Բաքվի ավտոբուսների ուղևորների բազմաթիվ բողոքները վերջապես լսելի են դարձել: Ինչպես տեղեկացնում է «Sputnik»-ը՝ հղում անելով Ադրբեջանի տրանսպորտի նախարարությանը, մայրաքաղաքում ճանապարհային երթևեկության կանոնները առհամարող վարորդների դեմ ռեյդեր են սկսվել:

Մասնաավորապես, լրջորեն պատժվելու են այն վարորդները, ովքեր կկայանեն պաշտոնական կանգառներին դուրս գտնվող վայրերում: Այլ խոսքերով՝ ովքեր հերթական ուղևորին վերցնելու կամ իջեցնելու համար արգելակում են յուրաքանչյուր հինգ մետրը մեկ:

Ռեյդերը իրականացվում են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և խախտումները բացահայտելու համար՝դրանք կրելու են պարբերական բնույթ: Խստացվել են նաև օրինախախտների նկատմամբ միջոցները:

Իրականում, խնդիրները չեն սահմանափակվում զուտ միայն անօրինական կանգառներով: Այսպես, օրինակ, վարորդների մեծամասնությունը ավտոբուսները վարում են միմյանց շրջանցելով, ամռանը քշում են բաց դռնով՝ վտանգելով ուղևորների անվտանգությամբ և այլն: Դեռևս հայտնի չէ, տրանսպորտի նախարարությունը կլուծի վերոնշյալ խնդիրներ: