Illustration: huaweiarmenia.am

Արդյոք կարո՞ղ ենք պատկերացնել, որ մի օր Երևանը կդառնա «խելացի քաղաքների» ընտանիքի մի մասը: Անշուշտ: Եվ դժվար թե դա ընկալվի որպես մի ինչ-որ անհնարին բան, քանի որ Հայաստանն այսօր համարվում է զարգացած IT ոլորտով երկիր և «smart» նախագծերի դարբնոց: Եվ վերջին տարիների ընթացքում այդպիսի մեկ ծրագիր չէ, որ ներկայացվել է և հավանություն ստացել իշխանությունների կողմից: Հարցը միայն նրանում է, թե ե՞րբ դա իրականություն կդառնա. ճանապարհը դեպի «հիանալի հեռուն» փշոտ է և թանկ արժե:

Այսօր աշխարհում ավելի քան 2500 քաղաքներ են իրականացնում «խելացի քաղաքի» հայեցակարգը: Դրանց թվում են Նյու-Յորքը, Ստոկհոլմը, Սեուլը, Վատերլոոն, Օնտարիոն, Թայբեյը, Գլազգոն, Սինգապուրը, Բարսելոնան և այլ մեգապոլիսներ, որոնք աստիճանաբար ներդնում են նորարարական էկոհամակարգեր, կառավարման ավտոմատ համակարգեր: Կցանկանայինք, որպեսզի Երևանը նույնպես հայտնվեր այդ տողում և հնարավորինս շուտ, սակայն դեռևս դրանք միայն պլաններ են

Երևանում կստեղծվի ապագայի այգի

«Գալակսի» ընկերությունների խումբը IT ոլորտի ներկայացուցիչների հետ համատեղ, նախատեսում են Երևանում կառուցել առաջին տարածաշրջանային Նորարարությունների և տեխնոլոգիաների այգին: Նախագծի պլանավորումը տարվել է երկու տարուց ավելի, իսկ տվյալ մասշտաբային նախագծի մանրամասները շուտով կհրապարակվեն: Այգին կդառնա ավելի քան 6 հազար առաջատար մասնագետների աշխատանքի վայրը, ովքեր կնպաստեն տեխնոլոգիական և նորարարական որոշումների ներդրմանը տնտեսության առաջատար ոլորտների մեջ:

Կազմակերպիչները խոստանում են, որ Նորարարությունների և տեխնոլոգիաների այգին կտարբերվի իր յուրահատկություններով և մասշտաբով: Այգին, որը կառուցվում է Երևանում, կդառնա առաջին այգին տարբեր ուղղություններով ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների այգիների մեջ՝ դրանում ներկայացված IT ոլորտի և աշխարհագրական կազմակերպությունների տեսանկյունից:

Մասնավորապես, Նորարարությունների և տեխնոլոգիաների այգու առաքելության հիմքում ընկած է «էկոհամակարգի» ստեղծումը, որը նորարարություններ է ծնում մասնաճյուղային ընկերությունների և կրթական, հետազոտական ինստիտուտների կոոպերացիայի և ներգրավման եղանակով, ինչպես նաև կառույցների, որոնք մշակում են զարգացման մասշտաբային ծրագրեր:

Այգում նաև ներկայացված են լինելու ստարտափներ և վենչուրային ֆոնդեր, իրականացվելու են ինկուբացիոն և ասկելերացիոն ծրագրեր: Մի խոսքով, այգին հավակնում է դառնալ այն վայրը, որտեղ IT տեխնոլոգիաների ներդրումը առանցքային ոլորտներում կսահմանի ապագա սերնդի նորարարական ապրանքները և սպասարկման կենտրոնները՝ դառնալով Հայաստանի և հայկական նորարարական մտքի այցեքարտն աշխարհում:

Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ ընկերություններ, որոնք մասնագիտանում են ապագայի տեխնոլոգիաներում, ներկայացրել են տարբեր ծրագրեր՝ Հայաստանում այդպիսի այգիների, ինժեներական քաղաքների ստեղծման ուղղությամբ: Մի քանի տարի առաջ «Ինժեներական քաղաք» նախագիծը հավանության արժանացավ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, և դրա համար նույնիսկ վայր էր ընտրվել՝ Բագրևանդի փողոցի վրա, երեք հեկտար տարածությամբ: Այդ ժամանակ կառավարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ «Ինժեներական քաղաքի» գլխավոր խնդիրն է դառնալու Հայաստանը դարձնել երկիր, որը կարտահանի ինժեներական և բարձր տեխնոլոգիական ապրանքներ և ծառայություններ համաշխարհային շուկա: Ըստ մտահաղացման, նախագծի շրջանակներում պատրաստվելու են 1500 IT մասնագետներ, ստեղծվելու է 2000 աշխատատեղ, հիմնվելու են մոտ 20 IT ընկերություններ: Սակայն, քանի որ Կարեն Կարապետյանի տեխնոկրատների կառավարությունը արդեն պատմություն է, և այն ժամանակ էլ նրանք հայտարարում էին, որ «Smart City» գաղափարը չունի ժամանակային սահմաններ, իսկ «խելացի քաղաքի» հայեցակարգի ներդրումը տևական գործընթաց է», ապա հասկանալի էլ չէ, թե այդ նախագծերից որո՞նք և ե՞րբ են իրականացվելու:

Ինչպե՞ս էր ամեն ինչ սկսվում

Ելքային կետը խելացի քաղաքի ճանապարհին կարելի է համարել 2017 թ․ հոկտեմբերի 23-ը, երբ Երևանի քաղաքապետարանը, Վիվա-Սել ՄՏՍ ընկերությունը և Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը եռակողմանի հուշագիր ստորագրեցին համագործակցության մասին, դրանով իսկ արտահայտելով պատրաստակամությունը համատեղ ջանքերով աջակցել «Երևան-խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրականացմանը:

Այն ժամանակ դեռ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստակամություն հայտնեց «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի ջանքերով կազմակերպել կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ, որոնք կնպաստեն նորարարական որոշումների մշակմանը՝ քաղաքային տնտեսության կառավարման բոլոր ոլորտներում: Իր հերթին Վիվա-Սել ՄՏՍ ընկերությունը սոցիալական ներդրումների իր ծրագրով կաջակցի համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնք նախատեսված են «Երևան՝ խելացի քաղաք» նախագծով, որոնք կնպաստեն Երևանի հետագա զարգացմանը նորարարական ինֆրակառուցվածքների ստեղծման միջոցով. «Հնարավոր չէ պատկերացնել ժամանակակից քաղաքը առանց ինֆրակառուցվածքի, որը հիմնված կլինի ժամանակակից տեխնիկական լուծումների վրա:

Դժվար է գերագնահատել տեղեկատվական և հեռուստահաղորդակցային տեխնոլոգիաների դերը քաղաքային տնտեսության զարգացման գործում: Այդ տեխնոլոգիաները պետք է ծառայեն քաղաքի բնակիչներին՝ ապահովելով առավել հարմարավետ պայմաններ»,- հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Illustration: huaweiarmenia.am

Նույն թվականին, Երևանում Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի և IT տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային հայտնի «Huawei technologies» ընկերության փոխտնօրեն Ցաո Չունի հանդիպման ընթացքում հուշագիր ստորագրվեց «Խելացի քաղաք» պիլոտային նախագծի իրականացման մասին: «Խելացի քաղաքը»՝ դա Huawei չինական ընկերության գաղափարն է, որի նպատակն է տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների միջոցով (ՏՀՏ) քաղաքային կյանքը դարձնել առավել հեշտ, մատչելի, անվտանգ և ապահովել մատակարարվող մունիցիպալ ծառայությունների առավել բարձր մակարդակ: Խելացի քաղաքի հայեցակարգի հիմքում ընկած է քաղաքի կառավարման ինտելեկտուալացման հայեցակարգը:

Այսօր, այդ օրվանից մեկ ու կես տարի անց, ինչպես նաև «թավշյա հեղափոխությունից» և քաղաքապետարանի նոր ղեկավարության ընտրությունից հետո դժվար է ասել, արդյոք այս պատվախնդիր, ժամանակակից իրականությանը համապատասխանող մտահաղացումները կյանքի կկոչվեն: Ինչպես հաջողվեց պարզել Dalma News-ին, դեռևս խոսքը տարբեր կոնֆերանսների և մասնագետների հանդիպումների անցկացման մասին է՝ նպատակ ունենալով բացահայտել քաղաքային տնտեսության այս կամ այն ոլորտում առկա խնդիրները, որոնց հիման վրա էլ իրականացվելու է հայեցակարգը, որը հնարավոր է մի օր կբերի մեզ խելացի քաղաքի: Սակայն, դեռևս դրանք միայն պլաններ են…

 

Լինա Մակարյան