Հարցազրույց «Youth Time» երիտասարդական շարժման նախագահ Յուլիա Կինաշի հետ Եվրոպայի և հետխորհրդային տարածքի երիտասարդության խնդիրների մասին

 

Յուլիա, «Youth Time» միջազգային երիտասարդական շարժումը արդեն մի քանի տարի ակտիվորեն զբաղվում է աշխարհի տարբեր երկրների երիտասարդության հարցերով: Գոյություն ունեն երիտասարդությանը հուզող հարցերով զբաղվող բազում կազմակերպություններ: Ո՞րն է պատճառը, որ դուք նույնպես որոշեցիք զբաղվել այդ ոլորտով: Ո՞րն է ձեր առանձնահատկությունը, և շեշտը ո՞ր հարցերի վրա եք դնում:

Աշխարհում բավականաչափ երիտասարդական կազմակերպություններ կան, դուք իրավացի եք: Հարցը կայանում է նրանում, թե ինչ նպատականեր և խնդիրներ են դնում իրենց առջև: Նրանց մեծ մասի նկատմամբ մեր գլխավոր տարբերությունն այն է, որ մենք կողմնակալ չենք, կապ չունենք այս կամ այն քաղաքական ուժերի հետ, չենք ստանում պետական դրամաշնորհներ, հետևաբար մեզ վրա ոչ-ոք ճնշում չի գործադրում և չի թելադրում իր գաղափարական օրակարգը: Մենք նպատակ չունենք գումար աշխատել մեր մասնակիցների վրա, չենք ցանկանում նրանց ներգրավել ինչ-որ բանի դեմ պայքարի մեջ՝ նախապես ուղեղները լվանալով, չենք ցանկանում, որ նրանք պաշտպանեն այլոց շահերը:

Մեր նպատակը կայանում է նրանում, որ նրանց մեջ ներարկենք հասարակական պատասխանատվության զգացումը, հասկացնենք, որ կարող են աշխարհը փոխել դեպի լավը, որ մտածողությունը կարող է և պետք է լինի քննադատական, իսկ միտքը՝ սեփականը: Մենք չենք ցանկանում աջակցել և համախմբել աշխարհի ողջ երիտասարդությանը: Մեր երկրագնդի յուրաքանչյուր անկյունում գոյություն ունեն ուրույն դժվարություններ, խնդիրներ ու զարգացման ուղիներ: Իսկ ամենակարևորը՝ կան երիտասարդներ՝ լի ուժերով և լավատեսությամբ, որոնք պատրաստակամ են լուծել այդ խնդիրները: Մենք ցանկանում ենք նման երիտասարդներին ծանոթացնել միմյանց հետ, համախմբել այն մարդկանց, ովքեր կարող են փոխել աշխարհը՝ բայց ոչ թե «քարով և մահակով», այլ կառուցողական մոտեցմամբ:

 

Ի՞նչ մարտահրավերների հետ է բախվում երիտասարդությունը ժամանակակից աշխարհում ինքնակայացման հարցում: Ինչպե՞ս եք նրանց օգնում լուծել այդ խնդիրը:

Նրա շահերը հաճախ հաշվի չի առնվում, կամ դիտարկվում է միայն ամենավերջում: Երիտասարդությանը փորձում են փաթաթել այլոց մտքերը: Նա բախվում է այն բանի հետ, որ ամեն օր նրան գրոհում են կարծրատիպային և սուբյեկտիվ տեղեկատվությամբ: «Ամառային դպրոց» ծրագրի շրջականերում մենք անցկացնում ենք անկախ դասընթացներ: Օրինակ. 2015թ.-ին Համբուրգում տեղի ունեցած «Ամառային դպրոցի» շրջանակներում, երիտասարդները խոստովանեցին, որ մենք ունեցանք շատ արդյունավետ աշխատաժողովներ (workshop) «BreakingStereotypes» և «ConflictReconciliation» թեմաներով և որտեղ բոլորով միասին սովորում էինք լուծել խնդրահարույց իրավիճակներ և պայքարել կարծրատիպերի դեմ: «New Paradigm of Education» ծրագրերի շրջանակներում, մեր աշնանային ֆորումներում մենք փորձում ենք երիտասարդներին ներարկել հասարարակական պատասխանատվության զգացումը և վստահություն հաղորդել այն բանում, որ նրանք ի վիճակի են ազդել հասարակության կյանքի վրա ամենաբարձր մակարդակով՝ աջակցելով նրանց գաղափարներին՝ ինչպես խոսքով, այնպես էլ գումարով:

 

Երիտասարդության համար ամենից կարևոր ոլորտներից է կրթությունը՝ հատկապես բարձրագույն կրթությունը: Դա բավականին հետաքրքիր ոլորտ է, բայց միևնույն ժամանակ իր պահպանողականության պատճառով շատ երկրներում հետ է մնում տեխնոլոգիաների և, ընդհանուր առմամբ, կյանքի զարգացման տեմպերից: Ի՞նչ խնդիրներ կարող եք ընդգծել այս ոլորտից: Ի՞նչ է պակասում ժամանակակից կրթական համակարգին: Նմա՞ն են արդյոք այդ խնդիրները Եվրոպայում և հետխորհրդային տարածքում:

Այո, դուք իրավացի եք: Ժամանակակից կրթության պահպանողականության խնդիրը առկա է ինչպես Եվրոպահում, այնպես էլ հետխորհրդային տարածքում: Մենք նույնիսկ հատուկ նախագիծ ունենք՝ «Իմ երազանքի կրթությունը», որի շրջանակներում էլ հենց մենք դիտարկում ենք կրթության ոլորտի հետ կապված խնդիրները: Եվ հիմնական խնդիրը, ինչպես դուք ինքներդ նշեցիք Ձեր հարցի մեջ, կայանում է նրանում, որ կրթական համակարգը տարբեր երկրներում դժվար է հարմարեցվում շուկայի և կյանքի ժամանակակից պահանջներին: Բայց մենք նաև պետք է հասկանանք, որ դասական կրթությունը պարզապես ինֆորմացիա և գիտությունների ուսուցում չէ, այլև՝ ուղի, որով փոխանցվում է ազգային ժառանգությունը, մշակույթը և փորձը: Եկե՜ք օբյեկտիվորեն դատենք, թե ինչպես կարող է համակարգը արագ արձագանքել շուկայի արագ փոփոխվող տենդենցներին նման քանակությամբ գործառույթների և բարդ խնդիրների պարագայում: Այդ դեպքում, ինպես մեզ հայտնի է, ծնվում են ոչ ֆորմալ կրթության նոր ձևաչափեր՝ e-learning, լրացուցիչ կրթության ծրագրեր, կոնֆերանսներ, սեմինարներ, աշխատաժողովներ և այլն: Եվ այդժամ մեզնից ամենապրպտողները ընդհանրացնում են բոլոր առաջարկվող հնարավորությունները, և, ելնելով սեփական պահանջներից, դարձնում են իրենց կրթությունը ավելի անհատականացված և ամբողջական: Այլ հարց է երիտասարդներին աշխատանքով ապահովելը: Բայց սա և իրեն ուղեկցող խնդիրները պետք է արդեն լուծվեն պետական մակարդակով:

 

Մասնակցու՞մ են արդյոք Ձեր ծրագրերին հետխորհրդային տարածքի երկրների երիտասարդության ներկայացուցիչները և եթե մասնակցում են՝ ի՞նչ խնդիրներ են նրանց հուզում, ի՞նչ մարտահրավերների հետ են բախվում:

Այո, մեր միջոցառումներին, որպես օրինակ, մասնակցում է հետխորհրդային տարածքի երկրների երիտասարդությունը: Սովորաբար դրանք շատ լավ պատրաստված, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդներ են: Բնականաբար, նրանք որոշակիորեն տարբերվում են եվրոպական երիտասարդությունից, բայց նույն կերպ տարբերվում են ամերիկյան, ասիական կամ արաբական երիտասարդության ներկայացուցիչները: Մենք բոլորս տարբեր ենք և տարբեր մշակութային «բեքգրաունդ» ունենք: Այնուամենայնիվ, եթե խոսում ենք խնդիրների և մարտահրավերնեի մասին, ապա հիմական գծերով երկրագնդի յուրաքանչյուր անկյունից եկած մարդու համար էլ դրանք նմանություն ունեն:

 

Նախկին ԽՍՀՄ շատ երկրներում հիմնական խնդիրներից է հենց գործազրկության հարցը: Պատճառները շատ են՝ ծնելիության բարձր տեմպեր, նախկին խորհրդային արժեհամակարգի քայքայում, տնտեսական զարգացման ցածր տեմպեր և այլն: Արդյունքում նկատվում է հանցավորության, թմրանյութերի օգտագործման և այլ ապակառուցողական երևույթների ցուցանիշների աճ: Ինչպե՞ս կարող է երիտասարդությունը հարմարվել փոփոխված միջավայրին: Ինչպե՞ս գտնել սեփական տեղը և պահանջված լինել:

Սկսենք նրանից, որ խորհրդային արժեհամակարգը որ-մի կերպ չի ազդում աշխատանք գտնելու վրա: Իսկ թմրանյութերի և ալկոհոլի օգտագործումը ի հայտ է գալիս կյանքից չբավարարված լինելու, հոգեբանական խնդիրների և այլ պատճառներով: Այդ խնդիրների բացահայտումը և լուծումը բժիշկների գործն է: Ինչ վերաբերում է աշխատանքի տեղավորման հարցին, ապա այն, ըստ իս, ունի երկու հիմնական բաղադրիչ՝ պետության ճիշտ աշխատանք այդ ոլորտում և ինքնակատարելագործում: Փորձը ցույց է տալիս, որ աշխատանքի մեջ մենք պետք է լինենք մաքսիմալ բազմաֆունկցիոնալ: Բացի այդ, գործատուները պետք է թողնեն ձևավորված կարծրատիպերը և չվախենան մարդկանց մեջ ներդրումներ անել: Եվ, իհարկե, լեզուների իմացությունը և առողջ ամբիցիաները օգտակար կլինեն բոլորին:

 

Ձեր միջոցառումներին հանդիպում են տարբեր երկներից երիտասարդներ: Դուք շփվում եք նրանց հետ, նրանք շփվում են միմյանց հետ: Հետաքրքիր են ձեր դիտարկումները այն հարցի շուրջ, թե ինչպես է նրանց վրա ազդում իրենց երկրների երիտասարդական քաղաքականությունը, քանի որ այն ամենուր տարբեր է:

Իմ կարծիքով, աշխարհում այժմ գոյություն ունի երկու ծայրահեղություն՝ որոշ երկրներում հասարակությունը չափազանց բաց է, երիտասարդական քաղաքականությունը ուղղված է նրա վրա, որ ինտեգրի երիտասարդությանը միջազգային տարածության մեջ, իսկ այլ երկրներում այդ հարցում հավատարիմ են մնում պահպանողական դիրքորոշմանը: Դժվար է ասել՝ որն է ճիշտ և որը՝ սխալ: Երևի թե պետք է այս երկուսի մեջ խելամիտ միջինը գտնել:Մի կողմից՝ չարժի քանդել սեփական մշակույթը և անհատականությունը գոլբալիզացիոն ճնշման ներքո: Իսկ մյուս կողմից՝ խիստ ավանդական սահմանափակումները կարող են լուրջ խոչընդոտ դառնալ մյուս քաղաքակրթությունների ճիշտ ընկալման ճանապարհին: Ինպե՞ս պահել այդ հավասարակշռությունը: Սա այն հիմնական խնդիրներից է, որ մենք փորձում ենք լուծել մեր միջոցառումների ժամանակ:

 

Հոկտեմբերին, եթե չեմ սխալվում, Բարսելոնայում տեղի կունենա «Youth Time» գլոբալ ֆորումը: Ի՞նչ ֆորում է սա, ի՞նչ խնդիրներ են այնտեղ քննարկվելու և ինչի՞ն է հատկացվելու ժամանակը:

Ֆորումը տեղի կունենա հոկտեմբեր վերջին՝ 28-31-ը: «YouthTimeGlobalForum»-ը մեզ համար նոր նախագիծ է: Մինչ այդ մենք հինգ տարի շարունակ աշնանը անցկացնում էինք «Ռոդոսյան երիտասարդական ֆորում»: Այժմ, կարծում եմ, մեր թիմը բավականաչափ փորձ ունի, որպեսզի կարողանա խորացված օգնություն ցուցաբերել կոնկրետ տեղական խնդիրների կապակցությամբ, ազդել աշխարհի դրական զարգացման վրա՝ տեղերում օգնելով երիտասարդներին: YouthTimeGlobalForum»-ի հիմնական տարբերությունը «RhodesYouthForum»-ից կամ որևէ այլ երիտասարդական ֆորումից կայանում է նրանում, որ նախկինում մենք փորձում էինք մասնատել խնդիրները և հավաքել երիտասարդներին, որպեսզի նրանք գտնեն դրանց լուծման ուղիները: Այժմ մենք կկենտրոնանանք կոնկրետ քաղաքներում կոնկրետ խնդրների վրա: Այս տարի դա Իսպանիան է՝ Բարսելոնան: Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Իսպանիայում կան բազում շատ լավ կրթված մասնագետներ, բայց այդ նույն ժամանակ՝ գործազրկության վիթխարի տոկոս՝ հատկապես երիտասարդների շրջանում: Մենք որոշեցինք օգնել մեր ընկերներին և «YouthTimeGlobalForum»-ի շրջանակներում հավաքել տաղանդավոր երիտասարդ առաջնորդների միջազգային խումբ և փորձել միասին մտածել՝ ինչպես օգնել Իսպանիայի, մասնավորապես՝ Բարսելոնայի երիտասարդությանը:

Մյուս տարի կլինի մեկ այլ երկիր, այլ խնդիրներ և այլ լուծումներ: Եթե դուք ունեք հետաքրքիր կրթական կամ երիտասարդության գործազրկության հետ կապված խնդիրների լուծման ծրագիր, բարի գալուստ մեր շարքերը: Բոլոր մանրամասները կարող եք գտնել այստեղ՝ www.youth-time.org

Արշալույս Մղդեսյան` հատուկ Dalma News-ի համար