Փոքր ժամանակ ես հաճախ նայում էի աշնանային երկնքին և չվող թռչունների երամնեy գաղթականների խմբերի էին նման: Ինձ թվում էր, որ թռչունները մարդկանց նման են, նրանք իրենց հարազատ կողմերից նեղացած լքում են այդ վայրերը: Ինձ համար միշտ անհայտ էր, թե ուր է թռչում կռունկների երամը մշուշով պատված երկնքում: «Ինչ են անելու նրանք առանց տան, առանց բույն»,- մտածում էի ես:

Օրնիտոլոգ Իլյաս Բաբաևի հետ հանդիպեցինք Ադրբեջանի Կնդանաբանական Ինստիտուտում, որպեսզի ոսենք ջրլող թռչունների մասին, հատկապես` նրանց վերացման վտանգի:

Անցած դարի 1939-40-ականներին Ադրբեջանը շատ հարուստ էր ջլող թռչուններով: Սակայն դրանցից շատերը ոչնչացվեցին, օրինակ` Հայրենական պատերազմի տարիներին, որպեսզի ճակատը սնունդով ապահովեն: Թեև թիկունքում էլ մարդիկ պետք է ինչ-որ բան ուտեին, և այդ նպատակով կրկին թռչուններ էին որսում… Այսպես` պատերազմը հաղթահարեցին միայն քիչ թվով թռչուններ, իսկ 60-ականներին նրանք հաշշվում էին ոչ թե միլիոններով այլ հարյուր հազարններով:

Մեր ժամանկներում իրավիճակը ավելի կրիտիկական է` Բաբաևի խոսքերով` երկրի տարածքում շատ քիչ են մնացել:

Հրդեհ լճի վրա

Օրնիտոլոգը այսպես է նկարագրում ֆլամինգոներին, որոնց տեսել էր Ագգյոլ լճի վրա, 1980 թ-ին կատարած գիտարշավի ժամանակ:

«Նրանք աննկարագրելի գեղեցիկ էին: Կարմիր և վարդագույն թևերով և սպիտակ իրանով… Մթնշաղին նրանց նայելիս թվում էր, թե լիճը հրդեհվում է: Իսկ երբ նրանք թռչում էին, այդ կրակը դանդաղ բարձրանում էր օդ…»:

Բայց լճի չորացումից հետո, այդ «կրակը» հանգեց: Ֆլամինգոները կորցրեցին իրենց հիմնական ապրելու վայրը և ադրբեջանական բնությունը կորցրեց նրանց:

Լիճը չորացավ, թռչունները հեռացան

Սովետական ժամանակներում Ադրբեջանի բնակչությունը ստիպված էր կուրորեն կատարել «վերևից» եկած հրամանները, օրինկ` չորացնել լիճը, որպեսզի նոր ակրեր ստեղծեն բամբակի աճեցման համար և կատարել դրված պլանը: Հենց դա, առաջին հերթին, մեծապես ազդեց ջրլող թռչունների քանակի կրճատման վրա: Այսօր արդեն չկան այնպիսի լճեր, ինչպիսիք էին Միրդովը, Ագչալան, Գարասու հսկա լիճը և այլն: Եվ սրանց հետ էլ չկան այն թռչունները, որոնք մի ժամանակ բնադրվում էին դրանց ափերին` այդ թռչունները կամ ոչնչացել են, կամ էլ հեռացել:

Թեև, ինչպես ասում է Իլյաս Բաբաևը, լճերը միշտ չէ, որ գյուղատնտեսական նպատակներով էին չորացվում. «Բանն այն է, որ լիճը չորացնելով, նրանք չէին ցանում բամբակ կամ գոնե բանջարեղեն, ոչ, նրանք պարզապես փոխում էին բնության տեսակը և դեպի վատը»:

Նաբրանի առողջարանային շրջանում չորացումներից հետո, ստեղծվեցին լողափեր և ոչնչացան բազմաթիվ թռչուններ, ինչի հետևանքով այդ մասնավոր լողափերի սեփականատերերը եկամութտի աղբյուր ստացան, իսկ բնությունը վնասներ կրեց:

Օրինակ` այդ «օպերացիայի» ընթացքում թռչունների քանակը պակասեց 50-60 անգամ:

Ի՞նչ է կատարվում Կասպից ծովի ափին

Թռչունների քանակի վրա ազդում է նաև Կասպից ծովի մակարդակի փոփոխությունները: Ներկայումս ծովի ծանծաղացման հետևանքով փոքր կղզիները միանում են իրար` դառնալով թերակղզիներ, թռչունները ապրելու տեղ էլ չունեն և բնականաբար նրանց թիվը կրճատվել է:

Թռչունների թվաքանակի պակասեցմանը նպաստող պատճառներից, Բաբաևը առանձնացրեց նաև փչացած էկոհամակարգը. «Հեռու գնալու կարիք չկա, նայեք միայն ծովափերին կառուցված մասնավոր օբյեկտները, կառույցները: Դուք գիտե՞ք, որ դա էկոհամակարգի ամբողջական խատում է: Մի ժամանակ Բաքվի մոտակայքում գտնվող Սանգաչալի համայնքում, կարելի էր 10 000 թռչուն հաշվել: Իսկ Հիմա՞… Նախկինում, մենք դպրոցականների համար այնտեղ էկսկուրսիաներ էինք կազմակերպում, որպեսզի տարբեր տեսակի թռչուններ ցույց տանք, իսկ հիմա ի՞նչ կարող ենք ցույց տալ»:unnamed

Խոսք գնաց նաև հազվագյուտ հանդիպող սև արագիլների մասին: Այդ արագիլների յուրահատկություններից մեկն էլ այն է, որ նրանք չեն սիրում մարդկանց և բնադրվում են մեզանից հեռու: Ի տրբերություն իրենց սպիտակ ցեղակիցների` սև արագիլները խուսափում են մարդուց և որքան մարդը տիրանում է բնությանը, այնքան քչանում են սև Արագիլները:

Օրինտոլոգի խոսքերով` սև արագիլները հաճախ դառնում են որսորդների զոհ, քնաի որ նրանց թաթերի մեջ կա բուժիչ նյութ: Սակայն գիտնականը չասաց, թե ինչ նյութ է, որպեսզի ավելի չգայթակղի որսորդներին և վտանգի այդ թռչունների կյանքը:

-Մոսկվայից հրահանգ է գալիս, թե, ցանեք այսքան բամբակ, այսքան ցորեն, պլանը կատարեք… Ամեն ինչ ենթարկվում էր պլանին: Բայց հիմա երկիրը անկախություն է ձեռք բերել և ըստ մտածվածի` բնության պահպանման համար ավելի շատ հնարավորություններ կան: Ավելի շատ հնարավորություններ` մարդկայնության պահպանման համար: Քանի որ բնությունը ոչնչացնելը մարդկայնության փլուզումն է: Ամեն ինչ մեր ձեռքերում է,- ամփոփում է իր րույցը Իլյաս Բաբաևը` հավատի մնացորդները պահպանած, բայցևանպես ոչ լավատեսորեն տրամադրված:

Նարմին Նյոգտե