2018 թվականին Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում Ձմեռային օլիմպիական խաղերը դեռևս չսկսված, այն արդեն իսկ բուռն բանավեճերի ու ճակատագրական որոշումների տեղիք է տվել՝ մտնելով համաշխարհային սպորտի պատմության մեջ ոչ միայն որպես սպորտային մրցակցության,այլև քաղաքական դիմակայության հարթակ: Ինչ ասես արժե Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշումը՝ Ռուսաստանի հավաքականի խաղերին մասնակցության վերաբերյալ, իսկ ամերիկյան իշխանությունների հայտարարությունները,որոնք մտահոգված են իրենց մարզիկների կյանքերով, պայմանավորված է նրանո՞վ, որ նրանք կարող են հայտնվել հյուսիսկորեական հրթիռների հասանելիության դաշտում:

Ընդհանուր առմամբ, Փհենչհան 2018-ը խոստանում է լինել հետաքրքրաշարժ բոլոր առումներով, և, անկասկած, հայ երկրպագուներին հուզում է, թե ինչպես է մեր երկիրը ներկայանալու առաջիկա խաղերին:

Այն մասին, թե ինչ հայտ է ներկայացրել Հայաստանը 2018 թ. Օլիմպիական խաղերին մասնակցելու համար և ինչով էր հիմնավորված այդպիսի ծանր իրավիճակում գտնվող ռուս մարզիկներին սատարելու որոշումը, Dalma News-ը զրուցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան: Լուսանկարը armnoc.am կայքից:

Նախարարը նաև պատմել է, թե որ մարզաձևերը կարող են ապագայում ճանաչում բերել երկրին, որն այսօրվա դրությամբ՝ համարվում է շախմատային գերտերություն, ու փորձեց պատասխանել հավերժական հարցին՝ ե՞րբ Հայաստանը կունենա արժանի ֆուտբոլային հավաքական:

Դեկտեմբերի սկզբին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում իրենց աջակցությունն են հայտնել ռուս մարզիկներին և Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեին:

Մենք մեր հայտարարության մեջ հստակ ընդգծել ենք այն դիրքորոշումները, որոնց մեջ արտահայտված են ոչ միայն նախարարության և Օլիմպիական կոմիտեի, այլև Հայաստանի ողջ մարզական հասարակության կարծիքը, քանի որ մենք բոլորս դեմ ենք դոպինգին, պայքարում ենք դրա դեմ, և այլ կարծիք այստեղ լինել չի կարող։ Մենք շատ ուժեր, ֆինանսներ ու նյարդեր ենք ծախսում՝ պայքարելով այս խնդրի դեմ, քանի որ այն անդրադառձել է նաև հայ մարզիկների վրա. մեր ծանրորդները 2008-2012թթ. դոպինգային սկանդալի հետեւանքով այս տարի հեռացվել են Աշխարհի առաջնության մասնակցությունից: Բայց, միևնույն ժամանակ, ՄՕԿ-ը հստակ նշել է, որ Ռուսաստանում չկար դոպինգի հետ կապված համակարգված աշխատանք, և չի կարելի, որ ազնիվ մարզիկները մի քանի անբարեխիղճ գործընկերների պատճառով, զրկվեին իրենց գլխավոր երազանքից՝ օլիմպիական խաղերին մասնակցությունից: Դրա համար էլ Հայաստանն իր աջակցությունն է հայտնել այն մարզիկներին, որոնք հավատարմագրված կլինեն ՄՕԿ-ի կողմից:

Մեր մեծ մարզիկներն և օլիմպիական չեմպիոնները՝ Ալբերտ Ազարյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Հոկսեն Միրզոյանը, Իսրայել Միլիտոսյանը, Արթուր Ալեքսանյանը և այլք, ովքեր ներկա էին խորհրդակցության ժամանակ, կարծիք են հայտնել, որ մարզիկը ոչ միայն ներկայացնում է իրեն, այլեւ երկիրը, և, եթե նա ազնիվ մարզիկ է, ապա անարդար է նրան զրկել պատվանդակի վրա հայրենիքի օրհներգի ներքո կանգնելու հնարավորությունից։ Չէ որ հասարակությունը տեսնում է օլիմպիական խաղերին կամ առաջնություններին մասնակցելու մեդալի միայն մի կողմը, մինչդեռ դրան հասնելու ճանապարհը շատ դժվար է և բազմաթիվ զոհաբերություններ է պահանջում: Հաշվի առնելով այս ամենը՝ կարծում ենք մարզիկներին վերցնել և դուրս մղել, մեղմ ասած, սխալ է, ինչը և մենք նշեցինք մեր հայտարարության մեջ: Եվ քանի որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն որակազրկվել և ժամանակավոր հեռացվել է, մենք մեր օգնությունը առաջարկեցինք նաև կազմակերպչական և տեխնիկական հարցերում: Այժմ մշակվում են այդ նյուանսները, քանզի որոշում է կայացվել ռուս մարզիկների մասնակցության վերաբերյալ:

Ռուսաստանի ազգային հավաքականին 2018 թ. Օլիմպիական խաղերին մասնակցությունից զրկելու որոշումն ընդունված  է համարել, որ մեծ հաշվով քաղաքական էր: Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախաարության, Օլիմպիական կոմիտեի որոշումը՝ ռուս մարզիկներին աջակցելու հարցում՝ նույնպես: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:

Ես արդեն նշեցի դոպինգային սկանդալի մասին, որի պատճառով մեր մարզիկները զրկվել էին իրենց մասնակցությունից, բայց դա եղել է մինչև Ռուսաստանի նկատմամաբ ՄՕԿ-ի որոշումը: Ինձ համար անընդունելի է խառնել սպորտը և քաղաքականությունը, և այս ամենում քաղաքական ենթատեքստ փնտրել: Եվ ես կարծում եմ, որ քաղաքականությունն այստեղ առաջին տեղում չէ, քանի որ ապացուցվել է, որ այդ մարզիկները դոպինգ են օգտագործել:Այսօր համակարգն այնպիսին է, որ հնարավոր չէ խաբել. դեռ մի քանի տարի առաջ անաբոլիկները 180 օրը լրանալուն պես հնարավոր չէր լինում հայտնաբերել, սակայն այժմ նոր մեթոդիկան կարող է դրանք հայտնաբերել՝ մինչև 420 օր օգտագործելուց հետո: ՄՕԿ-ը բոլորին պաշտոնապես զգուշացնում է, որ վերցված նմուշները պահվում են 10 տարի, և նրանք իրավունք ունեն կրկին թեստավորել դրանք այդ տարիների ընթացքում, ինչը և տեղի է ունեցել մեր ծանրորդների դեպքում: 2016թ.-ին բացվել են նրանց 2008թ. և 2012թ.-ի փորձանմուշները: Հետեւաբար, այս իրավիճակում քաղաքականությունը մղվում է երկրորդ պլան։

Այնուամենայնիվ, այնպիսի սպորտային տերության համար, ինչպիսին է Ռուսաստանը, սեփական դրոշի տակ մասնակցության արգելքը՝լուրջ հարված է:

Անշուշտ, դա ցնցող իմիջային հարված է: Բայց այս դեպքում ես հիացած եմ Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշմամբ և, հատկապես, նախագահ Վլադիմիր Պուտինի Օլիմպիադա մեկնելու որոշմամբ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հինգ օղակները միավորում է ամբողջ աշխարհը, և տա Աստված, որ բոլոր վեճերը աշխարհում լուծվեն միայն գորգի վրա, ռինգում, դահուկային մայրուղիներում և ֆուտբոլային դաշտերում:

Ի՞նչ հայտ է ներկայացրել Հայաստանը Օլիմպիադային մասնակցելու համար:

Հայաստանը ուժեղ չէ ձմեռային մարզաձևերում` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրներով պայմանավորված: Այս պահի դրությամբ մեր չորս մարզիկները արդեն ավարտել են որակավորումը, սպասում ենք ևս մի քանի արդյունքների: Մեզ համար որակավորում ունենալն արդեն հաջողություն է, բայց դա չի նշանակում, որ մենք կանգնած ենք մի տեղում: Մենք սկսում ենք ձմեռային մարզաձևերի զարգացման մեծ ծրագիր: Ունենք հայտնի Ծաղկաձոր: Այս տարի դեռ նոր ենք այնտեղ սկսում աշխատել. ստեղծեցինք նոր մայրուղիներ՝ սպորտայինը սիրողականից բաժանելով: Նախկինում եղել է միայն մի մայրուղի, իսկ սիրողականը շատ են, և մարզիկներին մարզումների համար ոչ տեղ, ոչ էլ ժամանակ էր մնում: Այս տարի լուծել ենք այդ խնդիրը։ Այժմ Ծաղկաձորում գործում է ավելի քան հինգ-վեց մայրուղի: Բոլորը վերանորոգված են և համալրված անհրաժեշտ սարքավորումներով և տեխնիկայով: Իսկ հաջորդ տարի կգործարկենք նոր ճոպանուղին՝ նոր կայաններով։

Цахкадзор, канатная дорога.
Ծաղկաձոր, ճոպանուղի:

Ինչ վերաբերում է գեղասահքին, ապա մենք ունենք ծրագիր, և ակնկալում ենք լավ արդյունքներ: Մի քանի տարի անց նրանք արդեն ավելի վստահ և ամուր կլինեն: Նախկինում Հայաստանը ձմեռային օլիմպիական խաղերում հանդես է եկել սպիտակ քարտեզի տակ, այսինքն՝ մենք չէինք անցնում որակավորումը, սակայն մեզ մասնակցելուհնարավորություն էին տալիս: Վերջիվերջո, «կարևորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը»։ Բայց ապագայում այդ բացը մենք անպայման կլրացնենք, և այդ ուղղությամբ արդեն իրականացվում են էական քայլեր։

Армянские фигуристы Тина Карапетян и Симон Пру-Сенекал на международном турнире по фигурному катанию Golden Spin of Zagreb.
Golden Spin of Zagreb 2017 միջազգային ավանդական մրցաշար: Հայաստանը ներկայացնում է Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ զույգը:
Олимпийская чемпионка мира, российская спортсменка Ирина Слуцкая проводит мастер класс для армянских детей в Школе фигурного катания им. Ирины Родниной. Фото с сайта armnoc.am
Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ռուս գեղասահորդ Իրինա Սլուցկայան վարպետության դաս է անցկացնում հայ երեխաների համար Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում։

Հայաստանում շատ են քննադատում նախարարությունը և տարբեր սպորտային ֆեդերացիաներին՝ պնդելով, որ երկրում սպորտ չկա: Հնարավո՞ր է, որ սա պայմանավորված է նրանով, որ սպորտի առկայությունը հաճախ որոշվում է երկրի ֆուտբոլային հավաքականի հաջողությամբ: Եվ այս առումով Հայաստանը, մեղմ ասած, խնդիրներ ունի: Ամեն դեպքում, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը բարիկադների այն կողմից:

Ֆուտբոլը, ինչպես և ցանկացած մարզաձև, հայկական սպորտի մի մասն է, և պետք չէ դրանք տարանջատել:Դրա համար էլ մենք ասում ենք, որ ունենք ինչպես դրական, այնպես էլ բացասական արդյունքներ: Ամփոփելով անցյալ տարվա արդյունքները՝ ասեմ, որ այն մեզ պարգևել է մեզ դրական արդյունքներ, քանի որ այս պահին արդեն ունենք աշխարհի և Եվրոպայի տարբեր առաջնություններից և այլ կարևոր մրցույթներից 200 մեդալ: Եթե համեմատենք փոքրիկ Հայաստանը այլ երկրների հետ, ապա մեկ տարում 200 մեդալը (նրանցից 4-ը աշխարհի չեմպիոններ, Եվրոպայի առաջնության մի քանի մրցանակակիրներ են) իսկապես լուրջ ցուցանիշ է, որով պետք է հպարտանալ: Եվ մենք հպարտ ենք, քանի որ միտումը դրական է` 2016 թվականին ունեինք 174 մեդալ: Եվ ես կարող եմ վստահաբար ասել, որ շատ մեծ երկրներ երազում են նման արդյունքի մասին:

Հայաստան սպորտի դիվերսիֆիկացման եզրին է: Եթե նախկինում մենք ունեինք միայն ծանրամարտ և ըմբշամարտ, ապա այժմ արդեն նրանց միացել են հունա-հռոմեական ոճի ըմբշամարտը, բռնցքամարտը, ձյուդոն, հրաձգությունը, սամբոն, թռիչքներ ջրի մեջ և լողը: Էլ չեմ ասում շախմատի մասին: Մեզ հաճելիորեն զարմացրեցին մեր բասկետբոլիստնեը, ովքեր այս տարի հայտնվել էին ամենաուժեղ խմբերից մեկում՝ շվեդների, սլովակների և բոսնիացիների հետ, և վեց խաղերից երեքը հաղթանակով ավարտվեցին:

Сборная Армении по баскетболу. Фото с сайта armnoc.am
Հայաստանի բասկետբոլի հավաքականը: Լուսանկարը armnoc.am կայքից:

Լսելով Ձեզ, ստացվում է, որ Հայաստանը բավականին մարզական երկիր է, սակայն քննադատության չափաբաժինը ամենևին չի թուլանում:

Պատճառնայնէ, որմարդիկունեննախընտրելիևոչայդքաննախընտրածմարզաձևեր, ևինչպեսդուքնկատեցիք, սպորտըհիմնականումասոցացվումէֆուտբոլիհետ: Բայցհավատացեք, Հայաստանումգործումէավելիքան 30 ֆեդերացիաներ, որոնքիսկապեսաշխատումեն։Եվմենքդեռշատանելիքներունենք:

Թեև գիտեմ, որ այս հարցի հասցեատերը առաջին հերթին Դուք չեք, բայց չեմ կարող չհարցնել, քանի որ, ըստ էության, հայկական սպորտի պատասխանատվությունը Ձեզ վրա է դրված: Ե՞րբՀայաստանըկունենալավֆուտբոլայինհավաքական:

Ինձ շատ հաճախ են տալիս այս հարցը, և միշտ պատասխանում եմ, որ այստեղ չի կարող լինել մեկ որոշում կամ մեկ փոփոխություն, որպեսզի ամեն ինչ լավ լինի։ Համակարգը ճիշտ է աշխատում. ենթակառուցվածքը՝ մեզ մոտ գերազանց է, ֆեդերացիան կառուցել է բազմաթիվ մարզադաշտեր և այլն: Եթե երիտասարդները չունեն արդյունքներ, ապա հնարավոր չէ ակնկալել մեծ նվաճումներ սպորտում: Եվ ոչ ոք չի կարող ինձ հակառակում համոզել:

Նույնն էլ ֆուտբոլում է. մեր երիտասարդականը և պատանեկանը՝ պարտվում են, այնպես որ, որտեղի՞ց մարզիչը պետք է ֆուտբոլիստ գտնի ազգային հավաքականի համար: Բայց կա մի լավ միտում, որը պետք է դառնա հայկական ֆուտբոլի լոկոմոտիվը, դա Հենրիխ Մխիթարյանն է: Նա հայկական սպորտի, հայկական ֆուտբոլի արդյունք է, իսկ սա նշանակում է, որ եթե Հենրիխը կարողացավ, ապա յուրաքանչյուրը կարող է, պարզապես պետք է աշխատել, աշխատել և կրկին աշխատել՝ առանց թեւաթափ լինելու:

Պետք է մի փոքր կարգի բերել խաղացողների ընտրության համակարգը մանկապատանեկան դպրոցներում, կարգավորել մարզումային գործընթացը և քաղել պտուղները։ Ես կրկնում եմ՝ գոյություն չունի «ինչ-որ մեկին կհանենք, և լավ կլինի» հասկացություն, պարզապես պետք է փոխել համակարգը: Ֆուտբոլում կա շատ լավ արտահայտություն. «կարգը հարվածում է դասին», և մենք պետք է դա հստակ գիտակցենք:

 

Զրուցեց Լիա Խոջոյանը