Օդատիեզերական հսկա Airbus-ը գերձայնային ինքնաթիռի պատենտ է ստացել: Ինքնաթիռը կարող է զարգացնել ձայնի արագությունը 4,5 անգամ գերազանցող արագություն: Նոր գերձայնային ուղևորափոխադրող ինքնաթիռի պատենտը հավանության է արժանացրել Պատենտների և ապրանքանշանների ամերիկյան բյուրոն, փոխանցում է Business Insider-ը:

Ընկերության ինժեներները նշում են, որ ինքնաթիռի աննախադեպ արագությունը թույլ կտա Լոնդոնից Նյու-Յորք հասնել մեկ ժամում: Մինչ այդ այդ ուղղության վրա ռեկորդ էր համարվում 3,5 ժամը: Այդ նշաձողին հնարավոր է եղել հասնել արդեն դուրս գրված Mach 2 Concorde-ով:

Նոր Airbus-ին այդպիսի արագություններ են հաղորդում տարբեր տեսակի երեք շարժիչները: Նրանք պետք է հաջորդաբար աշխատեն՝ որոշակի արագության վրա կգործի անհրաժեշտ շարժիչը: Ավելին, շարժիչները՝աէրոդինամիկայի նկատառումներից ելնելով դուրս են գալու ինքնաթիռի հիմնական մասից, իսկ հետագայում նույն դիրքի են վերադառնալու:

Airbus-ի փորձագետները նշում են, որ նոր գերձայնային ինքնաթիռը ձայնային հարվածներ և աղմուկային աղտոտվածություն չի ստեղծելո՝ ձայնային խոչընդոտը հաղթահարելիս, ինչը նախկինում չէր կարելի ասել Concorde-ի մասին:

Ինքնաթիռի մեկ այլ առանձնահատկություն կայանում է նրանում, որ օդ է բարձրանալու ուղղահայաց, ինչպես տիեզերական շաթլը:

Ինժեներների մտահաղացմամբ գերձայնային Airbus-ը կարող է օգտագործվել ոչ միայն քաղաքացիական, այլ նաև ռազմական ավիացիայում: Այն կարելի է օգտագործել փոքրաթիվ ստորաբաժանոմների գրեթե ակնթարթային տեղափոխության և հետախուզության ժամանակ:

Airbus S.A.S-ը՝ աշխարհի ամենախոշոր ավիաշինարարական ընկերություններից մեկն է, որը ստեղծվել է1960-ական թթ.-ին՝մի քանի եվրոպական ընկերությունների միավորման շնորհիվ: Ընկերության շտաբ-բնակարանը գտնվում է Բլանյակ քաղաքում՝ Տուլուզայի մերձակայքում, Ֆրանսիա: