Հայաստանի կառավարությունը նոյեմբերի սկզբին հայտարարեց որոշման մասին՝ դեկտեմբերի 11-ից սկսել պատվաստել աղջիկներին մարդու պապիլոմավիրուսի (HPV) դեմ, արգանդի վզիկի քաղցկեղի զարգացումը կանխելու համար: Հիվանդությունը զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանում կանանց մոտ օնկոլոգիական հիվանդությունների թվում՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո:

Հայաստանում տարեկան հայտնվում են արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդանալու միջինը 250-300 նոր դեպքեր, ընդվորում բավականին բարձիթողի վիճակում և ուշ փուլում: 2015թ-ին գրանցվել է 257 նոր դեպք, որոնցից 153 (59.5%)-ը 3րդ – 4րդ փուլում: Իսկ 2016թ-ին արգանդի վզիկի քաղցկեղի նոր դեպքերի թիվը կազմել է 243: Տարեկան երկրում այդ հիվանդությունից մահանում է 100-130 կին:

Ներարկման ծրագիրը կիրականացվի անվճար և կամավոր սկզբունքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հովանավորությամբ: Ինչպես հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, դրամաշնորհային ծրագրի շրջանակներում երկիրը ստացել է 32.400 պատվաստանյութի չափաբաժին և պլանավորում է անցկացնել պատվաստում 13 տարեկան 16.000 աղջիկների շրջանում, երկակի նվազագույն՝ 6 ամիս ընդմիջմամբ: Կպատվաստվեն երեխաները՝ ծնված 2004թ-ի հուլիսի մեկից հետո, սակայն չի բացառվում, որ հետագայում կպատվաստեն նաև ավելի մեծահասակ աղջիկների: Տարիքը պատահական չի ընտրվել` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն խորհուրդ է տալիս սկսել պլանային ներարկումները 9-14 տարեկանում, մինչև սեռական կյանքի սկսվելը: Այս դեպքում պատվաստանյութի գինը Հայաստանի համար կազմում է 4,5$, այն դեպքում, երբ ազատ վաճառքում այն տատանվում է 100 $-ի սահմաններում:

Պատվաստման համար գոյություն ունի երկու դեղանյութ – Գարդասիլ և Ցերվարիքս: Գարդասիլը, որը պլանավորվում է բերել Հայաստան, արտադրվում է միջազգային դեղագործական կազմակերպություն Marck & Co (գլխամասային գրասենյակը ԱՄՆ-ում), որը հայտնի է խոզուկի, կարմրուկի (1963թ) դեմ պատվաստանյութերի և կարմրախտի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի (1967թ) մշակմամբ և վաճառքով:

Հայաստանում պլանավորվող ներարկումների մասին տեղեկությունների հայտնվելուն պես հայտնվեցին դավադրության տեսությունների կողմնակիցներ, որոնք պնդում էին, որ դեղը առաջացնում է շատ կողմնակի բարդություններ, այդ թվում անպտղություն և հաշմանդամություն:

Նրանք պնդում են, որ դեղանյութը Հայաստան բերում են հատուկ «հայկական գենը» վերացնելու համար: Սոցիալական կայքերում շատ օգտատերեր տարածում են ծնողներին ուղղված կոչեր՝ թույլ չտալ բժիշկներին պատվաստել իրենց երեխաներին, անվանելով կատարվողը «սպիտակ եղեռն»: Մեծամասնությունը մատնանշում է այն, որ պատվաստանյութը չի անցել անհրաժեշտ քանակությամբ կլինիկական փորձարկումներ, նրա մշակումից և օգտագործումից չի անցել բավականին ժամանակ, որպեսզի իմանան այդ ներարկումների ազդեցությունը կնոջ օրգանիզմի համար:

Քաղաքացիների մեջ նաև կա կարծիք, որի համաձայն, մեծ դեղագործական ընկերությունը որոշել է անցկացնել իր դեղանյութի փորձարկումը քիչ զարգացած երկրում, իսկ Հայաստանի Կառավարությունը փորձում է վաստակել դրամաշնորհների հաշվին:

Քաղաքացիներին պատվաստանյութի անվտանգության մեջ վստահեցնելու համար, առողջապահության նախարարության աշխատակիցները լրագրողների ներկայությամբ կազմակերպեցին իրենց աղջիկների պատվաստումը: Սակայն նույնիսկ դա չհամոզեց պատվաստման հակառակորդներին՝ շատերը սկսեցին պնդել, որ իրականում բժիշները ներարկել են աղջիկներին այլ դեղանյութ:

Гаяне Саакян со своей дочерью во время вакцинации
Գայանե Սահակյանը իր դստեր հետ պատվաստման ժամանակ

Այն մասին, թե ինչպես է իրականացվելու ծրագիրը և ինչ կարելի է դրանից սպասել, Dalma News–ին հարցազրույցի ժամանակ պատմել է Հայաստանի առողջապահության նախարարության իմունոպրոֆիլակտիկայի ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

– Արդեն մեկ շաբաթից սկսում է պապիլոմավիրուսի դեմ պատվաստման ծրագիրը: Ինչպիսի՞ սպասելիքներ ունի առողջապահության նախարարությունը ծնողների պահվածքի վերաբերյալ: Կհաջողվի՞ արդյոք Առողջապահության նախարարությանը իրականացնել անհրաժեշտ քանակությամբ պատվաստում, թե ծնողները, Գարդալիսի դեմ ակտիվ տեղեկատվական պայքարի և հակասական տեղեկությունների ազդեցության ներքո, կարող են մասսայաբար հրաժարվել դեղանյութի ընդունումից:

– Տեղեկատվական պայքարը, իրոք, տարվում է շատ ակտիվ երկու կողմից: Մեր նպատակը կայանում է նրանում, որ լավագույն տարբերակով տեղեկացնենք ծնողներին: Վերջիվերջո, իրենք են որոշելու պատվաստեն իրենց երեխաներին, թե ոչ, սակայն կարևոր է, որ այդ որոշումը լինի կշռադատված և գիտակցված: Անկեղծ կասեմ, մարդիկ այսօր վախեցած են: Նրանք չեն հավատում ոչ միայն իրենց կառավարությանը, այլ նաև մյուս՝ ավելի զարգացած երկրների փորձին: Ոչ մի երկրում նման բան չի լինում, սակայն Հայաստանը այս հարցում ևս տարբերվեց: Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն արդեն տասնյակ տարիների ընթացքում իրականացվում են արևմտյան երկրներում, նրանց շարքերում չկան զարգացող երկրներ: Ոչ մի զարգացած երկրում չեն հրաժարվել պատվաստման ծրագրից: Պապիլոմավիրուսի դեմ պատվաստման շուրջ պտտվում են բազմաթիվ լուրեր, բայց դրանք չունեն իրենց հիմքում ոչ մի գիտական հիմունքներ: Բայց մարդիկ վախենում են, և, քանի որ պատվաստումը կամավոր է, մենք վախենում ենք, որ սկզբնական շրջանում չենք կարողանա ամբողջությամբ ապահովել ներարկումների այն քանակը, որն ապագայում կկարողանար տալ լիարժեք արդյունք:

Սակայն մտաժում եմ, որ այս ամենը ժամանակավոր երևույթ է: Մեր երկրում միշտ բուռն են արձագանքում նոր ներարկումներին: Ոմանք սպասում են, մինչև պատվաստումը ստանան մյուսները, որպեսզի համոզվեն, որ այն անվտանգ է: Սակայն եթե այսօր 13 տարեկան աղջիկ երեխաների ծնողները հրաժարվեն պատվաստումից, մենք չենք կարողանա երաշխավորել, որ ապագայում, եթե նրանք փոշմանեն, երկիրը կկարողանա ձեռք բերել նման քանակությամբ դեղանյութ, որպեսզի տրամադրի նրանց հավելյալ քանակ մեծ տարիքում: Պատվաստում կարելի է անել նաև մինչև 18 տարեկան, սակայն այն արդեն չի լինի այնքան արդյունավետ, և անհրաժեշտ կլինի անել ավելի շատ ներարկումներ:

Մենք բերել ենք պատվաստանյութը 13 տարեկան աղջիկների թվով, սակայն, եթե ծնողները հրաժարվեն, մենք այն կառաջարկենք ավելի մեծ տարիքային խմբին: Չի կարելի , որ դեղանյութը մնա չօգտագործված, և դառնա ժամկետնանց:

– Ինչպե՞ս հասարակ քաղաքացիները կողմորոշվեն և հավատան Գարդասիլի անվտանգությանը, եթե դեղանյութի հակառակորդները խոսում են այնպիսի կողմնակի բարդությունների մասին, ինչպես անպտղությունը, հաշմանդամությունը, նյարդային և մկանային համակարգի խախտում: Ինչպիսի՞ համոզիչ փաստարկներ կարող է բերել առողջապահության նախարարությունը այդ պնդումների դեմ:

– Եվրոպայի զարգացած երկրները, Ավստրալիան, Նոր Զելանդիան արդեն տասնյակ տարիների ընթացքում անցկացնում են պատվաստում և չեն պատրաստվում հրաժարվել դրանից: Եթե դա բերեր անպտղության, հաշմանդամության, տարբեր խախտումների, այդ երկրների կառավարությունները կարգելեին պատվաստումը: Ի՞նչե, իրենք իրենց ազգի թշնամի՞ն են: Դա անտրամաբանական է: Իտալիայում, օրինակ, տուգանում են պապիլոմավիրուսի դեմ ներարկումից հրաժարվելու համար: Վրաստանում դեկտեմբերի 1-ից սկսվել է նմանատիպ ծրագիր, և այնտեղ չկա նման խառնաշփոթ: Ի՞նչ, ձեր կարծիքով Վրաստանի կառավարությունը չի մտածու՞մ իր ազգի մասին, ցանկանում են ոչնչացնե՞լ այն:

– Հիմնականում պատվաստման հակառակորդները բերում են Ճապոնիայի օրինակը, որտեղ եղել են բավականին ծանր բարդություններ աղջիկների մոտ, ենթադրաբար, Գարդասիլի ներարկումից: Արդյո՞ք Հայաստանի առողջապահության նախարարությունը ուսումնասիրել է այդ դեպքը: Չե՞ն առաջացնում արդյոք դրանք մտավախություններ:

– Մենք ամենինչ ուսումնասիրել ենք, դիմել ենք Ճապոնիայի առողջապահության նախարարությանը, և մեզ տրամադրել են ամբողջ տեղեկատվությունը: Այո, Ճապոնիայում նկատվել են պատվաստումից ռեակցիայի դեպքեր, և դրանք եղել են սպասելի, սակայն դրա շուրջ ծագած աղմուկն անսպասելի էր: Բնակչության վստահությունը խաթարվել էր, սակայն Ճապոնիայում չի արգելվել Գարդասիլի պատվաստումը: Նրանք փորձում են վերականգնել բնակչության վստահությունը դեղանյութի հանդեպ, սակայն դեռ ապարդյուն: Ես փորձում եմ համեմատություններ անցկացնել Հայաստանի և Ճապոնիայի իրողությունների միջև: Հայաստանում բոլորը, այդ բնագավառի հետ կապ ունեցող և չունեցողը, մեկնաբամնում են հարցը: Մենք ստիպված ենք լինում բացատրել նույնիսկ բժիշկներին, որոնք ունեն այլ մասնագիտացում, ինչու դեղանյութը չի կարող բերել անպտղության, որ այն չի պարունակում ակտիվ նյութեր, կենդանի կամ մեռած վիրուսներ: Եթե չարվեն ներարկումներ, չհանձնվեն հաճախակի պապ-թեստեր, մենք կունենանք սեռական օրգանների հիվանդություններով կանանց, որն էլ բերում է անպտղության: Իսկ եթե հիվանդույթունը բացթողնված է, ստիպված պետք է դիմեն վիրահատական միջամտության, քիմիաթերապիայի, ճառագայթման, որը նույնպես արդյունքում բերում է անպտղության:

– Բժիշկները, որոնք հանդես են գալիս Գարդասիլի պատվաստման դեմ, պատճառաբանում են դա նրանով, որ իրադրությունը հսկողության տակ պահելու համար, կինը պետք է միայն ամեն տարի հանձնի պապ-թեստ: Դա կօգնի ժամանակին հայտնաբերել և կանգնեցնել հիվանդության զարգացման ընթացքը: Չի՞ կարելի արդյոք բարձրացնել կանաց տեղեկացվածության մակարդակը այդ հարցում, որպեսզի նրանք մշտապես անցնեն զննում և արդյունքում չունենալ հիվանդության և մահացելիության նման վախենալու ցուցանիշներ:

– Վերջին երկու տարիների ընթացքում կատարվում են ամենաակտիվ տեղեկատվական արշավներ այնպիսի հիվանդությունների դեմ պայքարի ծրագրերի հանդեպ, ինչպես շաքարային դիաբետը, հիպերտոնիան և սեռական օրգանների հիվանդությունները: Ամեն քայլափոխին կախվում են բիլբորդներ կոչով՝ գնալ պոլիկլինիկա անվճար հետազոտման: Արդյունքում մենք ունենք միայն 30-40% պապ-թեսի արդյունքներով հետազոտված կին: Սա մեր կարծրատիպն է, սա չես փոխի: Իսկ ո՞վ ասաց, որ պատվաստումից հետո պետք չէ հանձնել պապ-թեստեր: Այդ գործընթացները պետք է ընթանան զուգահեռ: Ոչ ոք չի ասել, որ պատվաստումը տալիս է հարյուր տոկոսանոց արդյունք: Գարդասիլն ապահովում է պաշտպանությունը վիրուսի չորս կրիչներից, իսկ դրանք տասներկուսն են: Դեղանյութը չի գործի վիրուսի մյուս ութ տիպերի դեմ, և այստեղ օգնության պետք է գան պապ-թեստերը:

Բացի այդ, ոչ ոք չի տալիս պապ-թեստի արդյունավետության հարյուր տոկոսանոց երաշխիք: Դա կախված կլինի մի շարք փաստերից – բժշկի պատրաստվածության մակարդակից, նմուշներ վերցնոլու նրա ունակությունից և այլն: Այսպիսով, արդյունքի հասնելու համար, պետք է օգտագործել բոլոր առկա գործիքները: Չէ որ մեր նպատակն է հիվանդությունների և մահվան կանխարգելումը: Այնպիսի երկրում, ինչպես Ֆինլանդիան է, որտեղ գործում է շատ լավ հետազոտման համակարգ, որի շնորհիվ մահացելիության մակարդակը իջավ մինչև 1.4% – այսինքն 100 հազար կանանցից արգանդի վզիկի քաղցքեղից մահանում է միայն մեկը, նույնպես ներդրել են պատվաստման ծրագիրը:

– Առողջապահության նախարարությունում հայտնեցին, որ արդեն տաս տարի է, ինչ Հայաստանում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը անցկացվում է վճարովի հիմունքներով: Անցկացվե՞լ է արդյոք ինչ որ հետազոտություն, որ հնարավոր լինի իմանալ, քանի աղջիկ է այդ ընթացքում ստացել ներարկում և ինչ հետևանքների են հանդիպել:

– Պատվաստումն իրականացվել է մասնավոր սեկտորում, մենք հիմնականում այդ մասին տեղեկացված չենք եղել: Մեզ մոտ գրանցում չի անցկացվել: Մենք չենք հետևել իրենց առողջությանը այդ տարիների ընթացքում, սակայն ես գիտեմ, որ պատվաստումից բացասական ռեակցիա չի եղել, քանի որ հակառակ դեպքում նրանք կհոսպիտալացվեին, և մենք կիմանայինք այդ մասին: Աղմուկ կբարձրանար: Ինչպես նաև չեն գրանցվել հաշմանդամության, նյարդային համակարգի խախտման դեպքեր: Իսկ ինչ վերաբերում է անպտղությանը, դա բազմագործոն երևույթ է, սակայն չկա ոչ մի ապացույց, որ Գարդասիլը կարող է բերել անպտղության: Մինչ միջազգային շուկայում հայտնվելը 2006 թվականին, պատվաստանյութը անցել է կլինիկական փորձարկումներ տասնյակ տարիների ընթացքում, և ևս տասը տարի՝ մինչև լիցենզիա ստանալը: Այսինքն պատվաստանյութն ունի քսանամյա պատմություն, և այն ստացած աղջիկները հավանաբար հասել են վերաարտադրողական տարիքի: Ոչ մի հետազոտություն ցույց չի տվել կապ պատվաստանյութի և հավանական անպտղության միջև:

– Ինչպե՞ս է անցկացվելու պատվաստումը: Երեխաները պատվաստվելու են պոլիկլինիկաներու՞մ, թե՞ դպրոցներում: Անհրաժեշտ է լինելու ծնողների թույլտվությու՞նը, թե՞ իրենք ինքնուրույն պետք է դիմում գրեն պատվաստումից հրաժարվելու դեպքում:

– Քանի որ պատվաստանյութը ներդրվելու է ազգային օրացույց, ներարկումները կանցկացվեն բացառապես բժշկական հաստատություններում: Ոչ ոք Առողջապահության նախարարությունից չի հայտնել դպրոցներում պատվաստումների մասին, առավել ևս առանց ծնողների ծանուցման: Անհասկանալի է, որտեղից և ինչու են տարածվում նման լուրեր: Մինչ ծնողներից պատվաստումից հրաժարական ընդունելը, նրանց հետ անցկացվում է աշխատանք՝ մանկաբույժը պետք է մանրամասն պատմի, ինչպիսի պատվաստանյութ է ներարկվում, ինչ հիվանդությունների դեմ, պատվաստմանը համաձայնվելու կամ հրաժարվելու դեպքում հնարավոր ռիսկերի մասին: Հրաժարումը պետք է ներկայացվի գրավոր տեսքով, որպեսզի ծնողները ավելի սթափ լինեն: Նրանք պետք է գրեն, որ մանկաբույժը տեղեկացրել է իրենց ներարկումից հրաժարվելու դեպքում ռիսկերի մասին, սակայն ամեն դեպքում նրանք հրաժարվում են: Այսպիսի մեխանիզմը գործում է բոլոր ներարկումների ժամանակ: Առաջ մենք ունեինք բանաձևեր, որոնց տակ պետք էր ստորագրել համաձայնվելու կամ հրաժարվելու դեպքում, սակայն որոշ դեպքերում ծնողները հետո սկսեցին բողոքել, պատճառաբանելով, որ ստորագրել են, առանց փաստաթուղթը կարդալու:

– Ըստ ձեր դիտարկումների, այսօր ծնողները ընդհանուր առմամբ հաճախ են հրաժարվում երեխաներին պատվաստելուց, և հիմնականում ինչո՞վ է պատճառաբանված հրաժարականը:

– Չէի ասի, որ նման դեպքերը շատ են, սակայն գոյություն ունի միտում, նկատվում է ոչ մեծ տոկոսային աճ: Երկրի բնակիչների մոտ 3%-ը այսօր հրաժարվում է երեխաների պատվաստումից: Պատճառները կարող են տարբեր լինել: Շատ ծնողներ տեղեկություն են վերցնում համացանցից, նայում են ինչ-որ տեսանյութեր անապահով, գիտականորեն չհիմնավորված աղբյուրներից: Շատ քչերն են վստահում ապացուցողական բծշկությանը, օգտվում տեղեկատվության վստահելի աղբյուրներից, կարդում գիտական հետազոտություններ: Մեծամասնույթունը լսում է իրենց մանկաբույժի խորհուրդը, բայց, ցավոք, կան մանկաբույժներ, որոնք խորհուրդ են տալիս չպատվաստել: Հրաժարականը կարող է նաև պայմանավորված լինել կրոնական հայացքներով:

Սակայն, եթե պատկերն դիտարկենք ամբողջությամբ, Հայաստանում իրավիճակը բավարարող է հանդիսանում, նպատակային խմբերը մեզ մոտ պատվաստված են: Եթե մեզ մոտ հրաժարվեին պատվաստումներից այն քանակությամբ, ինչպես Եվրոպայում, ապա մեզ մոտ կլինեին բռնկումների դեպքեր: Եվրոպայում 2010 թվականից չեն կարողանում ազատվել կարմրուկի և կարմրախտի բռնկումներից: Մեզ մոտ ոչ հեռու անցյալում Ռուսաստանից եկավ մի մարդ կարմրուկով, սակայն հիվանդությունը չտարածվեց, քանի որ հիմականում մեզ մոտ բնակչությունը պատվաստված է դրա դեմ: Իրավիճակն ընդհանուր առմամբ մեզ բավարարում է, հավաքական իմունիտետ գոյություն ունի և արդյունավետ գորժում է:

Протест против вакцинации в Ирландии
Բողոքի ակցիա պատվաստման դեմ Իռլանդիայում

Մինչդեռ, «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» գորժադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը Dalma News–ի հետ զրույցում նշեց, որ կենտրոնում բավականին նետրալ են վերաբերում Գարդասիլ դեղանյութի կիրառմանը, քանի որ, ցավոք, պատվաստանյութը օգտագործվում է բավականին կարճ ժամանակահատվածի ընթացքում, և դեռ ոչ ոք չգիտի, արժե արդյոք խոսել դրական կամ բացասական արդյունքների մասին:

«Մենք չգիտենք, քանի որ պետք է անցնի ժամանակ, և մտածում եմ, որ ոչ ոք աշխարհում չի կարող այսօր հստակ պատասխան տալ այդ հարցին: Բժշկությունը հանդիսանում է նաև ապացուցող գիտություն, և ժամանակ է պետք, որպեսզի տեսնենք պատվաստանյութի օգուտը կամ հակառակը՝ նրանից վնասը»,- նշեց նա: 

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մանկաբուժության ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանը հակառակը, վստահ է դեղանյութի արդյունավետության և անվնասության վրա, հիմնելով իր կարժիքը բազմաթիվ հետազոտությունների վրա, որոնք անցկացվել են հեղինակավոր դեղագորժական կազմակերպության կողմից: Մարությանը այն բժիշկներից մեկն էր, որոնք հրապարակայնորեն պատվաստեցին իրենց աղջիկներին:

«Ծնողները պետք է խորհրդակցեն բժիշկների հետ, այլ ոչ թե տեղեկություն քաղեն համացանցի կասկաժելի աղբյուրներից: Մենք ավելի քիչ չենք անհանգստանում ձեր երեխաների համար: Եթե կա ինչ որ նոր դեղ, նոր պատվաստանյութ, մենք մանրամասնորեն ուսումնասիրում ենք միջազգային փորձը, կարդում ենք հեղինակավոր հետազոտական կենտրոնների եզրակացությունները և միայն հետո ենք դրանք խորհուրդ տալիս մեր հիվանդներին», նշեց նա Dalma News – ի հետ զրույցում:

Խոսելով Գարդասիլով պատվաստման մասին, մանկաբույժը նշեց, որ մարդու պապիլոմավիրուսից այլ պաշպանության միջոց դեռ գոյություն չունի, իսկ հիվանդությունն այսօր այնպես է տարածված, ինչպես վերին շնչառական ուղիների վարակները: Ինչ վերաբերվում է Գարդասիլի շուրջ բարձրացած աղմուկին`նրա հավանական կողմնակի ազդեցությունների պատճառով, Մարությանը կարծում է, որ այդ մասին խոսող պատվաստման հակառակորդները պետք է ցույց տան հավաստի աղբյուրներ:

«Վրաստանում պատվաստման ծրագիրը սկսվել է դեկտեմբերի 1-ից, սակայն առանց նման աղմուկի, իսկ այն, ինչ այստեղ է տեղի ունենում, նման է զանգվածային փսիխոզի: Պատվաստումը դարձավ տարածված, հուզական թեմա, և յուրաքանչյուր ցանկացող կարող է այսօր հայտնել իր սուբյեկտիվ կարծիքը, ներկայացնելով այն, որպես լուրջ հետազոտության արդյունք: Նման պայմաններում չի կարելի մեղադրել ծնողներին, որոնք կասկածում են դեղանյութի անվտանգությանը»,- նշեց նա:

Մարությանը նշեց, որ անցյալում իր հիվանդների շարքում եղել են վճարովի պատվաստում ցանկացողներ, սակայն նրանք հիմնականում եղել են դրսից եկածներ, օրինակ ԱՄՆ-ից,- «Եղել են աղջիկներ, որոնք ստացել են առաջին ներարկումը իրենց երկրում, իսկ դեղանյութի երկրորդ չափաբաժինը՝ արդեն գտնվելով Հայաստանում»:

 

Պատրաստել է Լուսինե Դավթյանը