BP ընկերությունը նախօրեին վերականգնել է գազի արդյունահանումը Կասպից ծովի ադրբեջանական հատվածի Շահ Դենիզ խոշորագույն գազային հանքավայրում, որը մինչ այդ դադարեցվել էր հորատման պլատֆորմի պրոֆիլակտիկ աշխատանքների հետ կապված: Ինչպես հայտնում է «Trend»-ը, պլատֆորմի ամբողջական հզորությամբ վերակործարկումը տեղի է ունենալու աստիճանաբար:

Շահ Դենիզի պաշարները գնահատվում են 1.2 տրիլիոն խմ գազի սահմաններում: Շահ Դենիզ ծովային հանքավայրի շահագործման մասին պայմանագիրը ստորագրվել է 1996թ.-ի հունիսի 4-ի:

2015թ.-ի առաջին կիսամյակում Շահ Դենիզում արդյունահանվել է 5.2 միլիարդ խմ գազ և 1.2 միլոն տոննա կոնդենսատ(մոտ 9.8 միլիոն բարել)`նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4.75 միլիարդ խմ գազի և 1.12 միլիոն տոննա արդյունահանված կոնդենսատի համեմատությամբ: