Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն վատթարանա Հայաստանի էլեկտրական ցանցերի՝ռուսական Ինտեր ՌԱՕ-ի դուստր ձեռնարկության գործունեության պատճառով: Այսպես են կարծում քաղաքացիների ավելի քան 60%-ը՝ Մարքեթինգի հայկական ասոցիացիայի հուլիսի 6-13-ը իրականացված սոցիոլոգիական հետազոտության հարցման ընթացքում: Այդ կազմակերպությունը Հայաստանում ներկայացնում է Gallup International-ը: Հարցմանը մասնակցել է 1106 մարդ Երևանում և Հայաստանի մարզերում:

Ինչպես լրագրողների այսօր հայտարարել է կազմակերպության ղեկավար Արամ Նավասարդյանը, 31.6%-ը կարծում է, որ Հայաստանի էլցանցերի հետ կապված բարդությունները հարաբերությունների վրա ավելի շատ վատ կանդրադառնա և շատ վատ համապատասխանաբար կարծում է 9%-ը, 34%-ը դժվարանում է պատասխանել: 19%-ը հայտարարել է, որ կանդրադառնա ավելի շատ դրական և 1%-ը՝շատ դրական:

Հարցին, թե ինչպես կարելի է բարելավել ցանցերի աշխատանքը, 70%-ը պատասխանել է` ազգայնացնել: 12%-ը կարծում է, որ Էլցանցերը պետք է հանձնել այլ կազմակերպության, 11%-ը` որ այն պետք է թողնել Ինտեր ՌԱՕ-ի տնօրինության տակ, սակայն պահանջել է նշանակել ավելի արդյունավետ կառավարիչներ: