9 տարի առաջ ցանցում հայտնվեց առաջին «Գրանիշ» գրական միությունը: Դա հարթակ է, որը հնարավորություն է տալիս ժամանակակից գրողներին դրսևորել իրենց: Եվ ահա արդեն չորրորդ տարին անընդմեջ միությունը պարգևատրումներ է անցկացնում` մրցանակներ է շնորհում տարվա լավագույն ստեղծագործությունների համար: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ արդյունքները պարզապես հրապարակվում էին կայքում, այս տարի մրցանակաբաշխությունն անցկացրեցին ոչ թե առցանց, այլ իրական կյանքում, դեկտեմբերի 22-ին` Նոր տարվա նախօրեյին:

«Ես պարզապես մտածեցի, որ գրական աշխարհում պետք է ճյուղավորում իրականացնել, որպեսզի ստեղծագործությունները գնահատվեն, քննարկվեն և որպեսզի պարզ լինի, թե որ ուղղությամբ է զարգանում ժամանակակից գրականությունը», – Dalma News հետ զրույցի ժամանակ նշեց «Գրանիշ» գրական միության համահիմնադիր Հասմիկ Հակոբյանը:

Գրողները պարգևատրվում էին ըստ հինգ կատեգորիաների. պոեզիա, արձակ, էսսե, գրական հոդված, թարգմանություն:

«Թարգմանությունը – պակաս կարևորություն ունեցող ոլորտ չէ գրականության մեջ: Չնայած այն բանի, որ համալսարաններում բազմաթիվ մարդիկ ուսուցանվում են թարգմանչական գործին, Հայաստանում թարգմանիչների պակասի լուրջ խնդիր կա: Տպագրողները պրոֆեսիոնալներ են գտնում նաև «Գրանիշ» հրապարակումների շնորհիվ, այս հարթակում թարգմանիչները կարող են դրսևորել իրենք իրենց և, ինչու ոչ, ստանալ լավ գրքի թարգմանության պատվեր», – Dalma News հետ կիսվեց «Գրանիշ» գրական միության մեկ այլ համահիմնադիր Արքմենիկ Նիկողոսյանը:

Նիկողոսյանը նաև նշեց, որ միության գրողները հիմնականում երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են: «Սակայն, դա չի նշանակում, որ մենք առհամարում ենք ավագ սերունդը: «Գրանիշը» այն հարթակն է, որտեղ տարիքային կատեգորիան դեր չի խաղում: Գլխավորը – լավ գրականությունն է», – նշեց նա:

Եվ իսկապես, մրցանակների շնորհման արարողությանը օդում սավառնում էր ընկերության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը. ներկաները փոխանակվում էին կարծիքներով, հյուրասիրվում էին գինով, շնորհավորում էին միմյանց մրցանակների առթիվ և ազատ շփվում էին` չնայած տարիքին և կարգավիճակին: Իսկ այլ ի՞նչ է պետք գրողին ոգևորվելու համար:

Գրականությունն իսկապես մոտիվացնում է: Եվ շնորհիվ նման գրական միությունների ժամանակակից հայկական գրականությունը շարունակում է ուրախացնել և հարստացնել իր ընթերցողին:

 

Մարիանա Հակոբյան