Երևանում հոկտեմբերի 3-ին կայանալու է կիսամարաթոն, որը խոստոնում է դառնալ աննախդադեպ իր մասնակիցների ցուցակով և քանակով: Այդ մասին «Арменпресс»-ի լրագրողի հետ զրույցում նշել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիաի նախագահ, Եվրոպայի հեռացատկի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը: Կիսամարաթոնին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչները; Միջոցառումը կկայանա հոկտեմբերի 3-ին և բաղկացած կլինի չորս մրցափուլերից՝ 21.1 կմ, 10 կմ, 2.1 կմ, երեխաների վազք:

«Շատ ուրախ եմ նորից հայտնվել Հայաստանում: Երևանում մարաթոն անցկացնելն իմ երազանք էր: Դա կարևոր է ոչ միայն մարմնամարզության համար, այլ նաև զբոսաշրջության զարգացման համար: Վստահ եմ, որ Երևանի միջազգային կիսամարաթոնը շատ հյուրեր կներգրավվի աշխարհի տարբեր երկրներից»,-նշել է հանրահայտ սպորտսմենը:

Ռոբերտ Էմմիյանը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր աջակցել են գաղափարը, հատուկ ընդգծելով Աքբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարին և Երևանի քաղաքապետարանին:

«Նպատակը կայանում է Երևանի հիշարժան վայրերով մարաթոնյան վազքի կազմակերպումը: Ես իմ բոլոր կապերը կօգտագործեմ մանսակիցների ներգրավվելու համար: Ինքս նույնպես կմասնակցեմ, որպես ոգևորեմ մարդկանց անձնական օրինակով: Մարմնամարզությունը եղել և մնում է սպորտի թագուհին»,-նշել է Էմմիյանը:

Ապագայում նպատակներ կան Երևանի միջազգային կիսամարաթոնի ամբողջականի վերածելու: 2016թ.-ի ապրիլին վազքի մրցաշարեր կանցկացվեն ՀՀ-ի բոլոր մարզերում: