«Երեխան պետք է համալսարան ընդունվի: Դուք աշխարահագրության լավ ուսուցիչ գիտե՞ք, և որ շատ թանկ չվերցնի», – սա մենք հաճախ լսում ենք 9-10-րդ դասարանի աշակերտների ծնողներից: Բանն այն է, որ եթե մասնավոր պարապունքը, կամ որ նույնն է «ուսուցչի մոտ գնալը», ադրբեջանցի աշակերտների մոտ նախկիննում սկսում էր ավարտական դասարաններում, ապա հիմա երեխաները «պատրաստվում են» առաջին դասարանից, իհարկե, համալսարան ընդունվելու համար:

Ամեն ծնող ըստ րեն է սա բացատրում: Մեկը մտածում է, որ ծրագրի բարդ լինելու պատճառով երեխան ընդունակ չէ ինքնուրույն յուրացնել այն և անհրաժեշտ է մանկավարժի օգնությունը: Մյուսը` որ դպրոցներում վատ են դասավանդում, այդ պատճառով երեխան պետք է իսկական մասնագետի մոտ սովորի: Մեկն էլ մտածում է, որ դպրոցական ծրագիրը չի պարունակում այն թեմաները, որոնք պետք են ԲՈՒՀ ընդունվելիս:

Իսկ ի՞նչ են մտածում այդ մասին աշակերտները:

Զրույց կլոր սեղանի շուրջ:                             

Իրականում սեղան այնքան էլ կլոր չէր: Ավելի ճիշտ` սեղան ընդհանրապես չկար, դա ընկերական քննարկում էր սոցիալական ցանցերից մեկում: Մասնակիցները` Գաջիզադե Զաուր (քոլեջ №43), Խադիջա Մամեդովա (№258 Խադիջա Մամեդովա), Ժալյա Մեջիդովա և Յալչին Գաջիև (№47 միջնակարգ դպրոց) որոշեցին քննարկամն թեման` «Ես գնում եմ մասնավոր պարապունքների, որովհետև…»:

Զաուրը սկսեց զրույցը` «Ես թղթերս բժշկական եմ տվել: Պատրաստվում էմ Թուրքիայում համալսարան ընդունվել: Դրա համար ամբողջ ուշադրությունս ուղղում եմ պատրաստվելու վրա: Քանի որ իմ շատ ընկերներ, ովքեր պատրաստվում են ընդունվել, ասում են, որ դպրոցը բավակա չէ համալսարան ընդունվելու համար: Հասկանում եք, քան ակպիսի լայն առարկաներ, ինչպիսիք են ֆիիկան, քիմիան, դասաժամերը չեն բավականացնում, որպեսզի դրանք լիարժեք յուրացնենք: Ստացվում է, որ մեկ դասի ժամանակ միք նաի թեմա ենք անցնում, դրանք իրար վրա են խռնվում և արդյունքը զրոյական է: Դա է մասնավոր պարապունքների գնալու պատճառ, սովորում ենք այն ինչ չենք սովորել դպրոցում և կրկնում ենք արդեն սովորածը»:

Յալչինը կարծում է, որ ամեն ինչ աշակերտից է կախված: «Եթե ես ժամանակին սովորում եմ դասերս, եթե կարողանում եմ պահանջել, որ ինձ նոռմալ դասավանդեն, գործը չի հասնի մասնավոր պարապունքներին: Բայց հարցն այլ կողմ էլ ունի` ուսուցիչները պատասխանատվությա՞մբ են մոտենում իրենց աշխատանքին»:

Ժալյան ասում է, որ որքան էլ աշակերտը պասիվ լինի, ուսուցչի աշխատանքը նրան հետաքրքրելն է.

– Եթե ուսուցիչը հետաքրքիր չի բացատրում, իսկ 11-րդ դասարանցիին օգտվում է առիթից և դասի ժամանակ խառնաշփոթ է ստեղծում, մենք կգնանք մասնավոր պարապուքնների: Բայց այն դպրոցում, որտեղ ես եմ սովորում, նման խնդիր չկա: հակառակը` նույնիսկ ոչ հիմնական առարկանների ուսուցիչներն են շատ պահանջկոտ:

Զաուր.

-Ժալյա, ձեր դպրոցում ամեն ինչ հրաշալի է: Բայց մի մոռացիր, որ ոչ բոլոր դպրոցներում է այդպես: Մի տեղ կաշառք են վերցնում, մեկ այլ տեղ ուսուցիչներն ընդհանրապե սոչինչ չեն սովորեցնում: Նայիր, դու ասում ես, որ ուսուցիչները պահանջկոտ են, ժամանակին դասերն անում են: Այդ դեպքում ինչու ես դու ինքդ մասնավոր պարապուքնի գնում:

Ժալյա.

-Թեև մեզ ավ են դասավանդում, բայց կրկնության համար ժամանակ չի մնում: Այդպես ես մոռանում եմ այն ինչ արդեն սովորել ենք և ստիպված եմ գնալ մասնավոր պարապունքի:

Խադիջան նույնպես միացավ ընկերների կարծիքին: Նա կարծում է, որ կարևորը ընդհանուր համակարգի փոփոխությունն է Ադրբեջանական դրոցներում: Դրա համար շատ բան պետք չէ, պարզապես պետք է յուրաքանչուր ամսվա վերջում թեստային քննություն հանձնել, որպեսզի ստուգեն, թե ինչպես է աակերտը յուրացրել գիտելիքները:

Հիշում եմ այն ժաանակները, երբ ես էի պատրաստվում համալսարանի քնություններն` 2003-2004թթ: Ես սովորում էի Սումգայիթի №15 միջնակարգ դպրոցում: Քանի որ մեր դասարանը անգլերեն թեքում ուներ, մեզ այն դասավանդում էին երկրորդ դասարանից: Երբ ես 11-րդ դասարանում էի և ժամանկն էր ընդունվելու մասին մտածել, ծնողներս որոշեցին մանրամասն հետազոել գիտելիքներս և արդյունքում ես հանդիպեցի «Իստեդադ» («Տաղանդ»` խմբ.) քոլեջի հայտնի ուսուցչի հետ: Իմ անգլերենի ուսուցիչը իմացավ դրա մասին և չէր խոսում ինձ հետ մինչև ավարտելս:

Ոչ միայն Ադրբեջանում, այլև տարբեր երկրներում, հատկապես ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թուրքիայում և Ռուսաստանում կա նման բան, դա մեր նորամուծույունը չէ: Ճապոնիայում մասնավոր պարապունքներով զբաղվում «ձյուկու» կոչվող դպրոցները: Այստեղ պարապելու են գալիս 3-18 տարեկան երեխաները: Իսկ Ամերիկայում, մասնավոր պարապունքների թանկ լինելու պատճառով, ուսուիչներն առաջարկում են օն լայն դասախոսություններ, որպես ավելի էժան ծառայություն: Այս երկրներում պաապունքներն անցնում են խմբակային:

Նման ծառայությունների գները Ադրբեջանում կախված են բնակատեղից` գյուղից, քաղաքից: Համալսարան ընդունվելու համար պարապունքի մեկ ամսվա համար դասախոսը վերցնում է ամենաքիչը 50 մանաթ ($48): Իհարկե, նման գնով ուսուցիչ գտնելը շատ բարդ է: Ենթադրենք` դիմորդը պարապում է հինգ առարկա երկու տարվա ընթացքում: Ծնողները այդ դեպքում ծախղսում են 5-6 հազ. մանաթ ($5500):

Բաքվում այդ գումարը ավելի սարսափազդու է` 8-9 հազ. մանաթ ($8500):

Նաև կա «բունկերային մանկավարժ» հասկացողություն: Ի տարբերութույուն սովորական ուսուցիչնեի, այսպիսիք կամ մասնակցում են ընդունելության քննությունների թեստերի կազման գորընթացին, կամ տիրապետում են այդ ամենին վերաբերվող ինֆորմացիայի: Այդպիսի դասախոսների մոտ պարապելը արժե 150-200 մանաթ` մեկ ամսում, ինչը կազմում է 15-20 հազ. մանաթ` երկու տարվա համար:

Այսպիսով, եթե դեպի համալսարան տանող ճանապարհը մասնավոր պարապունքների միջով է անցնում, պետք է աշխատել ոչ միայն գլխով, այլև ձեռքերով ու ոտքերով ` գրպաններից` ցանկալի է լիքը, գումար հանելով:

Նարմին Նյոգտե