Dalma News-ը զրուցել է «Արարատ ԹՎ» հեռուստաընկերության տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանի հետ, ով նաև հանդիսանում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու:

Միհրան Հակոբյան
Միհրան Հակոբյան

Պարոն Հակոբյան, վերջերս Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հայաստանի կառավարության ղեկավարը նաև հանդիպում ունեցավ հայկական բիզնես-շրջանակի ներկայացուցիչների հետ: Ինչպե՞ս եք գնահատում այցը, և դրական ի՞նչ արդյունքներ կարող եք ամրագրել:

Հայ-ռուսական ռազմա-քաղաքական, տնտեսական ու հումանիտար հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Խորհրդանշական է, որ նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը՝ Մոսկվա, համընկավ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հետ: Նախագահներ Սարգսյանն ու Պուտինն արտահայտեցին երկկողմանի բանակցությունների վերաբերյալ իրենց գոհունակությունը, որոնց արդյունքնում շեշտը դրվեց ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտի վրա: Խոսքը գնում է ոչ միայն երկկողմանի հարաբերությունների, այլ նաև տնտեսական ու ռազմա-քաղաքական ոլորտի ինտեգրացիոն ծրագրերի մասին:

Անհրաժեշտ է նաև անպայման խոսել նախագահ Սարգսյանի՝ Գյումրիում հայ-ռուսական ռազմա-արդյունաբերական համալիրի ստեղծման գաղափարի մասին: Դա նոր որակ կհաղորդի հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին ու առհասարակ տարածաշրջանային քաղաքականությանը: Ինչպես հայտնի է, հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքը հանդիսանում է Հարավային Կովկասի կայունության երաշխիքը, իսկ նախագահ Սարգսյանի այցը վերոնշյալ կայունության ամրապնդման հերթական մի քայլ էր:

Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ձեռքբերումները՝ տվյալ ինտեգրացիոն միությունում: Եվ որո՞նք են ապագայի ձեր սպասումները Եվրազեսից:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Եվրազեսին անդամակցելուց հետո Հայաստանն ունի առևտրաշրջանառության որոշակի աճ: Հայաստանի համար Եվրազեսին անդամակցումը գիտակցաբար ընդունված որոշում էր: Բոլոր հետազոտությունները ցույց տվեցին, որ մեր երկրի համար Եվրազեսը ամենահարմար հարթակն է: Այս վերջին երկու տարիները հեշտ տարիներ չէին, բայց Եվրազեսին Հայաստանի անդամակցության կոնտեքստում ձեռքբերումներն ակնհայտ են: Կարծում եմ, դեռ շատ ջանքեր է անհրաժեշը ներդնել, որպեսզի Եվրազեսը դառնա արդյունավետ ինտեգրացիոն հարթակ: Մեր սպասումները շատ լավատեսական են:

Այսօր Հայաստանի առջև ծառացած բոլոր խնդիրներից առաջնահերթը նրա անվտանգությունն է: Հայ մի շարք փորձագետներ ենթադրում են, որ Հայաստանի ու Ռուսաստանի ռազմական միությունը թույլ կտա բարձրացնել հայկական ռազմական ուժերի պաշտպանունակությունը: Մյուս կողմից էլ այդ հարցի հետ կապված մեծաթիվ սկեպտիկներ կան: Դուք ի՞նչ կասեք:

Հայ-ռուսական դաշնակցական հարաբերությունները շատ խորը արմատներ ունեն: այդ հիմքերը դրվել են անմիջապես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: 25 տարվա ընթացքում Հայաստանն ու Ռուսաստանը ավելի ու ավելի սերտացրին իրենց ռազմա-քաղաքական համագործակցությունը: Այսօր Ռուսաստանի հետ դաշնակցական հարաբերությունները Հայաստանի համար նրա անվտանգության գլխավոր բաղադրիչն են հանդիսանում: Տարածաշրջանում մեծ է ՀԱՊԿ-ի դերը: Հանդիսանալով Ռուսաստանի դաշնակիցն ու ՀԱՊԿ-ի անդամ, Հայաստանը ժամանակակից ռազմամթերք է ձեռք բերում, ոչ թե շուկայական, այլ լգոտային գներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը, օգտագործելով նավթից ունեցած իր եկամուտը, փորձում է ռազմական մրցավազք հրահրել, Հայաստանին հաջողվում է ապահովել ռազմական բալանսը Ռուսաստանի հետ իր երկկողմանի համագործակցության ու ՀԱՊԿ-ի հետ ռազմա-քաղաքական համագործակցության շրջանակներում: Մենք շատ բարձր ենք գնահատում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, ու մենք համոզված ենք նրանում, որ հայ-ռուսական միությունն ի վիճակի է տարածաշրջանում խաղաղություն ապահովել, չնայած հնարավոր ագրեսորների կողմից այդ խաղաղությունը խախտելու ինչ-որ փորձերին: Ինչ վերաբերվում է հոռետեսներին, ապա սա ավելի շուտ քաղաքական սպեկուլյացիայի մանևրումներ են: Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, սակայն դա չի խանգարում մեզ զարգացնել փոխշահավետ հարաբերություններ նաև ՆԱՏՕ-ի հետ: Մենք մեր շահերն ենք առաջ տանում գերտերությունների ընդհանուր շահերի խաչմերուկում, այլ ոչ թե շահարկում ենք աշխարհաքաղաքական կենտրոնների հակասությունները: Սա արդար քաղաքականություն է, ու մեր դաշնակից Ռուսաստանը նույնպես կարող է սրանից օգուտ քաղել:

Երկու շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել ՀՀ խորհրդարանական ընտրություններին: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է տարբերվում ներկայիս նախընտրական քարոզարշավը նախկիններից: Քաղաքական ուժերի կողմից նախընտրական մնրցակցության տեսլականի մակարդակի բարձրացման հարցում կա՞ն արդյոք դրական առաջընթացներ:

Հայաստանում նախընտրական քարոզարշավն անց է կացվում իր սովորական հունով՝ առանց ինչ-որ միջադեպերի: Ազատ ու թափանցիկ ընտրությունների անցկացման բոլոր պայմաններն ապահովված են: ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ միջանկյալ զեկույցը ասվածի վառ ապացույցն է: Բնականաբար ամեն նոր նախընտարական ցիկլն իր հետ նորամուծություններ է բերում: Այս անգամ քաղաքական կուսակցություններն ու նախընտրական բլոկներն ավելի շատ են օգտագործում ինտերնետի ու սոցիալ- մեդիայի հնարավորությունները: Ընտրողը քաղաքական պայքարին մասնակից քաղաքական ուժերի ծրագրերին ու մոտեցումներին ծանոթանալու լայն հնարավորություն ունի, ինչը շատ լավ է: Հայաստանը դեմոկրատ ուղու զարգացման այլընտրանք չունի:

Ժամանակակից քաղաքական գործընթացները, շնորհիվ ինֆորմացիոն հոսքերի, դարձել են ավելի դինամիկ: Դուք, որպես Հայաստանի ամենահեղինակավոր հեռուստաալիքներից մեկի տնօրեն, կարո՞ղ եք մեկնաբանել Հայաստանի ինֆորմացիոն դաշտի ընդհանուր մակարդակը՝ օբյեկտիվ ինֆորմացիայի տրամադրման կոնտեքստում:

Հայաստանում մեծ թվով ԶԼՄ-ներ կան: Երկրում գործում են տարբեր հեռուստաընկերություններ, թերթեր, կայքեր, սոցիալական մեդիա: Հայաստանում ինտերնետի մուտքի խնդիր չկա, ինչպես և չկա նրա որակի հետ կապված խնդիր: Նույնիսկ առանձին գյուղերի բնակիչները մուտք ունեն դեպի այն նույն ինֆորմացիան, ինչ-որ Երևանի բնակիչները: Քանի որ ԶԼՄ-ները մեծաթիվ են, ապա հայտնած կարծիքներն էլ, բնական է, որ պետք է լինեն բազմազան: Այդ ամենից մարդը կարող է իր համար ընտրել ճիշտը: Հայաստանում վաղուց գրաքննություն գոյություն չունի, ինչը դրական է անդրադարձել ինչպես ԶԼՄ-ների քանակի, այնպես էլ բազմակարծության զարգացման վրա: Խոսքի ազատության իրավունքով Հայաստանը ետխորհրդային երկրների, ինչու չէ նաև աշխարհի երկրների շարքում առաջին տեղերում է: Սա շատ կարևոր ձեռքբերում է, ու մենք դա պետք է զարգացնենք:

Զրուցեց Ծովինար Կոստանյանը