2050թ-ին Հայաստանի բնակչության 33.1%-ը կլինեն թոշկառուներ, այսինքն` 60 տարեկանից բարձր: Այսպիսի եզրակացության են եկել Global Age Watch Index 2015-ի թոշակառուների համար ամենաբարենպաստ երկրների ինդեկս կազմող խումբը:

Հայաստանը այդ ցուցակում 43-րդն է: 2014թ-ի տվյալներով` Հայաստանում միայն 16.3%-ն են 60 տարեկանի բարձր: 2030թ-ին նրանց թիվը կավելանա 23.8%-ով, իսկ 2050թ-ին ` կհասնի 33.1%-ի:

Հետազոտությունը կատարել է HelpAge International բրիտանական իրավապաշտպան կազմակերպության կողմից: Ռեյտինգը կազմվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական դեպարտամենտի տրամադրած վերջին տվյալների հիման վրա: Համաձայն այս տվյալների` մոլորակի վրա տարեցների թիվը ընդհանուր առմամաբ երկու անգամ կավելանա ընդամենը 35 տարվա ընթացքում:

«Աշխարհը ծերանում է: Ծնելիության նվազման և կյանքի միջին տևողության աճման պայմաններում, մոլորակի վրա ապրող 60-ից բարձր տարիքի մարդկանց քանակը կաճի` ասվում է զեկույցում: 2050թ-ին աշխարհի բնակչության 21.5%-ը կլինի 60 տարեկանից բարձր` 2,09 մլրդ. մարդ: Այսօրվա երիտասարդությունը կլինի պատմության մեջ ամենամեծ տարեցների խումբը: Արդնե 2015թ-ին մոլորակի վրա նրանք 901 մլն. են, դա մոլորակի բնակչության ընդհանուր քանակի 12,3%-ն է կազմում (հիմա ավելի քան 7մլրդ.), 2030թ-ին այդ թիվը կաճի մինչև 1,4մլրդ. մարդ (16,5%), 20502.-ին` 2մլրդ. (21,5%)»:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ 35 տարի անց Ռուսաստանը կհայտնվի այն երկրների թվում, որտեղ, Եվրոպական այլ երկրների հետ համեմատած, ամենաքիչ քանակն են կազմելու 60-ից բարձր բարդիկ` 28,8%: Թեև այդ ժամանակ Ռուսաստանի բնակչության թիվը զգալի կկրճատվի: Համեմատության համար` Բելոռուսը այդ ցուցակում զբաղեցրել է 64-րդ տեղը, Տաջիկստանը` 58-րդ, Ղրղզստանըէ 51-րդ, Ուրուգվայը` 27-րդ:

Global Age watch Index 2015-ի ռեյտինգում բրիտանացի իրվապաշտպանները երկրները համեմատում են ոչ միայն տվյալ երկրի ողջ բնակչության մեջ 60 տարեկան մարդկանց քանակով, այլև ըստ կյանքի որակի: Ռեյտինգը ներառում է աշխարհի 98 երկիր, դրանք տեսակավորված են ըստ առողջապահության վրա պետության ծախսերի, մատուցվող ծառայությունների որակի, աշխատող տարեցների քանակի և այլ գործոնների: