Մայիսի 17-ին Երևանում Մեծ Բրիտանիան նշեց հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: Պարզվում է՝ դա «տոն» է, որը պետք է նշել մեծ լրջությամբ:

Մեծ Բրիտանիայի դեսպանատունն այս առիթով ԼԳԲՏ դրոշ բարձրացրեց Երևանում, ինչպես նաև Մինսկում, իսկ ԱՄՆ դեսպանատունը՝ Ռիգայում: Բնական է, որ Հայաստանում այս քայլը հասարակության մեծ մասի մոտ բացասական արձագանք գտավ: Սակայն գտնվեցին նաև ակցիային կողմ անձիք, ովքեր դիվանագիտական ծառայությունից ոչինչ չհասկանալով, սկեցին կրկնել մանթրան այն մասին, թե իբր դեսպանատան շինությունը Մեծ Բրիտանիայի տարածքն է, և նրանք իրավունք ունեն այդտեղ անել այն, ինչ ուզում են:

18699992_1690563940973649_2293439965581043160_n

Այս մարդիկ անշուշտ հեռու են դիվանագիտական ծառայության տեսությունը հասկանալուց, առավել անտեղյակ են դիվանագիտական էթիկա ասվածից: Դիվանագիտական ցանկացած կառույց իրեն ընդունող երկրում գործում է բացառապես այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները բարելավելու նպատակով, ոչ թե իր սեքսուալ հավակնություններն ու կողմնորոշումը ներկայացնելու կամ էլ, առավել վատ՝ պարտադրելու համար: Կարդացեք 1961թ. «Վիեննայի կոնվենցիան», կամ էլ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսերի դասագրքերը:

Սեռական փոքրամասնությունների դրոշի բարձրացումից մեկ շաբաթից մի փոքր ավելի էր անցել, երբ հենց Երևանի կենտրոնում տեղադրվեցին ԼԳԲՏ թեմայով գովազդային բաններներ, որտեղ երկու տղամարդ միմյանց գրկած՝ ուզում են, որ մարդիկ իրենց երջանկություն մաղթեն:

Գովազդի պատվիրատուն Հայաստանում ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության ամենաակտիվ հասարակական կազմակերպություններից մեկն էր՝ «Փինք Արմենիան»: Այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետարանը հեռացրեց գեվազդային բաններները (քաղաքապետարանը հայտարարեց, որ դրանք անօրինական են փակցվել), «Փինք Արմենիան» հայտարարեց, որ այդ առիթով ելույթ կունենա, քանի որ Հայաստանում ոտնահարվում են ԼԳԲՏ իրավունքները: Այսինքն այդ բաններների հեռացումը դա ԼԳԲՏ իրավունքների խախտում է, իսկ հասարակական վայրում, որտեղ բազմաթիվ երեխաներ ու անչափահասներ են, հոմոսեքսուալ թեմայով նման բանների տեղադրումը փաստորեն նորմալ է: Իսկ ո՞ւր է հիմա Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, Եվրոմիության ներկայացուցչությունը, ԱՄՆ դեսպանատունը: Ինչո՞ւ նրանք նման քարոզչության ենթարկվող անչափահասների իրավունքների մասին չեն մտահոգվում: Թե՞ դա էլ է նորմալ:

Ինչո՞ւ են Հայաստանում ակտիվ քարոզվում «ԼԳԲՏ արժեքները»

Ինչո՞ւ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ԼԳԲՏ դրոշը բարձրացրեց Հայաստանում: Սա այն գլխավոր հարցն է, որի շուրջ պետք է մտածի ցանկացած խելամիտ մարդ: Դեսպանատանը շատ լավ գիտեն, որ հասարակության ճնշող մեծամասնությունը նման քարոզչություն չի ընդունելու: Բոլորին հայտնի է, որ Հայաստանում ԼԳԲՏ ներկայացուցիչները հալածանքի չեն ենթարկվում, նրանց ոչ-ոք չի ծեծում, նրանց վրա քարեր չեն նետում, նրանք հանգիստ քայլում են փոողոցներով, կանգնում են այգիների մոտ ու իրենց բավական լավ են զգում՝ հայտարարելով, որ իրենք սեռական փոքրամասնության ներկայացուցիչ են: Ընդամենը մի քանի տարի առաջ այս մարդիկ շատ վատ իրավիճակներում կարող էին հայտնվել, եթե հասարակությանն իրենց «արժեքները» փորձեին պարտադրել, բայց այսօր կարծես թե իրավիճակն այլ է: Սակայն Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և մի շարք ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում ու աջակցություն են ստանում դրսից, շարունակում են սարսափելի պատկերներ նկարել այն մասին, թե ինչպես են Հայաստանում ոտնահարվում սեռական փոքրամասնությունների իրավունքները:

18766122_1690563930973650_8132598580485058697_n

Հայտնի է, որ մինչ այս տարվա վերջ Արևմուտքը ամեն գնով պետք է ստիպի հայկական իշխանություններին ընդունել ընտանեկան բռնությունների, ինչպես նաև խտրականության մասին օրենքները: Ու հենց այս համատեքստում մենք պետք է ընդունենք  Մեծ Բրիտանիայի դեսպանատան ԼԳԲՏ դրոշի բարձրացման երևույթը, ինչպես նաև հոմոսեքսուալության թեմայով գովազդային բաններների տեղադրումը՝ հասարակական վայրերում:

Մեծ Բրիտանիայի այս քայլը հետապնդում է երկու նպատակ.

1. Հայաստանի իշխանություններին հասկացնել, որ արևմուտքը բացեիբաց ընթանում է դեպի վերը նշված այս երկու օրինագծերի վերջնական ընդունմանը:

2. Յուրատեսակ փորձ՝ հայ հասարակությունում՝ հասկանալու համար, թե որքանով են նրանք պատրաստ այդ երկու օրինագծերի ընդունմանը, ինչպես նաև հետագայում սեռը փոխելու օրենքին:

Պատահական չէր, որ ԼԳԲՏ իրավունքների պաշտպանման ՀԿ-ները հենց այս ժամանակահատվածը ընտրեցին՝ սեռի փոխելու օրենքի ընդունման մասին համապատասխան նամակներ ուղարկելով Հայաստանի նախագահին ու վարչապետին:

Արևմուտքի ինչի՞ն է հարկավոր, որ Հայաստանն ընդունի օրենքներ, որոնք իր իրականության հետ ոչ մի կապ չունեն:

Հայաստանը աշխարհի այն քիչ երկրներից է, որը կարողացել է առանց պետականության (գրեթե 500 տարի) պահպանել իր ինքնությունը, գոյատևել որպես ազգ ու չկորցնել ազգային դիմագիծը: Եվ սա հնարավոր է դարձել՝ շնորհիվ քրիստոնեական հոգևոր արժեքների, ինչպես և հարուստ հայկական մշակույթի, որը թույլ է տվել միավորել հայ ազգին ու ստեղծել հայկական ուրույն աշխարհ, որտեղ անկախ գտնվելու վայրից, հայը չի կորցնի իր ինքնությունն ու ազգային կոդը: Եվ այս փաստի մասին քաջատեղյակ են ոչ միայն հայերը, այլ նաև օտարները, դա է պատճառը, որ աշխարհում բոլորը, առանց որևէ կասկածի, ընդունում են, որ հենց Հայաստանն է 301թ. պետական մակարդակով ընդունել քրիստոնեությունը: Հենց քրիստոնեական արժեհամակարգի, խորը և ամուր ընտանեկան արժեքների շնորհիվ է, որ այսօր հայերը կարողանում են հպարտանալ իրենց ունեցած հայրենիքով:

cc408623281e4c0df4b15050a3bd853a

Եթե ուզում ես ոչնչացնել Հայաստանը, ոչնչացրու նրա հոգևոր արժեքները, ավանդույթներն ու կարծրատիպերը: Եթե ուզում ես տիրել Հայաստանին, այս արժեքները փոխարինի ազգին օտար արժեքներով: Սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլ բոլոր պետություններին ու ազգերին, ընդհանրապես: Հենց սա է այսօր անում Արևմուտքը ու հենց այս կերպ են այսօր պետություններ գրավվում առանց որևէ կրակոցի: Առնվազն հիմար պետք է լինել՝ կարծելու համար, որ Արևմուտքն այսօր մեզ օգնում է հսկա գրանտներով կամ վարկերով, մտածում է այն մասին, թե ինչպես անել, որ ամուսինը կնոջը չծեծի, ԼԳԲՏ ներկայացուցիչները կարողանան հանգիստ ապրել Հայաստանում, իսկ կանայք իշխեն երկրին: Սա երկրներ նվաճելու, պատերազմ վարելու ինքնատիպ բանաձև է: Եվ սա չհասկանալը նշանակում է միայն չուզենալ նայել իրականության աչքերին:

Մեզ համերաշխություն սովորեցնել հարկավոր չէ: Հենց Մեծ Բրիտանիայում նման դրոշ չի բարձրացվել, որովհետև այդտեղ էլ բրիտանական ճշմարիտ հասարակությունում քիչ չէին այնպիսիները, որոնք դեմ էին անգլիական ավանդույթների խախտմանը: Մեծ Բրիտանիան երբեք իր երկրի ներսում սեփական ավանդույթներից չի հրաժարվի, որովհետև նա շատ լավ գիտի, որ հրաժարվելով դրանցից՝ Մեծ Բրիտանիա հզոր պետությունը կդառնա բանանի երկիր: Շատ կցանկանայի, որ Հայաստանը երբեք նման բաներ չաներ ու միշտ մնար որպես Հայաստան:

Արման Ղուկասյան– Միջազգային հումանիտար զարգացման կազմակերպության նախագահ