Բացառված չէ, որ արդեն տեսանելի ապագայում քիմիական հսկա՝ «Նաիրիտ» գործարանը նորից գործի դրվի ամբողջ ուժով: Նախկինում էլ «Եվրոպա-Ասիա բիզնես-ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչները՝ նախագահ Աշոտ Գրիգորյանի գլխավորությամբ փորձել էին վերագործարկել ձեռնարկությունը։ Վերջին անգամ հոլդինգի անդամների պատվիրակությունը Հայաստան է ժամանել 2016թ. աշնանը: Սակայն, այցը անարդյունք էր եղել։

Նախորդ տարվա ամռանը կողմերի միջև երկար սպասված համագործակցության մասին հուշագիրը՝ վերը նշված հոլդինգի և Հայաստանի կառավարության միջև նույնպես չստորագրվեց: Այժմ ոչ միայն «Նաիրիտ» գործարանի վերագործարկման գաղափարի, այլև ամբողջ հայրենական քիմիական արդյունաբերության նախաձեռնողները լի են լավատեսությամբ:

Աշոտ Գրիգորյանի խոսքով, օրերս հերթական պատվիրակությունը, որի կազմում էին իր կողմից գլխավորած հոլդինգի անդամները, ինչպես նաև ՓԲԸ «Նաիրիտ» գործարանի վերակառուցման նախաձեռնության ներկայացուցիչները հյուրընկալվել են վերջերս ձևավորված նախարարների կաբինետի ներկայացուցիչների մոտ։ Եվ հիմա նա տպավորված է իր հոլդինգի տարբեր անդամների պրոֆեսիոնալիզմով, նրանց զարմանալիորեն այրվող ցանկությունից`սատարելու համար «Նաիրիտ»-ը, ինչպես նաև հոլդինգի սկսած այլ ձեռնարկություններով։

Բանն այն է, որ բացի երբեմնի առաջատար քիմիական արդյունաբերության վերագործարկումից, «Եվրոպա-Ասիա բիզնես-ֆինանսական կենտրոնը» մտադրված է ներդրումներ կատարել մի շարք այլ ոլորտներում։ Սկսած ռազմական արդյունաբերությունից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ և նույնիսկ Հայաստանի ներդրումը Մեծ մետաքսի վերականգնման ճանապարհի նախագծի մեջ։

Արտասահմանից ժամանած գործարարներին ուշադիր և հետաքրքրությամբ լսեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Եվ ըստ պարոն Գրիգորյանի խոսքերի, կանաչ լույս «վառվեց» նրանց ձեռքբերումների ճանապարհին: Առաջին հերթին խոսքը «Նաիրիտ» գործարանի ավերակների վերականգնման մասին է։ Միայն թե ո՞րքան շուտ կհաջողվի նոր շունչ տալ հայկական քիմիական արդյունաբերության նախկին հպարտությանը, դեռևս պարզ չի:

Աշոտ Գրիգորյան

«Եթե 2-3 տարի առաջ ես վստահ հայտարարում էի, որ եկեք սկսենք գործարանի վերակենդանացումը, և կես տարի անց սկսենք արտադրանք տալ, ապա այժմ ես կզսպեմ նման հայտարարություն անել։ Չէ որ կես տարին անցավ, հետո նորից կես տարի և նորից: Եվ արդյունքում գործարանի ներկա տեխնիկական վիճակը այնպիսին է, որ մնում է լավը մաղթել: Ավելի հստակ պատկեր ունենալու համար անհրաժեշտ է անցկացնել մանրամասն աուդիտ: Եվ հենց այդպիսի առաջարկությամբ մենք դիմեցինք նախարարին: Խոսքը սեփական հաշվին ներդրումների և անհրաժեշտ ներդրումների հետագա գնահատման նասին է։ Ինչի վերաբերյալ դրական պատասխան եմ ստացել պարոն Մինասյանից։ Առանց չափազանցության, մեզ համար դա մեծ հաղթանակ է», – նշեց կազմակերպության նախագահը:

ՓԲԸ «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը համամիտ է համախոհի հետ. «Ես մեր վերջին բանակցությունները կառավարության ներկայացուցիչների հետ նույնպես համարում եմ ոչ այլ ինչ, քան մեծ հաղթանակ: Եվ այո, այսօրվա դրությամբ գործարանը գտնվում է ոչ այն վիճակում, որում կարող էր գտնվել: Մեր տվյալներով, ձեռնարկությունից օտարվել են սարքավորումների բավականին կարևոր «տարրեր», որոնց բացակայությունը այսօրվա դրությամբ թեկուզ և չի կարող արգելք հանդիսանալ գործի վերակառուցման համար, այնուամենայնիվ, դրա համար արդեն ավելի շատ ժամանակ անհրաժեշտ կլինի: Ավելի շատ ներդրումներ ևս կպահանջվեն»:

Զրուցակիցը նշում է, որ աուդիտի մեկնարկից հետո առավելագույնս արդեն մեկ ամիս անց, հնարավոր կլինի դրա արդյունքները ներկայացնել կառավարությանը: Իսկ հետո նաև կնքել այդքան սպասված ներդրումային պայմանագիրը։

«Դրա առաջին արդյունքները դուք կնկատեք արդեն բավականին կարճ ժաանակահատվածում: Մենք գործարան հատուկ կհրավիրենք ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ մինչ վերականգնման աշխատանքների սկսվելը և դրանց ավարտից հետո, որպեսզի հնարավոր լինի համեմատել և համոզվել իրականացված միջոցառումների հսկա ծավալի մեջ»,- ասում է Իսրայելյանը։ «Իսկ այժմ հավաստիացնում ենք ամենայն վստահությամբ, «Նաիրիտ»-ի վերագործարկման հետ մեկտեղ Հայաստանում կմեկնարկի արդյունաբերության զարգացումը: Այնպես որ, հակառակ որոշ հայտարարությունների հետ կապված, որ Հայաստանը պետք է դառնա տուրիզմի երկիր, խորին վստահությամբ կնշեմ՝ Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական արտադրության երկիր»:

Բայց ի՞նչ, եթե կազմակերպությունը կրկնի հեռավոր 90-ականների իրավիճակը, երբ ինչպես հայտնի էր, ձեռնարկության վրա «կողպեք» էր կախվել՝ միայն բնապահպանական վնաս պատճառելու պատրվակով։ Պատվիրակության ներկայացուցիչները հավաստիացնում են՝ նման վտանգ գրեթե չի առաջանում: Մասնավորապես, «Եվրոպա-Ասիա բիզնես-ֆինանսական կենտրոն» հոլդինգի փոխնախագահ, «SynCo Group» կազմակերպության ղեկավար Սամուէլ Բիբակը հատուկ շեշտադրում արեց հենց այս՝ ոչ պակաս կարևոր ասպեկտի վրա. «Շատ կարևոր է ճիշտ հաշվարկել ապագա ներդրումային ծրագրի տնտեսական բաղադրամասը: Շրջակա միջավայրի պահպանումը ծայրահեղ կարևոր է այն պատճառով, որ այս վայրում դուք պետք է հետագայում ապրեք: Ինչպես նաև այն բանի համար, որ եվրոպական բանկերը պարզապես ոչ մի ցենտ չեն տրամադրի ֆինանսավորման համար, եթե մենք չապացուցենք, որ տեխնոլոգիաները, որոնք մենք մտադրված ենք ներդնել գործարանի վերագործարկման ընթացքում, համապատասխանում են ժամանակակից էկոլոգիական նորմատիվների բարձրագույն մակարդակին»:

«Ֆեյսբուքյան իմ էջին բավականին շատ հաղորդագրություններ են գալիս այս կարգի. «Մենք նորի՞ց պետք է շնչենք կեղտոտ օդ», «Մենք չենք ցանկանում, որ դուք նորից բացեք «Նաիրիտ»-ը: Ինչին ես ամեն անգամ պատասխանում եմ. «Ես ինքս մասնագիտությամբ էկոլոգ եմ և հանգիստ եղեք, ինձ համար էկոլոգիական միջավայրի պահպանությունը գործարանում համար առաջին հարցն է: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ո՛չ ես, ո՛չ իմ գործընկերները, մեր հոլդինգի մասնագետները, թույլ չենք տա օդի աղտոտումը, ինչպես և ամբողջ շրջակա միջավայրինը»:

Ինչ վերաբերում է սպասվող կապիտալ ներդրումներին, ապա ամենակոշտ հաշվարկներով, արտադրության վերագործարկման համար նախապես անհրաժեշտ կլինի մոտ 25-30 մլն եվրո, իսկ հետագայում հնարավոր է գումարը աճի մինչև 100 մլն եվրո: Սակայն որտե՞ղ է երաշխիքը, որ սպասվող ոչ չնչին ներդրումները կարդարացնեն իրենց, հետո էլ եկամուտ կբերեն: Արդյո՞ք «Նաիրիտ»-ը կկարողանա դիմակայել ներկայիս բարձր մրցակցությանը արտաքին շուկայում:

«Այն, որ արտադրությունը մրցունակ կլինի, մենք հստակ գիտենք,- հայտարարեց Աշոտ Գրիգորյանը։ Իզուր չէ, որ «Նաիրիտ»-ը ժամանակին միակն է եղել խորհրդային երկրների մեջ և 100%-ով արդարացրել է իրեն: Սոսնձի և կաուչուկի հսկա ծավալներ ժամանակին ձեռք բերեց, ի դեպ նաև Չեխոսլովակիան: Իսկ իտալացիները մինչ այսօր սոսինձ են արտադրում «Նաիրիտ» անվամբ: Ավելին, առանց չափազանցության, մեր ազգային հպարտության արտադրական գծերից մեկը վաճառվել էր Չինաստանին, որտեղ ամենամյա 25 000 տոննա կաուչուկի արտադրությունից սկսելով, աստիճնաբար հասցրեցին այդ ծավալը մինչև 35 000 տոննայի…»:

Զրուցակիցը վստահեցնում է. «Մեր արտադրանքը կհաղթի ցանկացած պարագայում՝ կապված դրա բարձր որակի հետ: Նաև գայթակղիչ կլինի գինը: Մենք կփորձենք այն համաշխարհային գներից ցածր սահմանել: Ի ուրախություն մեզ, դրա համար կան բոլոր նախադրյալներ: Եվ նախ և առաջ էներգակիրների առումով: Այսպես, մեր հոլդինգի մասնակիցներից մեկը՝ իրանական «Սանիր» կազմակերպությունը առաջարկում է ներդրում կատարել գազի տեսքով: Իսկ քանի որ նաիրիտյան արտադրանքի ինքնարժեքը մեծապես կախված է բնական վառելիքից, ապա կան բոլոր շանսերը ինքնարժեքով ստանալ բավականին ցածր գին ունեցող արտադրանք», – նշեց պարոն Գրիգորյանը

Կարեն Իսրայելյան

Կարեն Իսրայելյանը ներկայացրեց թվերը. «Ըստ մոտավոր հաշվարկների, մեր արտադրության ինքնարժեքը հավասար կլինի մեկ տոննայի համար 2800 դոլլար: Մինչդեռ, կաուչուկի վաճառքի համաշխարհային գինը 4500 դոլլար է: Չինաստանում խոսքը մեկ տոննայի համար 4000 դոլլարի մասին է: Ամենացածր գինը Ճապոնիայում է՝ 2500 դոլլար: Այսինքն մեր արտադրանքը լիովին մրցունակ է»:

«Եվրոպա-Ասիա բիզնես-ֆինանսական կենտրոն»-ի պլաններում է գործարանի տարածքում բացել նվազագույնը տասը տարբեր քիմիական արտադրություններ: Ինչը, ինքնին կբերի աշխատատաեղերի աստիճանական ավելացմանը: Սա սկզբում օգնում է պետական գանձարանին աշխատավարձերի հետ կապված՝ հարկերը վճարելու առումով։ Իսկ արդեն հետագայում, այն պահումների հետ համատեղ, որոնք արվում են արտադրվող արտադրանքից: «Մենք պետական բյուջե ենք ներմուծելու բավականին լուրջ գումարներ: Իսկ դա այն է, ինչի մասին երազում է յուրաքանչյուր երկիր», – ասում է հոլդինգի ղեկավարը:

Դե ինչ, արդեն մոտ օրերի ընթացքում պետք է ստորագրվի համագործակցության մասին հուշագիր: Իրեն սպասել չի տա նաև աուդիտը. այն կտևի մոտ 2 ամիս: Ըստ մոտավոր գնահատականների, արդեն ապագա աշնանը պետք է հայտարարվեն նախկին քիմիական հսկայի վերականգնման եղանակները և ժամկետները:

«Եթե ացետիլային արտադրամասը լինի քիչ թե շատ սարքին վիճակում, ապա այն միանգամից կմեկնարկենք: Հետագայում կլինի ավելին: Կարևորը «լոկոմոտիվն» է, իսկ ես տեսնում եմ «Նաիրիտը» ոչ այլ կերպ, քան որպես լոկոմոտիվի՝ հայրենական քիմարտադրությանը՝ թափ հաղորդել: Իսկ հետագայում, վստահ եղեք, այն առաջ կընդանա ամբողջ ուժով և արագությամբ»։

 

Պատրաստեց Իրինա Գրիգորյանը