Կարանտինային ռեժիմը ամբողջ աշխարհում մի շարք տնտեսական և սոցիալական բնույթի խնդիրների առաջացման պատճառ դարձավ: Փակվեցին բազմաթիվ ձեռնարկություններ, զգալիորեն տուժեցին զբոսաշրջության և ժամանցի ոլորտները: Ստեղծված իրավիճակը հանգեցրեց գործազրկության կտրուկ աճի: Անհրաժեշտություն առաջացավ ավելացնել պետական աջակցությունը ոչ միայն բիզնեսին, այլ նաև բնակչության տարբեր շերտերին:

Սակայն այնտեղ, որտեղ պետությունը չի հասցնում, օգնության են գալիս հասարակ քաղաքացիները, որոնք իրենց անձնական միջոցներով թոշակառուների և կարիքավոր ընտանիքների համար գնում են դեղորայք և պարենային մթերքներ: Հայաստանում COVID-2019 պանդեմիայով ստեղծված պայմաններում ծանր սոցիալական իրավիճակում հայտնված մարդկանց աջակցության նման նախաձեռնության մասին տեսանյութ է տարածել Ղազախստանի գլխավոր տեղեկատվական «Խաբար 24» հեռուստաընկերությունը:

Տեսանյութի հերոսուհին մեր գործընկերն է՝ VERELQ տեղեկատվական-վերլուծական կայքի լրագրող Լիա Խոջոյանը, որը օգնում է մարդկանց կարանտինի գրեթե առաջին իսկ օրերից: Այն բանից հետո, երբ VERELQ խմբագրության էլեկտրոնային հասցեին սկսեցին նամակներ գալ օգնության բազմաթիվ խնդրանքներով, Լիան իր նախաձեռնությամբ սկսեց միջոցներ հավաքել, ինչին միացան գործընկերներն ու ընկերները:

Մանրամասները` տեսանյութում: