Դեկտեմբերի 29-ին ք. Գյումրիյում 102 ռուսական ռազմական բազայի զինծառայողները նշեցին 77-րդ տարելիցը` միավորման կազմավորման օրվանից, հայտնում են բազայի մամլո-ծառայությունից:

Տոնական միջոցառումներին մասնակցեցին կազմավորման հրամանատարությունը, քաղաքի ադմինիստրացիան, վետերանները, երիտասարդ զինծառայողները, զինվորականները և նրանց ընտանիքների անդամները: Որպես պատվավոր հյուրեր ներկա էին Հայաստանի Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հայ-ռուսական զորքերի միավորված խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը և Ռուսաստանի Դաշնության դեսպանը Հայաստանի Հանրապետությունում Սերգեյ Կոպիրկինը:

Միջոցառումը սկսվեց շքանշանների պարգևատրումից պատվավոր հյուրերին և 2018 ուսումնական տարվա ընթացքում աչքի ընկած միավորման զինծառայողներին, պատվոգրերի, շնորհակալագրերի և արժեքավոր նվերների ընծայումից:

Շնորհավորական խոսքով հանդես եկավ Գյումրի քաղաքի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա նշեց ռազմական բազայի կարևորությունը` տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև շնորհավորեց զինծառայողների Նոր տարվա կապակցությամբ:

«Այսօր Ռուսաստանի 102 ռազմական բազան հայ-ռուսական հարաբերությունների կարևոր մասն է հանդիսանում և ապահովում է տարածաշրջանի կայունությունը: Հատուկ ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր ռուս և հայ ռազմիկները ծառայություն են տանում ուս ուսի տված, զարգացնում են համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև, ուզում եմ շնորհակալություն հայտնել 102 ռազմական բազայի հրամանատարությանը դժվարին ծառայության և ակտիվ անմիջական համագործակցության համար Գյումրի քաղաքի քաղաքապետարանի հետ», – ասաց Բալասանյանը:

Տոնական միջոցառման ավարտին Տեքստիլագործների մշակույթի պալատում հանդիսատեսի համար համերգային ծրագրով հանդես եկան Հայաստանի, ռազմական ստորաբաժանման և Գյումրիյում` Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը կից միջին հանրակրթական դպրոցի գեղարվեստական և ստեղծագործական կոլեկտիվները: