«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նպատակ ունեն շարունակել պայքարը գործարանի վերագործարկման համար: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, փոխանցում է Dalma News-ի թղթակիցը: Նրա խոսքով, գործարանի վերագործարկումը, նրա շահագործումը կար և մնում է գործարանի նախկին աշխատակիցների հիմնական պահանջը, այն դեպքում երբ չվճարված աշխատավարձեր վճարման պահանջը երկրորդական էր:

«Նախօրեին «Նաիրիտ» գործարանի բոլոր աշխատակիցները՝ 2.500 մարդ ստացել են աշխատավարձ: Նախ ցանկանում եմ մեզ բոլորիս շնորհավորել այդ կապակցությամբ, ինչպես նաև ձեզ, հարգելի լրագրողներ, ովքեր օգնու էին մեզ այսքան ժամանակ: Դա մեր բոլորի մեծ հաղթանակն է: Այնուամենայնիվ, դեռևս ոչ բոլոր հարցերն են լուծված: Այդ գումարների մեծամասնությունը կգնա պարտքերի մարմանը, որոնք կուտակվել են գործարանի աշխատակիցների կողմից վերջին ամիսներին և տարիներին: Հետագայում առաջ է գալիս աշխատանքի տեղավորման հարցը և մենք ձգտելու են հասնել գործարանի բացմանը, որպեսզի լուծենք այդ հարցը, քանի որ այն շատ կարևոր է: Քիմիական գործարանի աշխատակիցը, ով իր կյանքի տասնյակ տարիներ է նվիրել այդ գործարանին, ուղղակի չի կարողանում այլ տեղ աշխատանք գտնել, քանի որ շատ նեղ մասնագիտացում է:Նրան մնում է միայն արտագաղթել այնտեղ, որտեղ այդ մասնագիտացումը ավելի պահանջված է»,-նշել է Հարությունյանը:

Ասուլիսի հյուրը խոստացել է, որ եթե կառավարությունը քայլեր չձեռնարկի այդ ուղղությամբ և ականջալուր լինի Համաշխարհային բանկի խորհուրդներին, որոնց համաձայն «Նաիրիտը» պետք է սնանկ ճանաչվի, գործարանի նախկին աշխատակիցները զանգվածային բողոքի ցույցեր կանցկացնեն:

«ՀԲ-ի ներկայացուցիչը ժամանել է մեր երկիր և հայտարարել է, որ «Նաիրիտը» պետք է սնանկ ճանաչվի: Ավելին, նա փուլային տարբերակ է առաջարկել դրա իրականացման համար: Ինչ է, մենք կառավարություն չունենք, չունենք նմանատիպ հարցերը լուծելու մեխանիզմներ, չկա սնանկացման մասին օրենք»,-հարցադրում է կատարել Հարությունյանը և հավելել, որ եթե իշխանությունները ականջալուր լինեն այդ աուդիտին, նաիրիտցիները կսկսեն բողոքել շատ ավելի բուռն, քան դա անում էին մինչ այդ:

Նրա խոսքով, ՀՀ-ի իշխանությունները պետք է գնան այլ ճանապարհով՝ ընդունեն «Նաիրիտ» գործարանի վերագործարկման անհրաժեշտությունը և սկսեն փնտրել ներդրողներ արտասահմանից և տեղացիներից:

«Եթե չհաջողվի գտնել օտարերկացիների, ապա պետք է ուշադրություն դարձնել ներքին ռեսուրսների վրա, որոնք առկա են»,-հայտարարարել է նա՝ չմանրամասնելով, թե ՀՀ-ում ով կարող է միլիոնավոր դոլարներ ներդնել կաուչուկի արդադրությամբ զբաղվող գործարանում և ինչու:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, «Նաիրիտ» գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը հայտարարել է, որ այսուհետ ՀՀ-ի կառավարությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի գործարանի կառավարիչ ընտրելիս:

«2000-ականների սկզբից «Նաիրիտի» ճակատագիրը կրկնվում է մի քանի տարին մեկ՝ գործարանը տրվում է արտաքին կառավարման, նրանք գլուխ են պահում, հետո տրամադրվում է այլ ընկերության, և այսպես շրջանով: Նաիրիտի պարտքերը, նրա փակումը, պարտքերի հետ կապված խնդիրները՝ այդ ամեն իր զգալի ներդրումն ունի վատ կառավարումը: Այդպիսի սխալներից պետք է հետագայում խուսափել»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանը գործարկվել է 1940թ.-ին և կենտրոնական դերակատարում ուներ խորհրդային տնտեսությունում, քանի որ հանդիսանում էր արհեստական կաուչուկ արտադրող միակ ձեռնարկությունը: Այն նաև այլ քիմիական այլ նյութեր էր արտադրում: «Նաիրիտը» աշխարհում քլորոպրենային կաուչուկի աշխարհում հինգ գործարաններից մեկն է, այլ նաև աշխարհում միակ գործարանն է, որը կարող է կաուչուկ արտադրել միանգամից երկու տարբերակով՝ ացետիլենային և բուտադիենային:

2006թ.-ին «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերը ձեռք է բերել լեհական, ամերիկյան և ռուսական ընկերությունների կոնսորցիումը, իսկ ՀՀ-ի կառավարությունը ուներ 10 % բաժնեմաս: Սակայն ընկերության պարտքը շարունակում էր աճել՝ գերազանցելով բաժնետոսմերի արժեքը և բաժնետոմսերը արդյունքում կրկին անցնում են բանկի վերահսկողության տակ, որը ներդրումների համար վարկ էր հատկացրել:
2009թ.-ին գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչից հետո արտադրությունը այդպես էլ լիովին չի վերականգնվել:

2011թ.-ին «Նաիրիտի» նոր օպերատորի տենդերում շահել է գերմանական ընկերությունը, որը որոշ ժամանակ անց ուղղակի անհետացել է տեսադաշտից:

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները 2012թ.-ից պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացնում՝ պարտքերը մարելու պահանջով: 2015թ.-ի փետրվարին կրճատումների ծրագրի շրջանակներում աշխատանքից զրկվել է 1700 աշխատակից, սակայն նրանց քսան ամվսա պարտքը՝ մոտ 5.3 միլիարդ դոլար կամ 11 միլիոն դալոր չէր մարվել:Այդ գումարը նրանց է վճարվել օգոստոսի 4-ին: