդեն վաղուց եմ ծանոթ, Մոսկվայում այլ ըներներ էլ եմ ձեռք բերել` Անդրեյ Ավերին, Զուրաբ Մատուա, Գարիկ Խառլամով, Տիմուր Բատրուդինով և այլն:

11800630_1182730308420069_4664594077570181100_n
Վարդան Զադոյան

 

Չեմ կարող ասել, որ КВН-ը փոխել է ինձ անձնապես: Ես այլ մարդ չէի լինի, եթե КВН չխաղայի, բայց այն սովորեցրել է ինձ մարդկանց այլ կերպ վերաբերվել, սովորեցրել է մարդկանց ընդունել իրենց թերությունների և առավելությունների հետ, սովորեցրել է ավելի լավ հասկանալ մարդու բնույթը»:

 

Հայկական КВН-ի պատմության մասին երկու ֆիլմ է նկարահանվել: Դրանցից մեկը պատմում է ԵրՄԻ թմի մասին, երկրորդը` ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանի ֆիլմը, նվիրված է հայկական КВН-ի ընդհանուր պատմությանը:

Այն մասին, թե ինչ դեր է ունեցել КВН-ը իր կյանքում, պատմում է ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանը:

«Երբ սկսեց այս ամբողջ շարժումը, ես 14 տարեկան էի: Այն ժամանակ իմ հասակակիցները ընդհանրապես զբաղմունք չունեին: Դպրոցից հետո ես երկու տարբերակ ունեի` կամ նստել տանը, կամ ընկերներիս հետ բակում ժամանակ անցկացնել: Դրանցից ոչ մեկը ինձ ձեռք չէր տալիս: Միևնույն ժամանակ հեռուտացույցով ես նայում էի մեր տղաներին, ովքեր Մոսկվայում ելույթ էին ունենում և հաղթում: Մեծ հաշվով` հենց КВН-ը կանխորոշեց իմ կյանքի հետագա ընթացքը: Դեռ ուսանողության տարիներին ես նկարահանեցի իմ առաջին կարճամետրաժ ֆիլմը «ՄԻՌ» հեռուստաընկերությունում և հավակնություններս մեծացան: Որոշեցի ֆիլմ նկարել КВН-ի մասին, բայց մոտ մեկ շաբաթ անց հասկացա, որ պետք է համարձակություն ունենալ ու խոստովանել, որ տվյալ պահին նման նախագիծ իրականացնելն անհնար է: Ես որոշեցի այդ գաղափարը պարզապես հետաձգել միչև ավելի հարմար ժամանակներ` միչև ավելի շատ փորձ ձեռք կբերեմ: Միայն մի քանի վավերագրական ֆիլմ նկարելուց հետո որոշեցի վերադառնալ КВН-ի մասին ֆիլմին: Զանգեցի Մարկ Սաղաթելյանին, որպեսզի պայմանավորվեմ նկարահանման օրվա համար: Պետք է ասել, որ ես չունեի ոչ տեխնիկա, ոչ այլ միջոցներ: Ինձ միայն տվել էին տեսախցիկ, շտատիվ և արխիվային տվյալներ: Իր էությամբ դա ամբողջովին արկածային նախագիծ էր:

Հիշում եմ Մոսկվայում կայանալիք առաջին ցուցադրության օրը: Եկա կինոթատրոն,  ֆոեում զրուցում էին ինչ-որ մեկի հետ, երբ նկատեցի, որ բոլորի հայացքը մեկ կետի  վրա է: Ես նույնպես շրջվեցի և տեսա Գարիկ Մարտիրոսյանին, Արսեն Դանիելյանին, Ռաֆայել Մինասբեկյանին, Արթուր Ջանիբեկյանին… Գիտակցել, որ քո կուռքերը հիմա քո արած աշխատանքի մասնակիցներն են` դա շատ մեծ ձեռքբերում է: Իհարկե, մենք մինչ դա էլ շփում ունեինք, բայց երբ նրանք բոլորը հավաքվեցին մեկ տեղում, որպեսզի գնահատեն քո աշխատանքը, դա լրիվ այլ զգացողություն է: Այնպես որ ես շնորհակալ եմ այդ ֆիլմին, այն ինձ կարճ ժամանակով անցյալ վերադարձրեց:

12527958_10208277773289584_19866598_n
Էդուարդ Համբարձումյան

КВН-ը միջավայր է, որտեղ դու սովորում ես պաշտպանել սեփական դիքորոշումը, ապացուցել քո ճիշտ լինելը, ընդունել սեփական սխալները, խդիրներ լուծել և հաղթել: Դու ընկնում ես մի միջավայր, որտեղ սկսում ես հասկանալ, թե ինչ է թիմը և թմային ոգին»:

 

ԵրՄԻ КВН-ի թիմը այս տարի դառնում է 25 տարեկան` այնքան, որքան Հայաստանի Հանրապետությունը: Այս թիմը հեռուստաէկրանին հայտնվելու առաջին վարկյաններից դարձավ յուրաքանչյուր հայի ուրախությունն ու հպարտությունը: Բեմից փոխանցվող ուրախության, հույսի և լույսի հրավառությունը չքացնում էր շատերի հոգում տեղ գտած ցուրտն ու հուսահատությունը: Լավի հանդեպ հույսի շողը, որը պահպանվում է մինչ օրս, ծնվեց նաև այս տղաների, այս թիմի շնորհիվ:

Հ.Գ.

Ցավոք, այսօր մեզ հետ չեն КВН-ի վառ ներկայացուցիչներից ոմանք` Մարկ Սաղաթելյանը, Արթուր Թումասյանը…

Տղաներ, ձեզ չեն մոռացել…

Արմինե Ահարոնյան