Որոշները ճտերին աշնանն են հաշվում, իսկ Ադրբեջանի ԿԲ-ը որոշել է վերահաշվարկել հիպոտեքի տոկոսադրույքները: Ինչպես հայտնում է «ANS PRESS»-ը աշնանը նախատեսվում է մի շարք նորամուծություններ այդ ոլորտում: Շատ քիչ բան է մնում անել՝համապատասպան փոփոխությունները մտցնել օրենսդրության մեջ, ինչն էլ խորհրդրանը պատրաստվում է անել հաջորդ ամիս:

«Պետք է փոխվի հիպոտեքի մասին օրենքը: Մասնավորապես դա վերաբերվում է հիպոտեքային տոկոսադրույքին, ինչպես նաև բուն հիպոտեքի չափին: Բանկերը այստեղ խաղում են յուրատեսակ միջնորդի դերակատարում»,-հայտարարել է Բանկային ասոցիացիայի նախագահ Զաքիր Նուրիևը:

Նախնախան տվյալներով, հիպոտեքի առավելագույն չափը կավելանա այսօրվա 50.000 մանաթից մինչև 100.000 մանաթ, իսկ տոկոսադրույքը կիջնի մինչև 3-6%: