Մի քանի օր անց Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հայ ընտրողներից շատերը հույս ունեն, որ իրենք դեպի լավն են փոխելու իրավիճակը: ՀՀ-ում նախընտրական քարոզարշավի ընթացքին հետևում են նաև Ռուսաստանում: Այս օրերին Հայաստանում գտնվող ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը այն մարդկանցից է, ով անտարբեր չէ այդ քարոզարշավի արդյունքներով: Dalma News-ի հետ զրույցում նա ներկայացրել է իր կանխատեսումները, ինչպես նաև պատասխանել է այն հարցին, թե որքանով է Ռուսաստանի գործոնը փոխկապակցված խորհրդարանական ընտրությունների հետ:

– Վլադիմիր Անատոլևիչ, դուք Հայաստանում էիք գտնվում այս տարվա մարտին, երբ վարչապետը և նախագահը որոշեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այն ժամանակ Դուք նշեցիք, որ ընտրությունները լավ առիթ են հայկական քաղաքական համակարգը վերբեռնելու համար: Դուք դեռ այդպե՞ս եք կարծում:

–  Այո, իհարկե: Ես չէի պնդում, որ այս ընտրությունները, անշուշտ, վերբեռնելու են Հայաստանի քաղաքական համակարգը, սակայն դրանք իսկապես լավ առիթ են դրա համար: Հարցն այն է, թե արդյո՞ք հայկական էլիտաներն ու հասարակությունը կկարողանան դա անել: Իրականում սա բավականին դժվար գործընթաց է: Հիմնական խնդիրն այն է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները, թերևս, այս երկրի հետխորհրդային պատմության մեջ ամենակարևոր ընտրություններն են, քանի որ 1990 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո հայ հասարակությունը երբևէ այսքան պառակտված, բևեռացված ու  շփոթված չի եղել:

Քանի որ նախորդ դարերի և տասնամյակների ընթացքում, երբ հայ հասարակության առջև որպես հայ ժողովուրդ և հայկական պետականություն գոյատևման խնդիր էր դրված իսլամական հարևանների ճնշման ներքո, հասարակությունը համախմբվում էր: Հայերը ներդաշնակորեն պայքարել են իրենց անկախության համար, և պետք է ասել, որ վերջին երկու հարյուրամյակում հայկական պետականության պահպանումն ու զարգացումն ապահովել է նախ՝ Ռուսական կայսրությունը, ապա՝ ԽՍՀՄ-ը: Ինչ վերաբերում է արդեն նոր Ռուսաստանին, ապա նա ոչ միայն ճանաչել է ինքնիշխան Հայաստանը, այլև աջակցել է Արցախին 1992-1994թթ. անկախության համար մղվող պայքարում:

– Այսինքն՝ կարծում եք, որ Ռուսաստանը այսօր և՞ս կարևոր գործոն է Հայաստանի քաղաքական կյանքում: Այդ դեպքում ինչու՞ Ձեր երկրի դիրքորոշումն այս պահին ընդհանրապես չի արտահայտվում այնպիսի կարևոր իրադարձության ընթացքում, ինչպիսիք են խորհրդարանական ընտրությունները: Օրինակ՝ Արևմուտքի դիրքորոշումը քաջ հայտնի է՝ այն սատարում է Հայաստանում գործող կառավարությանը: Վերջերս ամերիկացի քաղաքագետները հատուկ ֆորում անցկացրին հայ քարոզիչների համար: Հայտնի է նաև, թե որ քաղաքական կուսակցությունները, լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպություններն են ֆինանսավորում ստանում արևմտյան կառույցներից: Իսկ Ռուսաստանն ընդհանրապես տեսանելի չէ Հայաստանի քաղաքական դաշտում: Ոմանք կարծում են, որ Ռուսաստանը սատարում է Նիկոլ Փաշինյանին, մյուսները` նրա հիմնական հակառակորդ Ռոբերտ Քոչարյանին: Ինչպիսի՞ն է դրությունը իրականում:

– Նախևառաջ պետք է հասկանալ, որ ժամանակակից Հայաստանն ու Ռուսաստանը սկզբունքորեն նոր պետություններ են: Սրանք երկրներն են, որոնք այսօր մեծապես կախված են համաշխարհային «ուժային կենտրոններից», երկրներ, որոնցում էլիտաները չունեն իրենց երկրի ազգային շահերի միասնական գիտակցում: Այսինքն՝ այսօր Ռուսաստանի Դաշնությունում շատ տարբեր քաղաքական ուժեր կան, այդ թվում՝ արևմտամետ ու հակահայկական: Բարեբախտաբար, սոցիոլոգիական գիտությունը քնած չէ, և այն վկայում է, որ ռուս ժողովրդի մեծամասնությունը (ռուսների ավելի քան 80%-ը) Հայաստանը համարում է իրենց ամենամոտ դաշնակիցը՝ Բելառուսի հետ միասին:

Սակայն ռուսական էլիտան հաճախ չի լսում ժողովրդի կարծիքը: Ինչպես Հայաստանում, ռուսական էլիտայի մի մասը նայում է դեպի Արևմուտք, մի մասը`Ռուսաստան, մյուս մասը` ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ: Եթե ​​խոսենք ուղղակիորեն երկրի ղեկավարության մասին, ապա, օրինակ, Ռուսաստանի նախագահը, ըտս իս, սխալ է համարում Հայաստանին ինչ-որ բան առաջարկելը՝ համարելով, որ ընտրությունները պետք է անցնեն բացարձակ մաքուր իրավիճակում՝ որպես բուն հայ ժողովրդի կամքի դրսևորում:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի ներկայությանը Հայաստանի քաղաքական դաշտում խորհրդարանական ընտրությունների նախօրեին, ապա այն անկասկած առկա է այս հարթակում՝ որպես գործոն, որպես շատ քաղաքական ուժերի դիրքորոշում: Օրինակ, չորեքշաբթի Երևանում անցկացվեց Եվրասիական փորձագիտական ​​ակումբի կլոր սեղան, որի ընթացքում միջոցառման գրեթե բոլոր մասնակիցները խոսեցին Հայաստանի և Ռուսաստանի սերտ միության անհրաժեշտության մասին:

– Կլոր սեղանի ժամանակ Դուք ասացիք, որ հայ հասարակությունը պառակտված է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի սկզբունքով՝ ՌԴ հետ սերտ դաշինքի ձգտող ուժերի և տարբեր հիմնավորումներով դրանից հեռանալու ձգտող ուժերի: Այս պառակտումը սրվում է այսօր շարունակվող ռազմական սպառնալիքի պատճառով, երբ Ադրբեջանը և Թուրքիան ձգտում են աստիճանաբար մեծացնել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում և գրավել հայկական որոշ տարածքներ: Ո՞րը պետք է լինի 21-րդ դարում Հայաստանի և Ռուսաստանի միջև գործընկերության և դաշինքի բանաձևը:

– Ենթադրում եմ, որ հայ-ռուսական դաշինքի կողմնակիցների առջև այսօր երեք գերխնդիր է դրված:

Առաջին խնդիրը խաչաձև կապերի ամրապնդումն է Ռուսաստանի և Հայաստանի սոցիալական և քաղաքական խմբերի միջև, որոնք կողմ են այս երկու երկրների դաշինքի և ռազմավարական փոխգործակցության ամրապնդմանը: Երկրորդ խնդիրն է` ձգտել ապահովել, որ այդ խմբերի հնարավորինս շատ ներկայացուցիչներ լինեն մեր երկրների ուժային կառույցներում (Հայաստանում ռուսամետ քաղաքական գործիչներ և Ռուսաստանում՝ հայամետներ): Եվ երրորդ` Հայաստանի առաջատար քաղաքական կուսակցությունների ներկայիս կարգախոսներին և ծրագրերին համահունչ ավանդական արժեքների պահպանումն է:

Ի՞նչ միջոցներ պետք է օգտագործել այս խնդիրները լուծելու համար: Առաջին միջոցը մեր ժողովուրդների ակտիվ քաղաքացիական դիրքն է, ովքեր անկեղծորեն հետաքրքրված են ռազմավարական գործընկերությամբ: Երկրորդը` մեր երկրներում բոլոր ուժերի միավորումն է, որոնք ձգտում են երկու երկրների գործընկերությանը: Երրորդը՝ ՀՀ-ում և ՌԴ-ում համապատասխան ազգանպաստ առաջնորդների որոնումն ու աջակցությունն է, որոնք կապված չեն արևմտյան կառույցների և արևմտամետ նախագծերի հետ:

Այս առաջադրանքները բավականին բարդ են: Ռուսաստանում դրանց իրականացումը բարդանում է նրանով, որ այսօր մեր երկրում ժողովրդական զանգվածները բավականին պասիվ են. ժողովուրդը գործնականում դուրս է մնում արտաքին քաղաքականությունից, իսկ Ռուսաստանի բյուրոկրատիային ժողովրդի կարծիքը գործնականում չի հետաքրքրում: Ավելին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նոր Ռուսաստանում վարչական համակարգի վերականգնումը խոչընդոտում է ժողովրդականություն վայելող քաղաքական շատ նախաձեռնություններ՝ անտեսելով ռուսական տարբեր հասարակական կազմակերպությունների և նույնիսկ ՌԴ-ում հայկական սփյուռքի՝ հայ հասարակության հետ փոխգործակցության ակտիվացման ձգտումները: (Այնուամենայնիվ, այսօր Հարավային Կովկասում խաղաղ գործընթացն ապահովում են միայն ռուս խաղաղապահները և այլևս ոչ ոք):

Այս խնդիրների իրականացումը բարդ է նաև Հայաստանում, քանի որ ՀՀ-ում ռուսամետ ուժերը ցրված են և այսօր ավելի շատ կենտրոնացած են իշխանության համար պայքարի, այլ ոչ թե համազգային շահերի պաշտպանության վրա: Այսօր Հայաստանի քաղաքականության մեջ շատ են հույզերը, անձնական հավակնությունները և նեգատիվը, իսկ կառուցողական գործողությունները շատ քիչ են:

Այս համատեքստում ես նախընտրական շրջանը ընկալում եմ որպես Հայաստանում ռուսամետ և այլ ողջամիտ ուժերի միավորման համար լավ առիթ:

– Ինչպե՞ս կարող են Հայաստանում քաղաքական ուժերը միավորվել հայ հասարակության մեջ լուրջ տարաձայնությունների պայմաններում: Այսօր նույնիսկ ռուսամետ կուսակցությունները չեն կարողանում միավորվել նախընտրական քարոզարշավի ընթացքում: Շատ կուսակցություններ ընդհանրապես հեռացան ընտրարշավից՝ չկարողանալով միավորվելով:

– Դուք բացարձակապես ճիշտ եք: Ընդդիմության միավորվելու անկարողությունը շատ վատ է հայ հասարակության համար: Պետք է փորձել հաղթահարել այս խնդիրը ընտրություններին նախորդող ժամանակահատվածում: Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ փոխգործակցության ամրապնդման կարգախոսի ներքո ընտրություններին մասնակցող հիմնական քաղաքական կուսակցություններն ու դաշինքները պետք է բացահայտ հայտարարեն դրանց համախմբման և նախընտրական կոալիցիայի ստեղծման մասին, օրինակ` «Նոր ուժեղ Հայաստան», ինչպես նաև հայ ընտրողին ներկայացնեն ապագա հնարավոր ղեկավարության թեկնածուներին:

Այսպես, եթե «Իմ քայլը» դաշինքը պահպանի խորհրդարանում իր առաջատար դիրքը և երկրի կառավարություն կազմելու իրավունքը, կարևոր է, որ նոր կառավարությունում ընդգրկվեն նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքից, «Պատիվ ունեմ» դաշինքից կամ նույնիսկ Հայկ Բաբուխանյանի «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումից, որը չի մասնակցում ընտրություններին, սակայն առաջ է քաշում շատ հետաքրքիր նախաձեռնություններ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման համար: Ինչու՞ արդեն չհայտարարել, որ կոալիցիան որպես ՀՀ ապագա արտաքին գործերի նախարար է տեսնում, օրինակ, Տիգրան Ուրիխանյանին, երիտասարդության հարցերով ապագա նախարար՝ Արման Ղուկասյանին, իսկ որպես ապագա վարչապետի թեկնածու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից որևէ  մեկին:

Շատ կարևոր է, որ ՀՀ նոր կառավարությունը, որը կձևավորվի այս տարվա հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, ունենա ավելի շատ նախարարներ, որոնք վճռական են Հայաստանը Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության հետ մերձեցնելու գործում:

Մյուս կողմից, «Նոր ուժեղ Հայաստան» կոալիցիան պետք է պարտավորվի ապահովել, որ 2021 թվականի հունիսին կամ ավելի ուշ ընդդիմադիր կուսակցությունների հաղթանակի դեպքում հաջորդ կառավարությունը պորտֆելներ ստանա, ներառյալ՝ «Իմ քայլը» ընտրական դաշինքի ներկայացուցիչները: Առնվազն նրանք, ովքեր ապացուցել են երկրի, այլ ոչ թե իրենց համար աշխատելու ունակությունը:

– Չե՞ք կարծում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի միավորումը գործնականում անհնար է: Դա շատ դժվար է պատերազմի արդյունքում Հայաստանին հասցված արտաքին սպառնալիքների և վնասների աճող մասշտաբի իրավիճակում: Շատ դժվար է նաև մի իրավիճակում, երբ հայ հասարակության մի մասը դժգոհ է Փաշինյանի կառավարությունից, իսկ մյուսը՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունից:

– Կարծում եմ, որ հենց ընտրությունների շրջանում է, որ բոլոր առողջ ուժերը պետք է հաղթահարեն զգացմունքները, հակառակորդների նկատմամբ թշնամանքը և իրենց երկրին առաջարկեն կառուցողական ծրագիր և ազգային միավորման քաղաքական կուրս: Հակառակ դեպքում, ՀՀ պետականության թուլացման և ինքնիշխանությունը պաշտպանելու դրա անկարողության հետ կապված իրավիճակը կարող է միայն վատթարանալ: Միավորման ճանապարհը Հայաստանում հունիսի 1-ից ոչ ուշ Համահայկական կլոր սեղան ստեղծումն է` առավելագույն թվով քաղաքական կուսակցությունների և շարժումների և Գարեգին Բ կաթողիկոսի ու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մասնակցությամբ:

Այդ կլոր սեղանի շրջանակներում պետք է հայտարարվի Հայաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության նոր հայեցակարգ, Հայաստանում ազգային ինքնիշխանության և քաղաքակրթական ինքնության ապահովման ռազմավարություն, երկրի քաղաքական համակարգի նախագահական մոդելին Հայաստանի վերադարձի հայեցակարգ, տնտեսական արդիականացման հայեցակարգ և այլն:

Կարևոր է նաև, որ կլոր սեղանի մասնակիցների կողմից մշակված Գործողությունների ծրագիրը ուղղված լինի ոչ միայն քաղաքական կուսակցությունների և շարժումների անմիջական շահերի, այլ նաև հեռանկարային ազգային նպատակների իրականացմանը, որոնք պետք է նշվեն ոչ ավանդական կարգախոսներով, օրինակ, “Միավորում, մոբիլիզացիա, արդիականացում»: Առանց Հայաստանում բոլոր քաղաքական ուժերի համախմբման, առանց բնակչության մոբիլիզացիայի և դրան հաջորդող տնտեսական և քաղաքական համակարգի արդիականացման անհնար է պահպանել և ամրապնդել հայկական պետականությունը:

Այժմ անհրաժեշտ է անցնել կառուցողական օրակարգի և էլիտաների համախմբման ու երկիրը կառուցողական ծրագրերի շուրջ համախմբելու իրական աշխատանքի՝ առանց սպասելու խորհրդարանական ընտրությունների ավարտին: Ժամանակն է ինչ-որ բանի «դեմ» կարգախոսներից անցնել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը միավորելու «կողմ» կարգախոսներին՝ Ռուսաստանի Դաշնության հետ ավելի սերտ դաշինքի միջոցով:

Լինա Մակարյան