Ադրբեջանցի լրագրող Ռասիմ Ալիևը մահացել է հիվանդանոցում այն բանից հետո, երբ անհայտ անձանց կողմից ծեծի էր ենթարկվել՝ Facebook-ում Գաբալայի կիսապաշտպան Ջավիդ Հուսեյնովի մասին բացասական գրառման համար:

Ալիևը քննադատել է Հուսեյնովին Եվրոպայի լիգայի ընտրական փուլի կիպրական Ապալոնի հետ խաղից հետո նրա պահվածքի համար: 27-ամյա կիսապաշտպանը վիրավորական ժեստեր է ցուցադրել և օդում ծածանել Թուրքիայի դրոշը:

Ալիևը, ով աշխատում էր ANN TV-ում պատմել է, որ իրեն տղամարդ է զանգահարել, ով ներկայացել է Հուսեյնովի բարեկամ և վիրավորել է իրեն, իսկ հետագայում հրավիրել է հանդիպման՝թեյ խմելու: Հանդիպմանը լրագրողի վրա հարձակվել է 5-6 մարդ, որոնք ծեծել են լրագրողին, ինչից հետո նա հիվանդանոց է ընկել, որտեղ նրան շտապ վիրահատել են: Հետագայում լրագրողը մահացել է:

Ինքը Հուսեյնովը ցավակցություն է հայտնել լրագրողի մահվան կապակցությամբ և հայտարարել, որ ինքը մեղսակից չէ Ալիևի սպանությանը:

«Շատերը քննադատում են ինձ, որ իմ ընկերները նրան սպանել են, -մեջբերում Հուսեյնովի խոսքերը Azerisport-ը: Սակայն դա այդպես չէ: Ես ոչ մեկին թույլ չեմ տա սպանել մեկին իմ պատճառով: Այդ լրագրողի հետ մենք շփվել ենք ֆեյսբուքում՝կիպրացի լրագրողի հետ հարցազրույցի հետ կապված և նորմալ ենք շփվել: Եվ հետագայում բավականին ջերմ հեռացել ենք: Իսկ այժմ շատերը ինձ գրեթե մարդասպան են անվանում: Ինչ է պատահել: Ես նույն Ջավիդն եմ, ում մասին դուք խոսում էիք մի քանի օր առաջ: Ձեր կարծիքով, ես կարող էի՞ այդպես վարվել:Ցանկանում եմ մեկ օրինակ բերել: Արազ Աբդուլաևը մարդ է վրաերթի ենթարկել և լրագրողները նրան մարդասպանի պիտակ են կպցրել:Իսկ այժմ ցանկանում են առանց փաստերի սևացնել ինց:Աստված վկա, մեզ թշնամի պետք չէ: Մենք բոլորս հավատում ենք Աստծուն: Ճշմարտությունը գրեք: Ցավալի է, բայց շատ քիչ լրագրողներ են ճշմարտություն գրում»:

Գաբալա ֆուտբոլային ակումբը հեռացրել է Հուսեյնովին և հայտարարությամբ է հանդես եկել լրագրողի սպանության հետ կապված:

«Ցավում ենք, որ միջադեպի հետ կապված շրջանառվում է Ջաբիդ Հուսեյնովի անունը:Ալիևը իր վերջին հարցազրույցում և ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ խոսել է ֆուտբոլիստի հետ և ոչ մի խնդիր իրենց մեջ չկա: Շատ ենք ցանկանում, որ դրանից հետո տեղի ունեցած միջադեպը ստուգվի իրավապահների կողմից և հավատում ենք, որ մեղավորները կպատժվեն: Չնայած այն հանգամանքին, որ Ջավիդ Հուսեյնովը շատ կարևոր է Գաբալայի համար, նա հեռացվել է թիմից մինչև հանգամանքները կպարզվեն: Ցավակցում ենք Ռասիմ Ալիևի հարազատներին»,-նշված է ակումբի հաղորդագրության մեջ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here