Բոլոր երեխաները պետք է լիարժեք սնունդ ստանան, որպեսզի իրենց կյանքի սկզբում նրանք բավական ուժ ունենան դժվարությունները հաղթահարելու համար: Ճիշտ սննդի ռեժիմը պետք է կարգավորել դեռևս պտղի ներարգանդային զարգացման ժամանակ:  Հղիության պատրաստվող կնոջ օրգանիզմը պետք է ստանա բոլոր անհրաժեշտ միկրոէլեմենտները, այդ թվում` ֆոլաթթու և երկաթ: Գիտականորեն ապացուցված է, որ միկրոէլեմենտներով հարուստ սնունդ ընդունելու դեպքում, 50-75%-ով նվազում են նորածնի մոտ նյարդային խողովակի արատների և նապաստակի շրթի ձևավորան ռիսկերը:

Սննդային երկաթը համարվում է մարդու ուղեղի զարգացման անհրաժեշտ բաղադրիչ: Այդ տարրը մասնակցում է սաղմի ուղեղի բջջային թաղանթի ձևավորմանը, նպաստում է նյարդային բջիջների աճին և բջիջների տարբերակման գործընթացի զարգացմանը: Մարդու օրգանիզմում այս տարրի պակասը կարող է հիշողության կորստի և խոսքի խաթարման պատճառ հանդիսանալ, ինչպես նաև բերել տրամաբանական մտածողության խնդիրների, ուշադրության պակասի համախտանիշի (ADHD) և շատ այլ խնդիրների:

UNICEF-ի վրացական գրասենյակում մեզ պատմեցին, որ Վրաստանում այսօր 500 հազարից ավելի կանայք և երեխաներ սննդի պակաս են զգում: Ամեն տարի սննդի պակասի հետևանքով առաջացող հիվանդություններից մահանում է շուրջ 700 երեխա` միչև 5 տարեկան (մեծ մասը առաջին 12 ամիսների ընթացքում): Վերջին 10 տարիների ընթացքում այս խնդիրը երկրին 1.3 մլրդ. դոլարի վնաս է հասցրել, և 3400 նորածինների կյանք է խլել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով` Վրաստանում միչև հինգ տարեկան երեխաների մահացիության մակարդակը զգալի բարձր է` եվրոպական այլ երկրներում նմանատիպ ցուցանիշների համեմատ: Նույն ցուցանիշով, բայց արդեն հետխորհրդային երկրների մեջ, Վրաստանը զբաղեցնում է միջին հորիզոնականներ: Շատ ավելի վատ իրավիճակ է Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայի երկրներում:

Երեխայի սննդակարգը կարգավորելու համար` բժիշկները խորհուրդ են տալիս սննդակարգ մտցնել տարբեր շիլաներ, ձուկ, նապաստակի, հավի և տավարի միս, ինչպես նաև մրգեր և բանջարեղեն: Ծնողները պետք է արգելեն երեխաներին սնվել արագ սննդի կետերում, քանի որ դա վնաս է առողջությանը: Նաև պետք է կրճատել շոկոլադի և գազավորված ըմպելիքների օգտագործումը` դրանց մեջ պարունակող վնասակար հավելումների պատճառով, որոնք բացասաբար են ազդում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա: Անընդունելի է նաև երեխաների համար կոնսերվանտներ պարունակող սննդի օգտագործումը: Այսպիսով` ծննողների վրա մեծ պատասխանատվություն է դրված` երեխաների սնունդը վերահսկելու հարցում: Ծնողը պետք է ընտրություն կատարի առողջ սննդի (ոչ միշտ համեղ) և համեղ ուտելիքների (ոչ միշտ օգտակար) միջև: Բժիշկները խորհուրդ են տալիս ծնողներին նախ փոխել սեփական սննդակարգը` այդպիսով օրինակ ծառայել երեխաների համար:

Կա մեկ այլ խնդիր նույնպես: Պարզվում է, որ մանկական ոչ լիարժեք սննդի պատճառը միշտ անհրաժեշտ մթերքների բացակայությունը չէ: Մեծ նշանակություն ունի նորածնին կրծքով կերակրելը: Շատ մայրեր կրծքով կերակրումը վաղ են ընդհատում` ձգտելով որքան հնարավոր է արագ սովորեցնել երեխաներին արհեստական խառնուրդների օգտագործմանը: Դա կարող է երիտասարդ օրգանիզմի դանդաղ աճի պատճառ հանդիսանալ` անհրաժեշտ միկրոէլեմենտներ չստանալու պատճառով, որոնցով լի է մայրական կաթը: Միևնույն ժամանակ, մասնագետները պնդում են, որ կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում մայրական կաթով սնվելը, երեխային հետագայում զերծ է պահում մի շարք հիվանդություններից:

Կնոջ կրծքի կաթի մեջ կան բոլոր անհրաժեշտ վիտամինները և միկրոէլեմենտները նորածնի զարգացման համար: Սննդային որևէ տարրի պակասը կարող է ազդել երեխայի զարգացման վրա և հետագայում`արդեն մեծ տարիքում, դառնալ առողջական խնդիրների պատճառ:

Վրաստանում UNICEF ֆոնդի հասարակության հետ կապերի ծրագրի ղեկավար Մայա Կուրցիկաձեն իրավիճակը գնահատում է հետևյալ կերպ. «Այս խնդիրը հասարակության միայն անապահով շերտին չի վերաբերվում: Իհարկե բազմազավակ ընտանիքներում լինում են ֆինանսական դժվարություններ և ճիշտ սննվելու հարցը անխուսափելի է դառնում, սակայն խնդիրը ակտուալ է նաև հասարակության այլ շերտերի դեպքում: Բանն այն է, որ միայն կանոնակարգված սննդակարգը չի հանդիսանում օրգանիզմի` նոռմալ կենսակերպի համար անհրաժեշտ տարրերի ապահովում: Օրինակ`օրգանիզմում ֆոլաթի (B խմբի վիտամին, մարդու կյանքի համար չափազանց անհրաժեշտ) պահուստները լրացնելու համար` մենք պետք է ուտենք մոտ 200 լոլիկ մեկ օրում, կամ խմենք 17 բաժակ տոմատի հյութ: Դա իհարկե անհնար է, հետևաբար այդ վիտամինը անհրաժեշտ է ընդունել առանձին»:  Կուրցիկիձեի խոսքերով` այս հարցը չի կարելի դիտարկել մեկ ինդիվիդումի վերաբերյալ, սա խնդիր է, որը վերաբերվում է հասրակության բոլոր շերտերին: Այդ ուղղությամբ հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում, մասնավորապես` ավելացվում է ֆոլաթթուն հացի մեջ.

«Վրաստանում հաց շատ են օգտագործում և մենք կարող եք օգտագործել այս հանգամանքը` հավելելով անհրաժեշտ տարրերով ցորենի ալյուրը»,- հայտնում է Կուրցիկիձեն:

Թույլ դիմադրողականություն, սպիտակուցների պակաս, սնվելու ռեժիմի խախտում, հիվանդություններ, ախտոտված ջուր և սանիտարական պայմանների ցածր մակարդակ` այս ամենը հանդիսանում են սխալ սնվելու խնդրի բաղադրիչներ:  2005թ-ին Վրաստանի խորհրդարանը օրենք ընդունեց  «յոդի, վիտամինների և այլ միկրոտարրերի պակասից առաջացած հիվանդությունների պրոֆիլակտիկայի մասին»: Օրենքը արգելում է չյոդավորված աղի ներմուծումը Վրաստան: Բացի դա` 2006թ-ից Վրաստանում ցորենի ալյուրը հարստացվում է կերակրի երկաթով և ֆոլաթթվով: Թեև ողջ երկրի տարածքում այս ծրագիրն իրականացնելը բավական բարդ է: Ալյուրի հարստացումը դեռևս պարտադիր պահանջ չի հանդիսանում, սակայն Վրացական իշխանություններին UNICEF-ի առաջարկները մնում են անփոփոխ այնքան ժամանակ, քանի դեռ կա այս խնդիրը:

Առողջապահության հարցերի մասնագետ Թամարա Ուգուլավան բացատրում է, որ լինի դա աղի յոդավորումը, կամ ցորենի ալյուրի հարստացումը ֆոլաթթվով և երկաթով` այս ամենը կարելի է վերահսկել միևնույն օրենքի օգնությամբ:

UNICEF-ի առաջարկներից ելնելով` առանց երկրի ներքին օրենքների միջնորդության, անհրաժեշտ է առանձին կերպով կարգավորել այն, թե կոնկրետ ինչ հավելումներ պետք է լինեն ալյուրի մեջ: Եվ բոլոր հիմնարկները, առանց բացառությունների, պետք է հետևեն ընդունված կարգին:

2016թ-ի հունվարից  ուժի մեջ կմտնեն ալյուրի վերաբերյալ պետական ստանդարտների մասին կարգավորված օրենքներ: Հավելումներով հարստացված մթերքները այլ թեմա է: Առաջին կարգի ալյուրի հարստացումները այսօր էլ իրականացվում են, սակայն այդ ապրանքի այլ տեսակները իրացվում են առանց հավելուների:

Ի վերջո` ինչպիսի՞ միկրոտարրեր են մեզ անհրաժեշտ առաջին հերթին: Թամարա Ուգուլավայի խոսքերով` նման նյութերի ցուցակը անվերջանալի է և տարբեր հիվանդությունների պատճառ կարող է հանդիսանալ տարատեսակ միկրոէլեմետների բացակայությունը: Հղիության ընթացքում` երկաթի պակասի մայրական անեմիան բացասաբար է ազդում արգանդում սաղմի ուղեղի զարգացման վրա, ինչպես նաև նման դեպքերում աճում է վաղ ծննդաբերության ռիսկը:

«Ենթադրենք` ծնվել է երեխա երկաթի պակասության անեմիայով` դա անհնար է հասկանալ արտաքին զննության ժամանակ, բայց նրա հետագա զարգացումը կուղեկցվի մի շարք խնդիրներով: Նրա օրգանիզմը հակված է բազմաթիվ խրոնիկ հիվանդությունների, որոնց պատճառով մահացիությունը, համաշխարահային վիճակագրության համաձայն, կազմում է 60%»,- հայտնում է Թամարա Ուգուլավան և ավելացնում, որ 2 տարեկանից հետո երեխային նույնպես անհրաժեշտ է երկաթ պարունակող մթերքներ օգտագործել:

UNICEF-ի 2009թ-ի հետազոտությունների համաձայն` Վրաստանում ոչ լիարժեք սնվելու հետևանքով միչև 5 տարեկան երեխաների 11%-ի մոտ առաջանում է աճի դանդաղ ընթացք, 23% երեխաների մոտ նույն պատճառով հայտնաբերվում է անեմիա, նույն ախտորոշումն ունեն 24% ոչ հղի և 25,6% հղի կանայք:

Օրգանիզմում ֆոլաթթվի պակաս ունեն ռեպրոդուկտիվ տարիքի կանանց 36,6%-ը: «Եթե այս ցուցանիշը համեմատենք պակաս զարգացած երկրների հետ, ապա իրավիճակը մեզ այնքան էլ վատ չի թվա, սակայն, ընդհանուր առմամբ` 11%-ը բավական մեծ թիվ է: Ադրբեջանական ընտանիքների երեխաների մոտ ավելի բարձր ցուցանիշ է ` 21%»,-հայտնում է Թամարա Ուգուլավան:

2010-2015թթ ընթացքում առողջ սնունդը հանդիսանում է Վրաստանի հասարակության ֆիզիկական առողջության պահպանման առաջնային պայմանը: 2011թ-ին երկրի առաջին տիկնոջ գլխավորությամբ` սկսեց առողջ ապրելակերպի հասարակայնացման նախագիծը:  Մանկական սննդի որոշ հիմնավոր տարրեր արդեն ներդրվել են դպրոցական սննդի ծրագրում:

Ինչպես հայտնում է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության Ազգային Կենտրոնի ոչ ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի պետ Լեյլա Ստուրուան` կառավարության կողմից որոշակի քայլեր են արվել , որոնց շնորհիվ կանացի կոնսուլտացիաներում հղիներին տրվում է ֆոլաթ:

Դա հղի կանանց մասին հոգ տանելու նպատակով կառավարության կողմից նախատեսված ծառայությունների փաթեթի մի մասն է, բայց քանի որ նրանք բժշկի են այցելում հղիությունից մի քնաի շաբաթ անց, ֆոլաթթվի ընդունումը փոքր ինչ ուշացած է: «Ոսկե չափորոշիչ է, երբ երեխա ունենալու որոշում կայացրած կինը սկսում է ընդունել ֆոլաթթու հղիությունից մի քնաի ամիս առաջ»,- հայտնում է Ստուռուան: