Անցած կիրակի Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում կայացավ հայտնի երաժիշտ, արվեստագետ և մոլի կոլեկցիոներ Յակով Զարգարյանի հավաքածուի ցուցահանդեսը: Մեր տարեց, բայց անսահման էներգիայով լի հոբելյառը հավաքում է, դուք չեք հավատա` հավկիթներ: Ամենատարբեր` սև, սպիտակ, կարմիր մի խոսքով` բազմագույն: Մեր տրամադրության տակ էին տարբեր չափերի, ծագման և փիլիսոփայական բովանդակություն ունեցող 940 նկարազարդ հավկիթներ:

tICJBxtIe0oBRfljHAUidLEsVIzmxqtlpP0gRzhOGpI

Կատակը մի կողմ, հավկիթներն իսկապես որ աննակարգերլի գեղեցկություն ունեն, բացի այդ, հոբելյարը հետևողական է ժամանակագրության պահպանման հարցում, , այդքան տարվա մանրակրկիտ աշխատանք և ներուժ: Երկար սպասված հազարին հասնելու համար բան չի մնացել և հավաքածուն, բառացիորեն, ավելանում է աչքի առաջ`«Այսօր, ցուցահանդեսի բացման կապակցությամբ, ինձ ևս մի աշխատանք նվիրեցին: Այն հաստատ կմտնի իմ հավաքածուի մեջ»,- պատմում է պրոֆեսոր Զարգարյանը:

Միայն տեսնեիք, թե ինչպիսի ոգևորությամբ է մեր նյութի հերոսը նստում դաշնամուրի մոտ: Հարված ստեղներին, հարված սրտին… անկում: Ականջների մեջ, սրտի վրայով: Խաչված մատներով: Ժամանակը ոչ մեկին չի խնայում: Բայց հարվածները… այդ հարվածները: Ամեն ինչ ավարտվում է նույնքան արագ, որքան սկսել էր: Ժամանակը չի խնայում:

dRD945126CxfUa6SJiXwXgNf5SgY1NZhzwV1b_ObTaE

Հույզերի պատճառով մոռացանք գլխավորը: Հավաքածուի նկարազարդ հավկիթները ցուցահանդեսի միակ տեսարժան նմուշները չէին: Բացի գեղեցիկ կլոր օբյեկտներից, ներկայացված էին նաև մեր գլխավոր հերոսի 70 դիմանկարներ` հայտնի վարպետների վրձնին պատկանող:

 

PYusrEPg3hIobimA1J1c6mvv8KQ_1tCb1_avQOdTOg0

 

Հետևում ենք մաեստրոյին հետաքրքիր պատմության ակնկալիքով:Հուսով ենք, որ նա այս անգամ ավելի շատախոս կգտնվի:

 

 

«Մաեստրո, պատմեք, խնդրում եմ, ամենառաջին դիմանկարի մասին, ո՞վ հեղինակը»:

«Ամանառաջին գործը Հենրիխ Էլիբեկյանի վրձնին է պատկանում: 1961թ-ին նա դեռ ճանաչում չունեցող, երիտասարդ նկարիչ էր: Մի անգամ, երբ իր արվեստանոցում էի, և նա առաջարկեց իմ դիմանկարը անել: Ես համաձայնեցի, բայց ցավոք այդ նկարը չի պահպանվել: Ցուցասրահում ներկայացված աշխատանքների մեջ ես ևս մի սիրելի նկար ունեմ` կրկին Հենրիխ Էլիբեկյանի աշխատանքը: Հիշում եմ, երբ կտավը պատրաստ էր, ես խնդրեցի վերցնել նկարը, և մերժում ստացա հեղինակի կողմից, նա դա բացատրեց, որ կտավը դեռ չի չորացել: Երբ մի քնաի օր անց ես վերադարձա դիմանկարի ետևից, արվեստանոցում ճակատագրի բերումով ծանոթացա արվեստագետ Կամենսկիի հետ: Հենրիխը խնդրեց նրան մեկնաբանություն տալ դիմանկարի վերաբերյալ: Կամենսկին արդեն խոսել էր այդ նկարի մասին, բայց նկարիչը խնդրեց նրան ևս մեկ անգամ, հատուկ իմ ներկայությամբ կրկնել իր կարիծիքը`«Եթե ես երբևիցե Հենրիխ Էլիբեկյանի մասին գիրք գրեմ, այս նկարին առանձին գլուխ կնվիրեմ»` ահա թե ինչ ասաց նա:

AWUDA-62WxbLZy6ozL014AQ4lre8BpbWodTmFEnTDrU

ԻՆչ վերաբերվում է հավկիթների հավաքածուին`վարպետի մոտ նման գաղափար է առաջացել դեռևս 1963թ-ին:

«Պատահական մի տղայի ձեռքին տեսա Զատիկի նկարազարդ հավկիթ: Ներկը դե ռչեր հասցրել չորանալ և շատ պատկերավոր հոսել էր ձվի վրայով, այդ ժամանակ էլ ես մտածեցի` իսկ ինչ կլինի, եթե նկարազարդումը պրոֆեսիոնալ նկարչի կողմից արվի և պարտադիր չէ, որ Զատկի թեմայով լինի: Այդպես էլ արվեց: Հաջորդ օրը վարպետներից մեկին երեք փայտե հավկիթ պատվիրեցի, իսկ վերադարձի ճանապարհի պատահական հանդիպեցի Մարտիրոս Սարյանին (հայկական գեղանկարչության դասական` խմբ.), ում հետ լավ ծանոթ էի, խնդրեցի դրանցից մեկը նկարազարդլ: Նա նկարեց Արարատյան դաշտավայրը: Արդյունքը այնքան ոգեշնչեց ինձ, որ հաջորդ օրը ես խնդրեցի փայտագործ վարպետին ևս մի քնաի հավկիթ պատրաստել: Այդպես էլ սկսեց նկարազարդ հավկիթների իմ հավաքածուն: Ի դեպ, այսօր ինձ ևս մի աշխատանք նվիրեցին, որն անպայման ի հավաքածուի մեջ իր տեղը կգտնի»:

3YS82x3nq4fYaqBzc9tfE8TyydJtYnVzajRDEdWw8ns

bwKLiszyOAJpEGzZw0EpowIg1TzNVcuBnC9FTgeS9h4hgHXg-dGzg9MO6iCzA4XTK-mLRU80rvE88EF4z9U1sk9sf_1-_64aybbkwZAolP2il74797wVCMHcFX1hcrits