Հունվարի 25-ից մինչև 30-ը Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի (ԳՄՌԿ) աջակցությամբ Երևանում անցան Ռուսաստանի առաջատար ազգային հետազոտական համալսարանի՝ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (ԱՀՀ ՏԲԴ, ռուս. Национально-исследовательский университет России — Высшая школа экономики) օրերը: ԱՀՀ ՏԲԴ «Հոգեբանություն» կրթական ծրագրի լավագույն դասավանդողներ (Մ.Չումակովան և Ս.Յագոլկովսկին) պատմեցին հոգեբանի մասնագիտության յուրահատկությունների մասին, կրեատիվության և ստեղծագործականության դերի մասին յուրաքանչյուր մարդու կյանքում և շատ այլ բաների մասին: Արտագնա դպրոցի մասնակիցները դարձան Երևանի, Գյումրիի և Վանաձորի դպրոցների, քոլեջների և համալսարանների ուսանողները:

Դիմորդների համար, ովքեր ցանկանում են սովորել Ռուսաստանի լավագույն համալսարաններից մեկում, հատուկ ծրագիր է կազմվել, որն իր մեջ ներառում է միջոցառումների մի ամբողջական ցանկ:

«Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի օրերը, հատուկ նախագիծ է, որի մեջ մեծ ջանքեր են ներդրվել, իսկ գլխավորը՝ սեփական անձի մեծ մասը: Դրանք ցուցահանդեսներ չեն, միջոցառումներ չեն, որոնք ուղղված են նրան, որպեսզի պարզապես դպրոցականներ ներգրավվեն համալսարանում սովորելու համար: Դա առաջին հերթին մասնագիտական ուղղվածությամբ միջոցառումներ են, որոնց յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ստանում ծանոթանալ ապագա մասնագիտության հետ, իրավասությունների հետ, որոնք անհրաժեշտ են, այս կամ այն մասնագիտության համար: Մենք աշխատում ենք ցանկացած մասնագիտություն ցույց տալ բոլոր հնարավոր կողմերից: Ցույց ենք տալիս մասնագիտության ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմերը: Գոյություն ունեն բազմաթիվ միֆեր մասնագիտությունների մասին, օրինակ, այդ նույն հոգեբանի: Ահա Ձմեռային դպրոցը երեխաների համար բացահայտել է մեծ թվով միֆեր այդ մասնագիտության մասին», – Dalma News-ի հետ հարցազրույցում պատմեց ԱՊՀ երկրներում ԱՀՀ ՏԲԴ հատուկ ներկայացուցիչ Ալեկսեյ Բելովը:

Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի առաջատար դասախոսները և ԱՀՀ ՏԲԴ միջազգային բլոկի ներկայացուցիչները լեկցիաներ և մաստեր-կլասներ անցկացրեցին, շփվեցին դպրոցականների, դիմորդների, ուսանողների հետ և ոչ միայն:

Այսպիսով, հունվարի 26 և 27 Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնում անցավ ԱՀՀ ՏԲԴ Ձմեռային տնտեսագիտական դպրոցը: Մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալ հոգեբանության հիմունքների հետ, հասկանալ, ինչո՞վ է պրոֆեսիոնալ հոգեբանը տարբերվում կեղծ գիտնականից, ինչպե՞ս կատարել սեփական ընտրությունն այնպես, որպեսզի հետագայում չհիասթափվել դրանից, և ինչպե՞ս աշխատել խմբում:

«Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնը Երևանում տարվա ընթացքում անցկացնում է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են հայ երիտասարդության ուսուցանմանը և տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը գիտական, հասարակական գործունեության տարբեր ոլորտներում: Վառ իրադարձություն դարձան նաև Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի օրերը Երևանում»,- Dalma News-ի հետ զրույցի ժամանակ ասաց երիտասարդական և միջտարածաշրջանային համագործակցության բաժնի աշխատակից, Երևանում ԳՄՌԿ տեղեկատվական աշխատանքի կորդինատոր Սոսե Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով, ամբողջ շաբաթ երևանյան դպրոցականները հնարավորություն ունեին ծանոթանալ ոչ միայն համալսարանի կրթական ծրագրերին, այլև մասնակցել մասնագիտական ուղղվածությամբ պարապմունքներին, ավելի մանրամասն ծանոթանալ տարբեր մասնագիտությունների հետ, ինչպես նաև մասնակցել լավագույն մասնագետների լեկցիոն պարապմունքներին:

