Երևանում վառվեցին ամանորյա տոնածառի լույսերը` Հայաստանը պատրաստ է դիմավորել նոր 2019 թվականը: Երկրի գլխավոր հրապարակում առաջին անգամ վերջին 13 տարիների ընթացքում նոր անտառային գեղեցկուհի է «աճել»` 37 մետր բարձրությամբ: Տոնածառը զարդարված է, ոչ շատ, ոչ քիչ, 1500 խաղալիքներով և 200 կմ լուսադիոդային լուսաշղթայով:

Հայկական մայրաքաղաքի փողոցներում սավառնում է անսովոր տոնական ոգին` հագեցած ամանորյա հոգսերով և վառ տպավորություններով: Քաղաքը, ինչպես և ամբողջ երկիրը, սպասում են 2019 թվականին, որին մնացել են հաշված ժամեր:

Dalma News-ի թղթակիցը իր տեսախցիկով անցավ Երևանի ամանորյա փողոցներով, որպեսզի անմահացնի անցնող տարվա վերջին ակնթարթները: