Հայաստանից Սպեղանի երգչախումբը՝ դիրիժյոր Մարինե Ավթանդիլյանի ղեկավարությամբ մի շարք մրցանակային տեղեր է զբաղեցրել Ֆլորենցիայում կայացած մրցույթում:

Ինչպես հայտնել են Dalma News -ին մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, Սպեղանի երգչախումբը հանդես գալով Կոմիտասի, միջնադարյան, ժամանակակից հայ և իտալացի կոմպոզիտորների ստեղծագործություններով առաջին տեղեր է գրացել «Հնագույն երաժշտություն» և «Միասեռ երգչախումբ» անվանակարգերում: Երգչախումբը նաև հատուկ մրցանակների է արժանացել՝«Վերածննդի դարաշրջանի իտալացի կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարման» և «Լավագույն բեմական կոստյումի» համար:
Փառատոնի շրջանակներում կազմակերպված միջոցառումները տեղի են ունեցել շքեղ ֆլորենտական տաճարներում:

Նշենք, որ Սպեղանի երգչախումբը հեղինակավոր միջազգային մրցույթին է մասնակել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:Լավագույների համար պայքարել են տարբեր երկրների 20 երգչախմբեր: