Վրաստանում որպես անհատ ձեռներեց (ԱՁ) գրացվելու իրավունք ունեն ինչպես Վրաստանի քաղաքացիները, այնպես էլ արտասահանցիները և մարդիկ առանց քաղաքացիության: Եթը վերը նշված անձիք որոշեն Վրաստանում բիզնես սկսել, ապա նրանք պետք դիմեն Վրաստանի արդարաատությա տներից մեկին, կամ առանձին գործող  Պետական գրանցման ազգային գործալությունների որևէ մեկին` ունենալով իրենց հետ դիմում և անձը հաստատող փաստաթուղթ:

Եթե տվյալ անձը չի բնակվում Վրաստանում, ապա գրանցման կարգը իրականացվում է անձը հաստատթղ փաստաթղթերի միջոցով:

Ինչպես նաև անհատ ձեռներեցը պետք է ներկայացնի անհատական հասցե և էլ. հասցե: Իրավաբանական հասցե կարող է հանդիսանալ Վրաստանում իրավաբանորեն գրանցված ցանկացած աշարժ գույք: Եթե կոնկրետ դեմքը չունի վերը նշված հասցեն Վրաստանում, ապա նա իրավունք ունի տվյալ գույքի սեփականատիրոջ կողմից հավաստագիր ներկայացնել ` առ այն որ ինքը տվյալ գույքը ժամանակավոր օգտագործան իրավունք ունի (վարձաալությունա հիմունքներով և այլն), որպեսզի կարողանա օգտագործել տվյալ հասցեն, որպես իրվաբանական հասցե: ՍՊԸ գրանցելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հավելյալ թաստաթղթեր:

Եթե արտերկրացին չի տիրապետում տեղացիների լեզվին, նրան անհրաժեշտ է իր մոտ ունենալ բոլոր փաստաթղթերի նոտարով հաստատված կրկնօրինակները, որպեսզի դրանք թարգմանչի օգնությամբ գործակալի կողմից հաստատվեն: Այն դեպքում, երբ ֆիզիկական անձը տիրապետում է վրացերենին ահրկ եղած չափով, ինքն անձամբ կարող է կարգավորել փաստաթղթային հարցերը գործակալի հետ:

Ծառայությունների գնացուցակը հետևյալն է ` անհատ ձեռներեցի գրանցում մեկ աշխատանքային օրվա ընթացքում ` 20 լարի (մոտ. 8$), հենց նույն աշխատանքային օրվա ընթացքում ` 50 լարի (մոտ. 20$): ՍՊԸ գրանցումը մեկ օրվա ընթացքում արժե 100 լարի  (մոտ. 40$), հենց նույն աշխատանքային օրվա ընթացքում ` 200 լարի (80$):

Օրվա հաշվարկը սկսում է դիմումի ընդունման հաջորդ օրվանից և ավարտվում է նշանակված վերջին օրը: Եթե վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերջինն օրը հետաձգվում է մինչև մոտակա աշխատանքային օրը:

Այս բոլոր գործընթացներից հետո, դիմողը կապվում է հարկային գործակալությունների հետ, որպեսզի գրանցի իր գործունեությունը: Ինչպես հայտնում են Արդարադատության տան մամուլի գործոկալությունից` ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ կայքում ` https://psh.gov.ge:

Համաձայն Վրաստանի օրենսդրությանը` անհատ ձեռներեցը հանդիսանում է ձեռներեցական գործունեություն սկսած ֆիզիկական անձ, ով գրանցված է պետական գրանցման գործակալությունում, որպես ձեռներեց և կրում է պարտատերերի նկատմամբ լիարժեք պատասխանատվություն` իր սեփականությամբ իր իսկ ձեռնարկատիրական գործունեության համար:

Ձեռնարկատիրական գործունեությունը սուբյեկտի օրինական և բազմակի գործունեությունն է, որն իրականացվում է ֆինանսական եկամուտ ստանալու նպատակով (անկախ և կազամկերպված):

Ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում` գեղարվեստական, գիտական, բժշկական, ճարտարապետական, իրավաբանական, նոտարական, աուդիտական, խորհրդակցական (այդ թվում նաև հարկային խորհրդատվություն) կամ գյուղատնտեսական գրոծունեությունը: Հետևաբար վերը թվարկված գործունեությունների դեպքում, անհատին անհրաժեշտ չէ գրանցում անցնել, որպես ԱՁ պետական ռեգիստրում:

Շորենա Պապաշվիլի