Հնարավո՞ր է արդյոք ռեստորան բացել և ի սկզբանե այն դատապարտել հաջողության: Հնարավոր է, եթե այդ գործին է անցել ճաշարանատեր, Երևանում AccentbyGayaneBreiova ռեստորանի բրենդ-շեֆ, Մոսկվայում Gayane’s ռեստորանի սեփականատեր, ինչպես նաև գրքերի հեղինակ, հեռուստահաղորդավարուհի, բլոգեր և վերջապես, գեղեցիկ կին Գայանե Բրեիովան: Նա վստահ է, որ եթե ռեստորանային բիզնեսի հիմքում ընկած է իրական սերը, ապա այն հաջողություն կբերի:

Տիկին Բրեիովայի հետ Dalma News-ը զրուցեց ամեն ինչի մասին և´ իր սիրով աճեցրած գործի, և´ գրքերի, և´ Հայաստանի հանդեպ սիրո, ինչպես նաև նոր նախագծերի մասին, Երևանում ռեստորանի պաշտոնական բացման հենց նախօրեին:

– Տիկի Բրեիովա´, անցյալ տարի դուք Երևանում բացեցիք «Accent» ռեստորանը, որը շատերի համար դարձավ սիրելի վայր` շնորհիվ հետաքրքիր մոտեցման ծանոթ և սովորական ուտեստների հանդեպ: Ի սկզբանե Դուք պլանավորել էիք հաճախակի ժամանել, արդյո՞ք ստացվում է:

– 2018 թ. վերջին «Accent» ռեստորանի տեխնիկական բացումն էր, իսկ արդեն 2019 թ. փետրվարի 2-ին լինելու է պաշտոնական բացումը: Ես շատ ուրախ եմ, որ մենք մեզ տվեցինք այդ ժամանակը, քանի որ շատ կարևոր էր տեսնել, թե ինչպե՞ս է իրականում աշխատում ռեստորանը, արդյո՞ք բոլոր գործընթացները հարթեցված են: Փետրվարի 2-ին ֆուրշետին մինի-չափաբաժիններով մենք հյուրերին կներկայացնենք մեր խոհանոցը: Խոսքը ոչ թե սովորական տարտալետկաների մասին է, այլ մեր բոլոր ճաշատեսակների հիմնական ճաշացանկի։ Ես նաև կներկայացնեմ շատ հետաքրքիր, անսպասելի տաք ուտեստ, որը դեռևս չկա ճաշացանկում, սակայն այն լինելու է chief-table ճաշացանկում: Եվս մեկ տաք ուտեստ` բլղուր ձկան հետ և յուրօրինակ աղցանով, որը ավարտի է հասցվելու chief-table-ում, մենք կմատուցենք հյուրերին` որպես ընթրիք: Դե, իհարկե, երեկոն չի կարող լիարժեք համարվել առանց Gayane’s տոնական տորթի և մեր այլ համեղ և հետաքրքիր աղանդերի:

– Դուք ինքնե՞րդ եք շեշտադրումներ ավելացնում այս կամ այն ուտեստի մեջ, թե՞ ավելի հաճախ վստահում եք Ձեր շեֆ-խոհարարներին:

– Իրականում ես բավականին նախախնդրությամբ եմ վերաբերում նրան, որպեսզի իմ մտածած ուտեստների մեջ, իմ շեշտադրումներով որևէ մեկը որևէ բան ավելացնի: Իսկ Accent-ը յուրահատուկ նախագիծ է, և ինձ համար շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր ուտեստ լինի ստուգված: Սակայն, միաժամանակ, ես բավականին ժողովրդավար եմ. կարելի է ինձ հետ միասին աշխատել և ստեղծագործել խոհանոցում, ինձ դա շատ հետաքրքիր է, և ես վստահում եմ մարդկանց, ովքեր աշխատում են ինձ հետ: Ինձ մոտ ստացվում է ժամանել մոտ 2 ամիսը մեկ անգամ, որպեսզի վերահսկեմ բոլոր գործընթացները: Այս անգամ ես մեկ շաբաթ կանցկացնեմ Երևանում և կներկայացնեմ 12 նոր ուտեստներ Accent-ի chief-table-ում: Իսկ փետրվարի 5-ին ես սպասում եմ բոլոր ցանկացողներին բիզնես-նախաճաշի, որը կանցնի հենց այնտեղ: Կխոսենք շեշտադրումների մասին և´ բիզնեսում, և´ կյանքում