Սոսե Մարտիրոսյան

«Ինքս կրթությամբ հոգեբան եմ, և ինձ հետաքրքիր էր լսել ԱՀՀ ՏԲԴ դասախոսների լեկցիաները՝ հոգեբանության ձմեռային դպրոցի շրջանակներում: Վստահ եմ, որ բազմաթիվ դպրոցականներ ինտերակտիվ պարապմունքներից հետո կցանկանան խորացնել իրենց գիտելիքները, հնարավոր է նաև իրենց ապագա մասնագիտական գործունեությունը կապել այս, երբեմն միֆերով պատված, սակայն անհրաժեշտ և հեռանկարային մասնագիտության հետ»,- նշեց Մարտիրոսյանը:

Հունվարի 29-ին ՌՏՀ կից Պլեխանովի անվան քոլեջում, Ա. Շահինյանի անվան Ֆիզիկա-մաթեմաթիկական դպրոցում և Անանիա Շիրակացու անվան լիցեյում Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի (ՏԲԴ) Տնտեսագիտության և ֆինանսների միջազգային ինստիտուտի դասախոս Դանիլ Ֆյոդորովիխը կարդաց «Խաղեր, որոնք ուսումնասիրում են տնտեսագետները» լեկցիան, որի օգնությամբ ներկաները տեղեկացան տնտեսագիտության մեջ խաղերի տեսության կիրառման մասին: Լեկցիայի ընթացքում ներկայացվեց հիմնական գործիքների ակնարկը, որոնք կիրառում են տնտեսագետները որոշակի իրավիճակների վերլուծության համար:

Ռուսաստանի լավագույն ներդրումային վերլուծաբաններից մեկը, ԱՀՀ ՏԲԴ Բանկային ինստիտուտի դասախոս Ալեքսանդր Կուդրինը Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում մաստեր-կլաս անցկացրեց «Ներդրումային վերլուծաբանի մասնագիտությունը. աշխատանքի յուրահատկությունները և կարիերային հնարավորությունները» թեմայով:

Եվ, քանի որ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը ուսուցանում է ոչ միայն տնտեսագիտություն, Հայաստանում ՏԲԴ օրերի շրջանակներում ներկաները նաև որոշակի գիտելիքներ ստացան ֆիզիկայի, գովազդի և այլնի մասին: Սեմինարներ անցան «Ֆիզիկի մասնագիտություն. պարզից դեպի բարդը», «Ֆիզիկայից օլիմպիական մակարդակի առաջադրանքների կատարման պատրաստման յուրահատկություններ» թեմաներով, ինչպես նաև «Գովազդը ժամանակակից աշխարհում» թեմայով մաստեր-կլասը, որն անցկացրեցին դոցենտ, Հաղորդակցությունների, մեդիայի և դիզայնի ֆակուլտետի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Մ. Մորդվինովան և դիմորդների հետ աշխատանքի գծով դեկանի տեղակալ Օ. Աֆանասևան:

«Անձամբ ինձ համար սա շատ կարևոր միջոցառումներ են, ինչպես մասնագիտական տեսանկյունից, այնպես էլ անձնական: Ավելի քան հինգ տարի աշխատում եմ օտարերկրյա ուսանողների հետ: Ուսանողների հետ շփումը իմ առօրյա կյանքի շատ կարևոր բաղադրիչն է: Դպրոցականները ապագա ուսանողներ են: Միշտ ցանկանում ես, որպեսզի նրանց ընտրությունը ճիշտ լինի: Որպեսզի նրանք շատ ժամանակ չվատնեն՝ իրենք իրենց որոնելով: Այդ պատճառով ակտիվորեն իրականացնում եմ նմանատիպ նախագծեր, ինչպիսին է Բարձրագույնի օրերը ԱՊՀ երկրներում»,- նշում է Ալեկսեյ Բելովը:

ՏԲԴ օրերը Հայաստանում հնարավորություն տվեցին կենդանի կերպով շփվել կրթական ծրագրերի ներկայացուցիչների հետ, տեղեկանալ հատուկ գրանտների մասին, որոնք առաջարկում է ԱՀՀ ՏԲԴ Հայաստանի քաղաքացիների համար, ինչպես նաև օլիմպիադաներին մասնակցելու հնարավորությունների մասին՝ Տնտեսագիտության բարձրագույն դպրոց ընդունվելու համար:

 

Մարիանա Հակոբյան