– Գոյություն ունի կարծիք, որ ինչպիսի նախագծման էլ լինի ռեստորանը Հայաստանում, հաճախորդները միևնույն է պատվիրելու են սովորական խորոված: Իհարկե, նոր ռեստորանների թիվը ստիպում է մտածել, որ ամեն ինչ այնքան էլ սովորական չէ, սակայն, այնուամենայնիվ, ինչպե՞ս են փոփոխվել հայերի համային նախընտրությունները: Եվ ի՞նչ են մեր երկրում փնտրում զբոսաշրջիկները:

– Ինձ թվում է, դա սխալ կարծիք է: Իհարկե, կոնսերվատիվ խոհանոցը, որը շատ սովորական է հայերի համար, միշտ կլինի առաջին գծում, և դա բնական է: Սակայն, այժմ մարդիկ հաճախ են դուրս գալիս մեծաթիվ հետաքրքիր և տարբեր երկրներ, նրանք հետաքրքրվում են իրենց առողջությամբ և ուշադրություն են դարձնում տարբեր համերին: Նայե´ք մեծ թվով կոնցեպտուալ ռեստորանների. դրանք միշտ մարդաշատ են և պահանջված: Այդ պատճառով ինձ թվում է, որ այժմ նման ռեստորանի ուղղությունը, հետաքրքիր շեշտադրումներով, որտեղ նարկայացված են ավանդական մթերքներ ոչ ավանդական մեկնաբանությամբ, այլ համային համադրություններով, կարող են լինել և կլինեն պահանջված: Եվ healthy food, որը ես նույնպես շեշտադրում եմ (սակայն ոչ թե ուղղակիորեն Առողջ ապրելակերպի իմաստով, այլ հենց համի ուրախության և սննդի հանդեպ գիտակցված մոտեցման համադրության տեսակետից), նույնպես առկա է իմ ուտեստներում: Հարկավոր է ուշադրություն դարձնել այն բանին, որ հայերն իրենք շատ հաճախ են սնվում ռեստորաններում, և օրինակ, իմ ռեստորանը երկու խնդիր է լուծում. առաջինը` ծանոթացնել զբոսաշրջիկներին ավանդական հայկական մթերքների հետ, իսկ երկրորդը` այդ մթերքների և ուտեստների բացումը դրանց նոր որակով և մեկնաբանությամբ: Սակայն, ըստ իս, զբոսաշրջիկը, ով առաջին անգամ է Հայաստան այցելում, կընտրի և կգնա հայկական պանդոկ, որտեղ հնարավոր կլինի փորձել ամենակոնսերվատիվ և ավանդական ուտեստներ:

– Gayane’s ռեստորանը հայտնի է ոչ միայն Մոսկվայի գրեթե բոլոր հայերին, այլև երևանցիներին, և նույնիսկ նրանք, ովքեր այնտեղ չէն եղել, գիտեն դրա մասին: Ինչի՞ հետ է կապված նման հաջողությունը, առավել ևս մեր մշտապես փոփոխվող աշխարհում:

– Ինձ շատ հաճելի է նման խոսքեր լսել իմ նախագծի մասին, քանի որ դա իմ աճեցրած գործն է, իմ բացարձակ սերը, և այդ ռեստորանում արտացոլված է իմ ամբողջ էությունը` սիրո փոխանցումը հյուրերին ուտեստների միջոցով, երաժշտության միջոցով, վերաբերմունքի միջոցով: Եվ ինձ համար մեծ ուրախություն է, որ այդպիսի վայր ունեն ոչ միայն հյուրերը, այլ առաջին հերթին հենց ես. ռեստորանի միջոցով ես փոխանցում եմ իմ խոնարհումը և սերը: Ես կարծում եմ, որ, եթե ռեստորանային բիզնեսի հիմքում ընկած է իրական սերը, ապա այն հաջողություն է բերում: Եվ, ինձ թվում է, հենց դա է Gayane’s-ի հաջողության, եթե կարելի է այդպես ասել, հիմնական պատճառը:

-Հոլիվուդյան ֆիլմերը մեզ սովորեցրել են նրան, որ արևմուտքում ռեստորանները և շեֆ-խոհարարները ավելի շատ վախենում են քննադատներից, քան հենց հաճախորդներից: Ինչպիսի՞ն է իրադրությունը Ռուսաստանում, արդյո՞ք քննադատի կարծիքը ավելի կարևոր է մարդկանցից, ովքեր մշտապես վերադառնում են ռեստորան:

– Քննադատները նույնպես հյուրեր են: Իհարկե, եթե նրանք քննադատներ են, ոչ թե քննադատամոլներ, որոնք ի սկզբանե մտնում են բացասական տրամադրությամբ և ամեն բան քննադատելու ցանկությամբ: Ռուսաստանում և Մոսկվայում նրանք, հիմնականում, հիանալի մարդիկ են, շատ բաց, լավ գիտելիքներով, կարողություններով, զգայարաններով, հմտություններով և փորձով, ովքեր գիտեն համաշխարհային միտումները: Այդ պատճառով ես մեծ հարգանքով եմ վերաբերում նրանց բոլորին` մարդկանց, ովքեր գրում են մեր ինդուստրիայի մասին: Նրանց միշտ էլ շատ օգտակար է լսել, և ես խորհուրդ կտամ մինչ ռեստորանի աշխատանքի սկիզբը հրավիրել նման մասնագետների` համտեսման, որպեսզի շեֆ-խոհարարի հետ լսել նրանց կարծիքը: Ես կարծում եմ, որ դրա վրա պետք չէ գումար ափսոսալ, քանի որ դա լավագույն PR է, որը վերջին հաշվով կարելի է ստանալ: Որոշ ժամանակահատվածի ընթացքում հրավիրել քննադատների և պարզապես հյուրերի և նրանց անվճար կերակրել միշտ էլ շատ ավելի էժան է ստացվում, քան հետագայում սխալներն ուղղել: Պատասխանը, որը դու ստանում ես այդ մարդկանցից՝ հսկայական արժեք է:

– Հաճախ դուք ձեր հարցազրույցներում նշում եք, որ ոգեշնչվում եք հայերի մոտ և Հայաստանում: Գիտեմ, որ անցյալ տարի, «թավշյա հեղափոխության» ժամանակ, դուք Հայաստանում էիք և նույնիսկ հայտնվել էիք իրադարձությունների էպիկենտրոնում` գտնվելով զբոսաշրջիկներով լի ավտոբուսում: Իսկապե՞ս որևէ բան փոխվել է մեր երկրում և գլխավորապես արդյո՞ք փոփոխվել են ձեր ոգեշնչման շեշտադրումները:

– Ես արդեն 25 տարի է ապրում եմ Հայաստանից դուրս, և ինձ դժվար է հստակ ասել, թե ինչ է փոփոխվել, քանի որ ես ամեն օր չեմ բախվում այն խնդիրներին և պրոբլեմներին, որոնցով ապրում են իմ հայրենակիցներն այստեղ: Սա շատ զարմանալի թեմա է, երբ դու գալիս ես ոչ երկար ժամանակով, դու շատ չես խորասուզվում այդ ամենի մեջ և զգում, նույնիսկ եթե դու խելագարվում ես քո երկրի համար և քեզ բացարձակ ամեն բան ծանոթ է և ցավի աստիճան սիրելի: Այո, ես իսկապես այդ ժամանակաշրջանում` ապրիլին և մայիսին Երևանում էի և զբոսաշրջիկների հետ: Տրամադրությունները տարբեր էին: Դրանք տարբեր էին, երբ մենք ավտոբուսով հասանք տեղ, և այն դեպքից հետո, հիմա էլ նույնպես: Սակայն, կարող եմ ասել, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ, ես դրական եմ տրամադրված, քանի որ ես անկեղծորեն կարծում եմ, որ խաղաղությունը գալիս է մեզանից և եթե մենք տեսնում ենք գեղեցկությունը, ապա այդ գեղեցկությունը կա մեր ներսում: Եթե մենք միայն վատն ենք տեսնում, պետք է նայել արմատներին և փորձել հասկանալ, թե ի՞նչը մեզ հետ այն չէ: Հայերը միշտ շատ ճկուն ժողովուրդ են եղել, ովքեր կարողացել են ամեն ինչից գտնել լավագույնը և ամենագեղեցիկը: Այդ պատճառով արդյո՞ք փոփոխվել են իմ ոգեշնչման շեշտադրումները՝ ավելի շուտ ոչ, քան այո, քանի որ ես միշտ կատարյալ դրական եմ տրամադրված (ծիծաղում է):

– Արտիստների մոտ, համենայն դեպս նախկին ժամանակներում, երազանքների գագաթնակետն էր խաղալ Համլետ: Արդյոք կա՞ Ձեզ համար ուտեստ՝ Համլետ:

– Մեր հնարավորությունները անսահմանափակ են, այդ մեր ուղեղն է սահմանափակում մեր հնարավորությունները, այդ պատճառով ոչ նախկին ժամանակներում, ոչ ներկայում, ոչ էլ որևէ այլ ժամանակներում ես չեմ սահմանափակում իմ ցանկությունները` համերի, որևէ մթերքի համադրության առումով: Սակայն, եթե ելնենք հակառակից, նրանից, թե որն է ինձ համար գլխավոր մթերքը, ապա դա անկասկած լավաշն է: Մեր հացը՝ բոլոր հիմքերի հիմքն է:

– Դուք կին եք, ով ինքն է իրեն ստեղծել: Ինչպե՞ս դա հաջողվեց տղամարդկանց աշխարհում, առավել ևս բիզնեսում տղամարդկանց, ինչո՞ւմն է ձեր հաջողության գաղտնիքը:

– Կարծում եմ, այսօր այդ հարցն արդեն արդիական չէ, հաշվի առնելով այն հսկայական թվով շքեղ, ինքնուրույն selfmade կանանց, ովքեր հանդիպում են ինձ և ում հետ ես շփվում եմ Հայաստանում: Այդ պատճառով շուտով, կարող է, արդեն ստիպված ենք լինելու տալ այն հարցը, թե ինչպե՞ս են տղամարդիկ դիմադրում այդպիսի հիանալի և ինքնաբավ կանանց ընկերակցությանը (ծիծաղում է):

Ուղիղ տասը տարի առաջ ես եկա Երևան և ստեղծեցի իմ առաջին նախագիծը` «Երևանի լավագույն ռեստորանը» մրցանակաբաշխությունը: Այո, ես կարող եմ ասել, որ Հայաստանում աշխատանքի յուրահատկությունը կա, եղել է և կլինի, հատկապես, առավել, այսպես ասած, տղամարդկային բիզնեսում: Տասը տարի առաջ դա եղել է (առավել ևս, ես տաս տարի ավելի երիտասարդ էի), և երբ այդպիսի երիտասարդ աղջիկը մտնում էր և շատ լուրջ ձայնով պայմաններ էր թելադրում, թե ինչպե՞ս և ի՞նչ պետք է աշխատի, ապա շրջապատողները փոքր ինչ զարմանում էին: Սակայն, այդ զարմանքը տևում էր միայն առաջին հինգ րոպեն, որոնցից հետո ինձ հետ խոսում էին պրոֆեսիոնալ նույն լեզվով և ընկալում էին ինձ որպես հավասարի:

– Եթե Ձեզ հնարավորություն ընձեռվեր պատրաստել որևէ պատմական անձի համար, ապա ո՞վ դա կլիներ և ինչո՞վ դուք նրան կհյուրասիրեիք:

– Չգիտեմ, ինչպես պատմական անձանց հետ, սակայն ինձ շատ է դուր գալիս մեր իրականությունը, և ես բացարձակ սիրահարված եմ անհավանական Մերիլ Ստրիպին: Այդ պատճառով ես ընտրում եմ նրան, և նրա համար ես կպատրաստեի «Միկադո», ինձ թվում է նա պարզապես կսիրահարվեր այդ տորթին և կհիանար և կցնցվեր Հայաստանով և մեր համերով: Դա հենց այն դեսերտն է, որը հաստատ կուրախացներ նրան:

-Ինչո՞վ կուրախացնի Գայանե Բրեիովան 2019 թվականին: Միգուցե, նոր ռեստորա՞ն, նոր հեռուստատեսային նախագի՞ծ կամ նոր գի՞րք: Գիտեմ, որ «նոր» բառը ձեր ամենասիրելի բառերից մեկն է:

– Նոր նախագծով, որը կոչվում է «Վեգանացվածները»: Դա վեգետարիանական սննդի ելքային կետն է, որը տա Աստված, հաջողություն կունենա, և հետագայում մենք այն կընդլայնենք: Նաև բանակցություններ են տարվում ևս մեկ նախագծի շուրջ, սակայն ես այժմ խաղաքարտերը չեմ բացի, քանի որ դա դեռևս գաղափարների մակարդակին է: Դե, իսկ գիրքը՝ այնպիսի ոգեշնչում է, որը կարող է ցանկացած պահի գալ և այդ պատճառով ո՞վ ասաց, որ ոչ: Շատ հնարավոր է, որ ևս որևէ գաղափար առաջանա, և ես արդեն չորրորդ գիրքը կունենամ:

Ես կարծում եմ, որ ամենակարևորը՝ կանգ չառնել և ուրախանալ այն ամենի համար, ինչ բերում է կյանքը և բաց լինել ամեն ինչի համար: Այդ ժամանակ նորը, լավագույնը կմտնի ձեր կյանք:

 

Զրուցեց Լիա Խոջոյանը

Լուսանկարները Գայանե Բրեիովայի Ֆեյսբուքյան էջից